Այլ վ(ա)ս(ն) հոգեւորացն ե́ղբարք՝ ո́չ կամիմ եթէ տգէտք իցէք։
գիտէ́ք իսկ, զի մինչ հեթանոսքն էիք, առ կուռս անմռունչս ո(ր)պ(էս) երթայիք եւ գայիք։
Վասն որոյ ցուցանե́մ ձեզ. զի ո́չոք հոգւով ա(ստուածո)յ խօսի, եւ ասիցէ թէ նզովեալ յ(իսու)ս. եւ ո́չ ոք կարէ ասել՝ տ(է)ր զյ(իսու)ս, եթէ ոչ հոգւո́վն սրբով։
Թէպէտ եւ բաժինք շնորհաց են՝ այլ հոգի նոյն է։
եթէ բաժինք պաշտամանց են, այլ տ(է)ր նո́յն է։
եթէ բաժինք յաջողութե(ան)ց են, այլ ա(ստուա)ծ նո́յն է՝ որ աջողէ զամ(ենայն) յամենայնի։
Բայց իւրաքանչիւր ումեք տուեալ է յայտնութի(ւն) հոգւոյն՝ առ իւրաքանչի́ւր օգո́ւտ։
Ումեմն ՛ի հոգւոյն տուեալ է բան իմաստութե(ան). այլում բա́ն գիտութե(ան) ըստ նմին հոգւոյ.
միւսումն հաւա́տք՝ նովին հոգւով. այլում շնո́րհս բժշկութե(ան)ց նովին հոգւով.
այլում աջողու(թ)ի(ւն)ք զօրութե(ան)ց. այլում մարգարէութի́(ւն). այլում ընտրութի́(ւն) հոգւոյ. այլում ա́զգք լեզուաց. այլում թարգմանու(թ)ի(ւն)ք լեզուաց։
այլ զայս ամ(ենայն) աջողէ մի եւ նո́յն հոգի, եւ բաժանէ́ իւրաքանչիւր ո(ր)պ(էս) եւ կամի։
Որպէս մարմին մի́ է, եւ անդամս բ(ա)զ(ու)մս ունի. եւ ամ(ենայն) բ(ա)զ(ու)մ անդամք մարմնոյն՝ մի մարմին է. նոյնպէս եւ ք(րիստո)ս։
քանզի միով հոգւով մեք ամենեքեան ՛ի մի́ մարմին մկրտեցաք. եթէ հրեա́յք, եթէ հեթանո́սք, եթէ ծառա́յք, եթէ ազատք, ամենեքին զմի́ հոգի արբաք։
Քանզի մարմին ո́չ մի անդամ է, այլ բազո́ւմ։
եթէ ասիցէ ոտն, զի չեմ ձեռն՝ չե́մ ՛ի մարմնոյ անտի, ո́չ այնու չիցէ ՛ի մարմնոյ անտի։
եւ եթէ ասիցէ ունկն, վ(ա)ս(ն) զի չեմ ակն՝ չե́մ ՛ի մարմնոյ անտի, ոչ այնու չիցէ ՛ի մարմնոյ անտի։
եթէ ամ(ենայն) մարմինն ա́կն էր, ո՞ւր էր ունկն։ եւ եթէ ամ(ենայն) լսելիք էին, ո՞ւր էին հոտոտելիք։
Բայց արդ՝ ա(ստուա)ծ եդ զանդամսն՝ զմի մի́ իւրաքանչի́ւր ՛ի նոցանէն ՛ի մարմին՝ որպէս եւ կամեցաւ։
ապա թէ էր ամ(ենայն) մի անդամ, ո՞ւր էր մարմին։
Բայց արդ՝ անդամք բազումք են, եւ մարմին մի́։
ոչ կարէ ակն ասել ցձեռն, թէ չե́ս ինձ պիտոյ, եւ կամ դարձեալ գլուխն ցոտսն՝ թէ չէ́ք ինձ պիտոյ։
այլ առաւել որ թուին անդամք մարմնոյն՝ թէ տկարագոյնք իցեն, կարեւորք են.
եւ որ թուինն թէ անարգագոյնք իցեն մարմնոյն, այնց առաւելագո́յն պատիւ առնեմք. եւ ամօթոյքն մեր առաւե́լ եւս պարկեշտու(թ)ի(ւն) ունին։
Եւ պարկեշտիցն մերոց չէ́ ինչ պիտոյ. քանզի ա(ստուա)ծ խառնեաց զմարմինն, եւ նուազին առաւել եւս պատիւ ետ.
զի մի իցեն հերձուածք ՛ի մարմնի անդ, այլ զի նո́յնք զմիմեանց հոգայցեն անդամքն։
Եւ եթէ վշտանայ ինչ մի անդամն, վշտանա́ն ամ(ենայն) անդամքն ը(ստ) նմա. եւ եթէ փառաւորի մի անդամն, խնդա́ն ամ(ենայն) անդամքն ընդ նմա։
այլ դուք մարմինք ք(րիստո)սի էք, եւ անդամք յանդամոց ն(ո)ր(ա)։
Եւ զորս եդն ա(ստուա)ծ յեկեղեցւոջ՝ ա́յս են. նախ զառաքեալս, երկրորդ զմարգարէ́ս, երրորդ զվարդապե́տս, ապա զօրու(թ)ի(ւն)ս, ապա շնորհս բժշկու(թ)ե(ան)ց, օգնու(թ)ի(ւն)ս, վարի́չս, ա́զգս լեզուաց, թարգմանու(թ)ի(ւն)ս լեզուաց։
Միթէ ամենեքի՞ն առաքեալք իցեն. մի թէ ամենեքի՞ն մարգարէք իցեն. միթէ ամենեքի՞ն վարդապետք իցեն. միթէ ամենեքի՞ն զօրու(թ)ի(ւն)ք իցեն.
միթէ ամենեքի՞ն շնորհս բժշկութե(ան) ունիցին. միթէ ամենեքի՞ն ՛ի լեզուս խօսեսցին. միթէ ամենեքի՞ն թարգմանիցեն։
Բայց նախանձաւո́րք լերուք շնորհացն, որ լա́ւն են։ այլ ես՝ առաւե́լ եւս ճանապարհ ցուցանեմ ձեզ։