Իշխէ՞ ոք ՛ի ձէնջ՝ եթէ ի́րք ինչ իցեն ընդ ընկերի́ իւրում, դատել առաջի անիրաւաց, եւ ո́չ առաջի́ սրբոց։
եթէ ո՞չ գիտէք՝ զի սուրբք զաշխարհ դատին. եւ եթէ ձեւք դատի աշխարհ, ապա ո́չ էք արժանի անարգ ատենից։
ո՞չ գիտէք եթէ զհրեշտակս դատիմք, թո́ղ թէ զերկրաւորս։
Զերկրաւոր ատեանս եթէ յանձն առնուցուք, զանա́րգս եկեղեցւոյ դատաւո́րս նստուցանէ́ք։
առ ամօթոյ ձերոյ ասեմ։ այնչափ ո́չ գոյ ոք իմաստուն ՛ի ձեզ, որ կարիցէ իրաւունս ընտրել ՛ի մէջ եղբօր իւրոյ։
այլ եղբայր ընդ եղբօր դատի, եւ զայն ՛ի մէջ անհաւատից։
Եւ արդ՝ ամենեւին իսկ վատթարու(թ)ի́(ւն) է ՛ի ձեզ, զի՞ դատաստանք իսկ գոն ՛ի միջի ձերում։ ընդէ՞ր ոչ դուք զրկիք, եւ ո՞չ դուք առաւել նեղիք։
այլ դուք զրկէ́ք եւ նեղէ́ք, եւ այդ զեղբա́րս եւս։
Եթէ ո՞չ գիտէք՝ զի անիրաւք զարքայութի(ւն) ա(ստուածո)յ ո́չ ժառանգեն. մի́ խաբիք, ո́չ պոռնիկք, ո́չ կռապարիշտք, ո́չ շունք,
ո́չ իգացեալք, ո́չ արուագէտք, ո́չ գողք, ո́չ ագահք, ո́չ արբեցօղք, ո́չ բամբասօղք, եւ ո́չ յափշտակօղք՝ զարքայու(թ)ի(ւն)ն ա(ստուածո)յ ո́չ ժառանգեն։
Եւ դուք՝ այնպիսի́ք ոմանք էիք. այլ լուացարուք. այլ սրբեցարուք. այլ արդարացարուք, յանուն տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի, եւ ՛ի հոգին ա(ստուածո)յ մերոյ։
Ամենայն ինչ ինձ մա́րթ է, այլ ո́չ ամ(ենայն) ինչ օգուտ է. ամ(ենայն) ինչ ինձ մարթ է, այլ ո́չ եթէ ես ընդ իշխանութ(եամ)բ ուրուք լինիցիմ։
Կերակուր որովայնի, եւ որովայն կերակրոյ. այլ ա(ստուա)ծ զսա́ եւ զն(ո)ս(ա) խափանեսցէ́։ բայց մարմին՝ ո́չ պոռնկու(թ)ե(ան), այլ տ(եառ)ն, եւ տ(է)ր մարմնոյ։
այլ ա(ստուա)ծ՝ որ եւ զտ(է)րն յարոյց, եւ ձե́զ յարուսցէ զօրութ(եամ)բ իւրով։
Ո՞չ գիտէք եթէ մարմինք ձեր անդա́մք են ք(րիստո)սի. արդ առեալ զամդա́մս ք(րիստո)սի, առնիցեմք անդա́մս պոռնկի՞. քա́ւ լիցի։
Եթէ ո՞չ գիտէք, զի որ մերձենայ ՛ի պոռնիկ՝ մի́ մարմին է. եղիցին ասէ, երկոքին ՛ի մարմին մի։
եւ որ մերձենայ ՛ի տ(է)ր, մի հոգի են։
փախերո́ւք ՛ի պոռնկու(թեն)է։ Զամ(ենայն) մեղս զոր եւ գործէ́ մարդ՝ արտաքո́յ մարմնոյ իւրոյ է. իսկ որ պոռնկին՝ յի́ւր մարմինն մեղանչէ։
Եթէ ո՞չ գիտէք, զի մարմինք ձեր տաճար են հոգւո́յն որ է ՛ի ձեզ՝ զոր ունիքն յա(ստուածո)յ. եւ չէ́ք անձանց տէր
քանզի գնո́ց գնեցայք։ փառաւո́ր արարէք զա(ստուա)ծ ՛ի մարմինս ձեր եւ յոգի́ս ձեր։