Այլ վ(ա)ս(ն) որոյ գրեցէքն առ իս, բարի́ոք է մարդոյ ՛ի կին մարդ չմերձենալ։
բայց վասն պոռնկու(թ)ե(ան), իւրաքանչի́ւրոք զի́ւր կին կալցի, եւ իւրաքանչիւրոք կին՝ զի́ւր այր կալցի́։
կնոջ՝ ա́յր իւր, զպարտն հատուսցէ́. նոյնպէս եւ կինն՝ ա́ռն իւրում։
զի կին՝ մարմնոյ իւրում ո́չ իշխէ, այլ ա́յրն. նոյնպէս եւ այրն՝ իւրում մարմնոյ ո́չ իշխէ, այլ կի́նն։
Մի́ զրկէք զմիմեանս։ բայց եթէ ինչ ՛ի միաբանութ(են)է́ առ ժամանա́կ մի́, զի ուխտի́ցն պարապիցէք, եւ դարձեալ ՛ի նո́յն դարձջի́ք. զի մի́ փորձեսցէ զձեզ սատանայ վասն անխարնութե(ա)ն ձերոյ։
Զայս ասեմ ներելո́վ, եւ ո́չ հրաման տալով։
քանզի կամիմ եթէ ամ(ենայն) մարդ լինէր իբրեւ զի́ս. այլ իւրաքանչիւրոք զի́ւր շնորհս ունի յա(ստուածո)յ, ո́մն այսպէս եւ ոմն այնպէս։
բայց ամուրեացն եւ այրեացն ասեմ, լա́ւ է ն(ո)ց(ա) թէ կայցեն իբրեւ զիս։
ապա թէ ո́չ ունիցին ժոյժ, ամուսնասցին. զի լա́ւ է ամուսնանալ՝ քան զջեռնուլ։
Այլ կանամբեացն պատուիրեմ, ո́չ ես՝ այլ տ(է)ր. կնոջ յառնէ մի́ մեկնել։
ապա եթէ մեկնեսցի, անա́յր մնասցէ, կամ անդրէ́ն ընդ առն իւրում հաշտեսցի. եւ առն՝ զկին իւր մի́ թողուլ։
Բայց այլոց ե́ս պատուիրեմ, ո́չ եթէ տ(է)ր. եթէ ոք եղբայր՝ կին ունիցի անհաւատ, եւ նմ(ա) հաճոյ իցէ բնակիլ ընդ նմա, մի́ թողցէ զնա։
եւ կին որ ունիցի այր անհաւատ, եւ նմա կա́մ իցէ բնակել ընդ նմա, մի́ թողցէ զայրն.
զի սո́ւրբ է այրն անհաւատ, կնա́ւն. եւ սուրբ է կինն անհաւա́տ, արամբն. ապա թէ ոչ՝ որդիքն ձեր պի́ղծ են. բայց այժմ սո́ւրբ են։
Ապա եթէ անհաւատն մեկնիցի, մեկնեսցի́. զի ո́չինչ հարկ ՛ի վերա́յ կայ եղբօրն կամ քեռն յայնպիսի իրս. քանզի ՛ի խաղաղութի́(ւն) կոչեաց զմեզ ա(ստուա)ծ։
Զի՞ գիտես կին դու՝ եթէ զայր քո ապրեցուսցես. կամ զի՞ գիտես ա́յր դու՝ եթէ զկին քո ապրեցուսցես։
եթէ ոչ իւրաքանչի́ւր ումեք որպէս եւ բաժանեա́ց տ(է)ր, զիւրաքանչիւրոք ո(ր)պ(էս) եւ կոչեա́ց ա(ստուա)ծ, ա́յնպէս գնասցէ։ եւ ա́յսպէս ընդ ամ(ենայն) եկեղեցիս պատուէր տամ։
Թլփատեա́լ ոք կոչեցաւ, մի́ ցանկասցի անթլփատու(թ)ե(ան). յանթլփատու(թեն)է́ ոք կոչեցաւ, մի́ թլփատեսցի։
զի նթլփատութի́(ւն) ո́չինչ է, եւ անթլփատութի(ւն) ո́չինչ. այլ պահպանութի(ւն) ա(ստուածո)յ պատուիրանացն.
բայց իւրաքանչիւրոք յո́ր կոչումն կոչեցաւ, ՛ի նմի́ն կացցէ։
Ծառայ կոչեցար, մի́ փոյթ լիցի քեզ. այլ թէ կարիցե́ս եւս ազա́տ լինել, քեզ ա́յնպէս լաւ իցէ։
զի որ ՛ի տ(է)ր կոչեցեալ իցէ ծառայն, ազա́տ տ(եառ)ն է. նոյնպէս եւ որ ազատն կոչեցեալ է, ծառա́յ ք(րիստո)սի է։
Գնոց գնեցայք՝ մի́ լինիք ծառա́յք մարդկան։
իւրաքանչիւր յո́ր կոչումն կոչեցաւ եղբա́րք, ՛ի նմին կացցէ առաջի ա(ստուածո)յ։
Այլ վ(ա)ս(ն) կուսանաց հրաման ինչ ՛ի տ(եառ)նէ ո́չ ունիմ. բայց խրատ տա́մ, ո(ր)պ(էս) ողորմելոյ ուրուք ՛ի տ(եառ)նէ, հաւատարի́մ լինել։
համարիմ թէ ա́յնպէս լաւ իցէ։ բայց վ(ա)ս(ն) վտանկին որ ՛ի վերայ կայ, բարիո́ք է մարդոյ թէ այնպէս իցէ։
Կապեա́լ ես ՛ի կին, մի́ խնդրեր արձակել. արձակեալ ես ՛ի կնոջէ, մի́ խնդրեր կին։
զի եթէ ամուսնանայցես՝ ոչ մեղար. եւ եթէ ամուսնանայցէ կոյսն՝ ո́չ մեղաւ, մայց նեղու(թ)ի(ւն) մարմնոյ ունիցին այնպիսիքն։ այլ ես խնայեցի́ ՛ի ձեզ։
Բայց զա́յս ասեմ ե́ղբարք, եթէ ժամանակս կարճեա́լ է այսուհետեւ։ զի որ ունիցին կանայս՝ որպէս թէ չունիցի́ն.
եւ որ լայցենն, ո(ր)պ(էս) թէ ո́չ լայցեն.եւ որ խնդանն, որպէս թէ ոչ խնդայցեն. եւ որ գնենն, ո(ր)պ(էս) թէ չունիցին.
եւ որ վարենն զաշխարհս. որպէս թէ չվայելիցեն. զի անցեա́լ է վայելչութի(ւն) աշխարհիս այսորիկ։
Այլ կամիմ զձեզ անհոգս լինել. զի որ անկինն է՝ հոգայ զտ(եառ)ն, թէ ո́րպէս հաճոյ լիցի տ(եառ)ն.
եւ որ կանամբին է, հոգայ զաշխարհիս՝ թէ որպէս հաճոյ լիցի կնոջ իւրում։
Եւ ահա մեկնեցան ՛ի միմեանց առնակինն եւ կոյսն. զի կոյսն հոգայ զտ(եառ)ն, զի իցէ ս(ուր)բ մարմնով եւ հոգւով, եւ առնակինն հոգայ զաշխարհիս՝ թէ ո(ր)պ(էս) հաճոյ լիցի առն իւրում։
Այլ զայս վ(ա)ս(ն) ձերոյ օգտի ասեմ. ո́չ եթէ խե́ղդ ինչ արկանեմ ձեզ, այլ վ(ա)ս(ն) պարկեշտութե(ան)՝ եւ հպատակու(թ)ե(ան) տ(եառ)ն առանց զբաղանաց։
Ապա թէ ոք ամօթ համարեսցի վ(ա)ս(ն) կուսին իւրոյ՝ եթէ իցէ ելեա́լ ըստ չափ, եւ այնպէս ինչ պա́րտ իցէ լինել. զոր կամի արասցէ, ո́չ մեղանչէ. ամուսնասցի́։
Իսկ որ հաստատեալ է ՛ի սրտի իւրում, եւ վտանկ ինչ ո́չ իցէ նմա, իշխանութի́(ւն) ունի ՛ի վերայ կամաց իւրոց. եւ զա́յն ընտրեաց ՛ի սրտի իւրում՝ պահել զկոյսն իւր, բարւո́ք առնէ։
եւ որ ամուսնացուցանէ զկո́յսն իւր, բարւո́ք առնէ. եւ որ ո́չն ամուսնացուցանէ՝ լա́ւ եւս առնէ։
Կին կապեալ է ցորչափ ժամանակս կենդանի է այր ն(ո)ր(ա). ապա եթէ ննջիցէ այր ն(ո)ր(ա), ազա́տ է, ում կամիցի ամուսնանալ. բայց միայն տէրամբ։
բայց երանելի́ եւս է՝ թէ այնպէս կացցէ ըստ իմո́ւմ խրատու։ ես այսպէս համարիմ՝ թէ եւ յի́ս իցէ հոգի ա(ստուածո)յ։