Ոչ ապաքէն ազա́տ եմ, ոչ ապաքէն առաքեա́լ եմ. ոչ ապաքէն զտ(է)ր մեր յ(իսու)ս ք(րիստո)ս աչօք իմովք տեսի́, ոչ ապաքէն գործ իմ դո́ւք էք ՛ի տ(է)ր։
թէպէտ եւ այլոց չիցեմ առաքեալ, այլ դէպ ձեզ ե́մ. զի կնի́ք իսկ առաքելու(թ)ե(ան) իմոյ դո́ւք էք ՛ի տ(է)ր։
Իմ պատասխանի ուր զիս հարցանիցեն՝ ա́յս է։
միթէ ոչ ունիցիմք իշխանու(թ)ի(ւն) ուտել եւ ըմպել։
միթէ ո՞չ ունիցիմք իշխանու(թ)ի(ւն) զքորս կանայս շրջեցուցանել ընդ մեզ. ո(ր)պ(էս) եւ ա́յլ առաքեալքն, եւ եղբարքն տ(եառ)ն, եւ կեփաս։
եթէ միայն ե́ս եւ բառնաբաս ո՞չ ունիցիմք իշխանութի(ւն) չգործե́լ ինչ։
Ո՞ ոք երբէք զինուորիցի իւրովք թոշակօք. ո՞ ոք տնկիցէ այգի՝ եւ ՛ի պտղոյ ն(ո)ր(ա) ո́չ ուտիցէ. ո՞ ոք արածիցէ խաշն՝ եւ ՛ի կաթանէ խաշինն ո́չ ուտիցէ։
Մի́թէ ըստ մարդկու(թ)ե(ան)՞ խօսիցիմ զայս. կամ թէ եւ օրէնքն զսոյն ո՞չ ասիցեն։
՛ի մովսիսի իսկ օրէնսն գրեալ է. ո́չ կապեսցես զցռո́ւկ եզին կալոտւոյ։ միթէ՝ զեզա՞նց ինչ փո՞յթ էր ա(ստուածո)յ։
ոչ ապաքէն վ(ա)ս(ն) մե́ր ասէ. քանզի վ(ա)ս(ն) մեր գրեցաւ։ զի յուսո́վ պարտի որ սերմանէն՝ սերմանել. եւ որ կասուն՝ յուսո́վ վայելել։
Եթէ մեք ՛ի ձեզ զհոգեւորսն սերմանեցաք, մե́ծ ինչ է, եթէ ՛ի ձէնջ զմարմնաւո́րսդ հնձիցեմք։
եթէ այլք ձերո́վ իշխանու(թեամ)բդ վայելեն, ոչ առաւե́լ եւս մե́ք։ այլ ո́չ ՛ի գործ ինչ արկաք զիշխանութի(ւն)ս զայս. բայց ամ(ենայն)ի համբերեմք, զի մի́ խափան ինչ լինիցիմք աւետարանին։
Ո՞չ գիտէք՝ եթէ որ ՛ի տաճարին գործեն, ՛ի տաճարէ́ անտի ուտեն. եւ որ սեղանոյն պաշտօնեայք են, ՛ի սեղանո́յ անտի վայելեն։
նոյնպէս եւ տ(է)ր հրամա́ն ետ. որոց զաւետարանն աւետարանեն, յաւետարանէ անտի կեալ։
Բայց ես եւ ո́չ զմի ինչ յայսցանէ արկի ՛ի գործ, եւ ո́չ գրեցի զայդ, զի ինձ ա́յսպէս ինչ լինիցի։ լա́ւ է ինձ մանաւանդ մեռանել, եւ ո́չ զի զպարծանս իմ ոք ընդունայն համարիցի։
Զի եթէ աւետարանեմ, ո́չինչ են ինձ պարծանք. քանզի հարկ ՛ի վերայ կայ. բայց վա́յ է ինձ թէ ոչ աւետարանեմ։
եթէ կամաւ զայն առնեմ, վա́րձք են ինձ. եւ եթէ ակամայ, տնտեսութի́(ւն) յանձն է ինձ։
Եւ արդ՝ զի՞նչ վարձք իցեն ինձ, եթէ յաւետարանելն ձրի́ տաց զաւետարանն՝ զի մի́ զեղծցի́մ ինչ իշխանու(թեամ)բս իմով յաւետարանի́ անդ։
Քանզի ազա́տ էի յամենայնէ, եւ ամենեցուն զանձն ՛ի ծառայութե(ան) կացուցի, զի զբ(ա)զ(ու)մս շահեցայց։
Եղէ ընդ հրեայսն իբրեւ զհրեայ, զի զհրեա́յսն շահեցայց։
եղէ ընդ օրինօք, իբրեւ զայնոսիկ որ ընդ օրինօ́քն էին. իբրեւ ո́չ եթէ ը(ստ) օրինօքն էի, այլ զի որ ընդ օրինօ́քն իցեն՝ եւ զն(ո)ս(ա) շահեցայց։ ընդ անօրէնս եղէ́ իբրեւ զանօրէն. իբր ո́չ եթէ անօրէն ինչ էի յա(ստուածո)յ, այլ ընդ օրինօքն ք(րիստո)սի. զի շահեցա́յց զանօրէնսն։
եղէ ընդ տկարս իբրեւ զտկար, զի զտկա́րսն շահեցայց։ ընդ ամենայնի ամենա́յն եղէ, զի թերեւս ապրեցուցից զոմանս։
Զայս ամ(ենայն) առնեմ վ(ա)ս(ն) աւետարանին, զի կցո́րդ եղէց նմա։
Ո՞չ գիտէք՝ եթէ որ յասպարիսին ընթանան, ընթանալ՝ ամենեքին ընթանան. բայց մի́ ոք առնու զյաղթու(թ)ե(ան)ն. այնպէս ընթացարո́ւք՝ զի հասանիցէք։
Ամենայն որ պատերաքմի, ամ(ենայն)ի́ ժուժկալ լինի. նոքա զի զեղծանելի́ պսակն առնուցուն, եւ մեք զանեղծու(թ)ե(ան)ն։
Արդ՝ ե́ս իսկ ա́յնպէս ընթանամ, ո́չ ո(ր)պ(էս) յաներեւոյթս ա́յնպէս մրցիմ, ո(ր)պ(էս) ո́չ թէ զհո́ղմս ինչ կոծելով.
այլ ճնչե́մ զմարմինս իմ, եւ հնազանդեցուցանեմ. զի գուցէ՞ որ այլո́ցն քարոզեցի՝ ե́ս ինքն անպիտա́ն գտանիցիմ։