Բնաւ՝ եւ անուանի՞ իսկ ՛ի ձեզ ընդէ́ր պոռնկութի(ւն), եւ այնպիսի պոռնկու(թ)ի(ւն)՝ որ ո́չ եւ ՛ի հեթանոսս, ո(ր)պ(էս) թէ զկի́ն հօր իւրոյ ունել։
եւ դուք հպարտացեա́լ էք. եւ ո́չ առաւել զգացարուք, զի բարձցի́ ՛ի միջո́յ ձերմէ՝ որ զգործն զայն գործեաց։
Զի ես թէպէտ եւ մարմնով մեկուսի́ եմ, սակայն հոգւով մե́րձ եմ. բայց արդէն իսկ իբրեւ ՛ի մօտո́յ ընտրեցի. զայն որ այնպէ́սն գործեաց.
յանուն տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի, ժողօվել ձեզ ՛ի միասին, եւ իմոյ հոգւոյս՝ զօրութ(եամ)բն հանդերձ տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի,
մատնել զայնպիսին սատանայի ՛ի սատակո́ւմն մարմնոյ. զի ոգին ապրեսցի́ յօրն տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի։
Ո́չ բարւոք են պարծանքդ ձեր. ո՞չ գիտէք եթէ փո́քր մի խմոր զամ(ենայն) զանգուածն խմորէ։
սրբեցէ́ք ՛ի բա́ց զհին խմորն, զի եղիջիք նո́ր զանգուած, ո(ր)պ(էս) է́քդ անխմորք. քանզի զատի́կ մեր զենաւ ք(րիստո)ս։
Այսուհետեւ արտասցո́ւք տօնս. մի́ ՛ի խմորն հին, եւ մի́ ՛ի խմորն չարու(թ)ե(ան) եւ անզգամու(թ)ե(ան). այլ յանխմոր ստուգութե(ա́ն) եւ ճշմարտու(թ)ե(ան)։
Գրեցի ձեզ ՛ի թղթի այդր չխառնակե́լ ընդ պոռնիկս։
եւ ո́չ եթէ ը(ստ) պոռնիկս աշխարհիս այսորիկ, կամ ընդ ագա́հս, կամ ընդ յափշտակօղս, կամ ընդ կռապարիշտս. ապա թէ ոչ՝ պարտ էիք եւ յաշխարհէ́ իսկ ելանել։
բայց արդ՝ գրեցի ձեզ չխառնակե́լ։ Եթէ ոք եղբայր անուանեալ կամ պոռնի́կ իցէ, կամ կռապարիշտ, կամ ագա́հ, կամ բամբասօղ, կամ արբեցօղ, կամ յափշտակօղ. ը(ստ) այնպիսումն եւ հա́ց մի́ ուտել։
Զի կա́յ իմ եւ զարտաքինսն դատելոյ. ոչ ապաքէն դուք զներքինսն դատիցիք.
եւ զարտաքինսն ա(ստուա)ծ դատիցի. բարձէ́ք զչարն ՛ի միջոյ ձերմէ։