Նմանօ́ղք ինձ եղերուք, որպէս եւ ես ք(րիստո)սի։
Գովեմ զձեզ՝ զի զամ(ենայն) ինչ զիմ յիշէ́ք. եւ որպէս աւանդեցի́ ձեզ՝ զաւանդութի(ւն)սն ունիցիք։
կամիմ զի գիտիցէ́ք դուք. եթէ ա́ռն ամ(ենայն)ի գլուխ ք(րիստո)ս է, եւ գլուխ կնոջ ա́յր, եւ գլուխ ք(րիստո)սի ա(ստուա)ծ։
Ամենայն այր յորժամ յաղօթս կայցէ, կամ մարգարէանայցէ, եւ զգլուխն ծածկեա́լ ունիցի, յամօթ առնէ զգլուխն իւր։
եւ ամ(ենայն) կին յորժամյաղօթս կայցէ, կամ մարգարէանայցէ բացա́ւ գլխով, յամօթ առնէ զգլուխն իւր, զի այնպէս համարէ՝ թէ գերծեա́լ իցէ։
Զի եթէ ո́չ սքողեսցի կին, փոքրեսցէ զհե́րս իւր. ապա թէ անպատեհ է կնոջ փոքրել կ(ա)մ գերծուլ՝ սքողեսցի́։
Ա́ռն մարդոյ չէ́ պարտ ծածկել զգլուխ, զի պատկեր եւ փա́ռք ա(ստուածո)յ է. իսկ կին՝ փա́ռք առն իւրոյ։
զի ո́չ եթէ այր ՛ի կնոջէ է, այլ կին յառնէ́։
քանզի ո́չ իսկ հաստատեցաւ այր վ(ա)ս(ն) կնոջ, այլ կին վ(ա)ս(ն) ա́ռն։
Վ(ա)ս(ն) այնորիկ պարտի կինն շո́ւք դնել գլխոյն վ(ա)ս(ն) հրեշտակաց։
բայց ո́չ կին առանց առն, եւ ո́չ այր առանց կնոջ ՛ի տ(է)ր։
զի ո(ր)պ(էս) կին յառնէ, նոյնպէս եւ այր ՛ի կնոջէ. բայց ամ(ենայն) յա(ստուածո)յ։
Այլ դուք ձեզէ́ն տո́ւք զիրաւդ. արժա՞ն է կնոջ մարդոյ հոլանի́ յաղօթս կալ առաջի ա(ստուածո)յ։
եւ ո՞չ բնութի(ւն)ն իսկ ուսուցանէ զձեզ. զի այր եթէ գիսաւոր է. անարգանք են նմ(ա)։
բայց կին եթէ գիսաւոր է, փա́ռք են նմա. զի դէ́ոք փոխանակ զգեստու տուեա́լ են նմ(ա)։
Ապա թէ ոք կամի հակառակօղ լինել, մեք չունի́մք այնպիսի սովորութի(ւն), եւ ո́չ եկեղեցիքն ա(ստուածո)յ։
Այլ զայս պատուիրեմ, ո́չ ո(ր)պ(էս) թէ գովիցեմ, զի ո́չ ՛ի լա́ւ անդր՝ այլ ՛ի վատթա́րն նկրտիք։
Նախ՝ յորժամ ՛ի մի վայր ժողովեցիք յեկեղեցին, լսեմ եթէ հերձուա́ծք գոն ՛ի ձեզ. եւ սակաւ ինչ հաւատացի։
բայց եւ հերձուա́ծք լինելոց են ՛ի ձեզ. զի որ ընտիրքն իցեն ՛ի ձեզ՝ երեւեսցին։
Եւ արդ՝ ՛ի ժողօվելն ձեզ ՛ի միասին, ո́չ է տուն տ(եառ)ն ձեզ տեղի հա́ց ուտելոյ։
զի իւրաքանչի́ւրոք զի́ւր ընթրիս յառաջանայ ուտել, եւ ոմն քաղցեալ, եւ ոմն արբեալ։
Միթէ տո՞ւնս ոչ ունիցիք ուտելոյ եւ ըմպելոյ. եթէ զեկեղեցեաւն ա(ստուածո)յ արհամարհէք, եւ յամօթ առնէք զչքաւորսն։ զի՞նչ ասացից, գովեցի՞ց զձեզ. յա́յդմ ո́չ գովեմ։
Զի ես ընկալայ ՛ի տ(եառ)նէ, զոր եւ ձեզն աւանդեցի, եթէ տ(է)ր յ(իսու)ս ՛ի գիշերին յորում մատնէր, ա́ռ հաց.
գոհացա́ւ. եբե́կ եւ ասէ. ա́յս է իմ մարմին որ վ(ա)ս(ն) ձեր. զա́յս արարէք առ իմոյ յիշատակի։
Նոյնպէս եւ զբաժակն յետ ընթրեացն, ա́ռ եւ ասէ. ա́յս բաժակ նոր ուխտ է իմով արեամբ. զա́յս արարէ́ք քանիցս անգամ թէ ըմպիցէք՝ առ իմոյ յիշատակի։
քանիցս անգամ թէ ուտիցէք զհացս զայս՝ եւ զբաժակս ըմպիցէք, զմա́հն տ(եառ)ն պատմեցէ́ք, մինչեւ եկեսցէ նա։
Այսուհետեւ՝ որ ուտիցէ զհացս, կամ ըմպիցէ զբաժակս տ(եառ)ն անարժանու(թեամ)բ, պարտակա́ն եղիցի մարմնոյ եւ արեանն տ(եառ)ն։
փորձեսցէ́ մարդ զանձն իւր, եւ ապա́ ՛ի հացէ անտի կերիցէ, եւ ՛ի բաժակէն արբցէ։
զի որ ուտէ եւ ըմպէ անարժանութ(եամ)բ, դատաստանս անձին իւրում ուտէ եւ ըմպէ. զի ո́չ խտրէ զմարմինն տ(եառ)ն։
Վ(ա)ս(ն) այնորիկ իսկ են ՛ի ձեզ բ(ա)զ(ու)մ հիւա́նդք եւ ախտաժէ́տք. եւ շա́տ եւս ա́յն են, որ եւ ննջեցեա́լքն իսկ իցեն։
Զի եթէ զանձի́նս քննեաք, ապա ո́չ դատապարտեաք։
եւ եթէ դատիմք՝ ՛ի տ(եառ)նէ խրատիմք. զի մի́ ընդ աշխարհի դատապարտեսցուք։
Այսուհետեւ ե́ղբարք, յորժամ ՛ի մի վայր ժողօվեցիք ուտել, միմեանց մնասջի́ք։
ապա թէ ոք քաղցեալ իցէ, ՛ի տա́ն իւրում կերիցէ́. զի մի ՛ի դատապարտու(թ)ի(ւն) ժողովիցիք։ Բայց զա́յլ ինչ յորժամ եկից, յա́յնժամ պատուիրեցից։