Ո́չ կամիմ եթէ տգէտք իցէք ե́ղբարք, զի հա́րքն մեր ամենեքի́ն ընդ ամպովն էին. եւ ամենեքին ընդ ծովն անցին.
եւ ամենեքեան ՛ի մովսէս մկրտեցան յա́մպն եւ ՛ի ծովն.
եւ ամենեքի́ն զնոյն զհոգեւոր զկերակուրն կերան.
եւ ամենեքի́ն զնոյն զհոգեւոր ըմպելին արբին, զի ըմպէին ՛ի հոգեւո́ր վիմէն որ երթայր զհետ ն(ո)ց(ա). եւ վէմն էր ի́նքն ք(րիստո)ս։
Այլ ո́չ եթէ ընդ բ(ա)զ(ու)մս ՛ի նոցանէ հաճեցաւ ա(ստուա)ծ. քանզի տապա́ստ անկան յանապատի անդ։
եւ այն օրինակաւ լինէր վ(ա)ս(ն) մեր. զի մի́ լիցուք ցանկացօղք չարեաց, ո(ր)պ(էս) նոքայն ցանկացան։
Եւ մի կռապա́շտք լինել՝ ո(ր)պ(էս) ոմանք ՛ի նոցանէ, ո(ր)պ(էս) եւ գրեա́լ է. նստա́ւ ժողովուրդն ուտե́լ եւ ըմպել՝ եւ յարեան ՛ի խաղա́լ։
եւ մի́ պոռնկեսցուք, որպէս ոմանք պոռնկեցան ՛ի նոցանէ՝ եւ անկան ՛ի միո́ւմ աւուր քսան եւ չո́րք հազարք։
եւ մի փորձեսցուք զտ(է)ր. որպէս ոմանք ՛ի նոցանէ փորձեցին, եւ յօձից անտի սատակեցան։
եւ մի́ տրտնջեսցուք. որպէս ոմանք ՛ի նոցանէ տրտնջեցին, եւ կորեան ՛ի սատակչէ́ անտի։
Այլ ա́յն ամենայն օրինակա́ւ անցանէր ընդ նոսա. բայց գրեցաւ վասն մերո́յ խրատու, յորս վախճան յաւիտեա́նցն եհաս։
Այսուհետեւ որ համարիցի հաստատո́ւն կալ, զգո́յշ լիցի գուցէ անկանիցի։
Փորձութի(ւն) ՛ի ձեր վերայ ո́չ է եկեալ՝ բա́ց ՛ի մարդկանէ. այլ հաւատարի́մ է ա(ստուա)ծ, որ ո́չ արկցէ զձեզ ՛ի փորձութի(ւն) առաւել քան զկար ձեր. այլ արասցէ ընդ փորձութե(ա)ն եւ զե́լսն. զի համբերե́լ կարասջիք։
Վասն որոյ սիրելիք իմ փախերուք ՛ի կռապաշտութ(են)է։
իբրեւ ընդ իմաստո́ւնս խօսիմ. ընտրեցէ́ք ձեզէ́ն զոր ասեմս։
Բաժա́կն օրհնութե(ան) զոր օրհնեմք՝ ոչ ապաքէն հաղորդութի(ւն)ն է արեանն ք(րիստո)սի. հացն զոր բեկանեմք, ոչ ապաքէն հաղորդութի(ւն) է մարմնոյն ք(րիստո)սի։
զի մի հաց՝ մի́ մարմին եմք բազումքս. զի ամենեքին ՛ի միոջէ́ հացէ անտի վայելեմք։
Տեսէ́ք զի(սրա)էլն ըստ մարմնոյ. ոչ ապաքէն որ ուտեն ՛ի զոհիցն, հաղորդք են սեղանոյն։
իսկ արդ՝ զի՞նչ ասեմ, եթէ զոհեալն իցէ՞ ինչ. եւ կամ կո́ւռքն իսկ՝ իցե՞ն ինչ։
Այլ զոր զոհենն հեթանոսք, դիւաց՝ եւ ո́չ ա(ստուածո)յ զոհեն։ ոչ կամիմ զձեզ հաղորդս դիւաց լինել. քանզի ո́չ կարէք զբաժակն տ(եառ)ն ըմպել՝ եւ զբաժակն դիւաց։
եւ ոչ կարէք ՛ի սեղանոյ տ(եառ)ն վայելել՝ եւ ՛ի սեղանոյ դիւաց։
եթէ նախանձ ինչ արկանիցեմք տ(եառ)ն. մի թէ զօրագոյնք իցեմք քան զնա։
Ամենայն ինչ ինձ մա́րթ է, այլ ո́չ ամ(ենայն) ինչ օգուտ է. ամ(ենայն) ինչ ինձ մարթ է, այլ ո́չ ամ(ենայն) ինչ շինէ։
մի́ ոք զանձին եւ եթ խնդրեսցէ՝ այլ եւ զընկերին։
Ամենայն ինչ որ ՛ի սպանդանոցի վաճառի, կերա́յք՝ եւ մի́ խնդրէք վ(ա)ս(ն) խղճի մտաց.
զի տ(եառ)ն է երկիր լրիւ իւրով։
Եթէ ոք կոչեսցէ զձեզ յանհաւատից, եւ կամիցիք երթալ. զամ(ենայն) ինչ որ առաջի դնիցի, կերայք՝ եւ մի́ խտրեք վ(ա)ս(ն) խղճի մտաց։
ապա թէ ոք ասասցէ ձեզ՝ թէ այդ զոհեալ է, մի́ ուտիցէք վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա)՝ որ գուշակն եղեւ, եւ վ(ա)ս(ն) խղճի մտացն։
Այլ զխիղճ մտացն ասեմ, ո́չ զիւրն, այլ զընկերին։ իսկ ընդէ՞ր բնաւ ազատութի(ւն)ս իմ դատիցի յայլո́յ խղճէ մտաց։
եթէ ես շնորհօք վայելեմ, ընդէ՞ր հայհոյիցիմ, վասն որոյ ե́սն գոհանամ։
Արդ՝ եթէ ուտիցէք, եթէ ըմպիցէք, եթէ զինչ եւ գործիցէք, զամենայն ինչ ՛ի փա́ռս ա(ստուածո)յ արասջի́ք։
առանց գայթագղութի́(ւն) դնելոյ հրէից եւ հեթանոսաց՝ լինիցի́ք, եւ եկեղեցւո́յն ա(ստուածո)յ։
Որպէս եւ ես ամենեւին ամենեցո́ւն հաճոյ լինիմ. ո́չ խնդրեմ զանձին օգուտ, այլ զբազմա́ց զի ապրեսցին։