TITUS
Armenian NT (Zohrab Bible)
Part No. 158
Previous part

Chapter: 4 
ԳԼՈՒԽ Դ՜.


Verse: 1  Link to gnt   Այսպէս համարեսցին զմեզ մարդիկ, իբրեւ զպաշտօնեայս ք(րիստո)սի՝ եւ հազարապետս խորհրդոցն ա(ստուածո)յ։

Verse: 2  Link to gnt   
Արդ՝ խնդի́ր է ՛ի մէջ հազարապետաց, եթէ ոք հաւատարիմ գտցի։

Verse: 3  Link to gnt   
Այլ ինձ եւ ա́յս անարգանք են, եթէ ՛ի ձէնջ դատեցայց, կամ բնաւ իսկ ՛ի մարդկանէ. նա եւ զանձն իմ ո́չ քննեմ։

Verse: 4  Link to gnt   
զի ո́չինչ գիտեմ զանձին իմոյ. այլ ո́չ եթէ այսու արդարանամ, զի որ քննէն զիս՝ տ(է)ր է։

Verse: 5  Link to gnt   
Այսուհետեւ մի́ յառա́ջ քան զժամանակն դատիք, մինչեւ եկեսցէ տ(է)ր որ լուսաւո́ր առնիցէ զգաղտնի́ս խաւարի, եւ յայտնիցէ զխորհո́ւրդս սրտից. եւ ապա́ իւրաքանչիւր գովութի(ւն) եղիցի յա(ստուածո)յ։

Verse: 6  Link to gnt   
Զայս ե́ղբարք՝ առակեցի յա́նձն իմ եւ յապաւղոս՝ վ(ա)ս(ն) ձեր. զի ՛ի մէնջ ուսջիք՝ մի́ ինչ առաւել քան զգրեալսն իմանալ. զի մի́ այր քան զընկեր հպարտանայցէք ՛ի վերայ ընկերին։

Verse: 7  Link to gnt   
Իսկ արդ ո՞վ է որ քննիցէ զքեզ. զի՞նչ ունիս զոր ո́չ իցէ առեալ. եւ եթէ առեր՝ զի՞ պարծիս իբրեւ զչառեալ։

Verse: 8  Link to gnt   
Արդէն իսկ յագեալ իցէք, եւ արդէ́ն մեծացարուք, առանց մե́ր թագաւորեցէք. եւ երանի́ թէ թագաւորէիք, զի եւ մեք ընդ ձե́զ թագաւորէաք։

Verse: 9  Link to gnt   
Ինձ ա́յսպէս թուի՝ թէ զմեզ զառաքեալս. յետնո́րդս արար ա(ստուա)ծ՝ իբեւ զմահապարտս. զի տեսի́լ եղեաք աշխարհի, եւ հրեշտակա́ց եւ մարդկա́ն։

Verse: 10  Link to gnt   
Մեք յիմա́րք վ(ա)ս(ն) ք(րիստո)սի, եւ դուք իմաստո́ւնք ՛ի ք(րիստո)ս. մեք տկարք՝ եւ դուք հզօ́րք. դուք փառաւորեալք՝ եւ մեք անա́րգք

Verse: 11  Link to gnt   
մինչեւ ցայսօր ժամանակի։ եւ քաղցեաք, եւ ծարաւեցաք, եւ մե́րկ գնացաք, եւ կռփահարեցաք, եւ անհանգի́ստ եղեաք.

Verse: 12  Link to gnt   
եւ աշխատեցա́ք ձեռօք մերովք. բամբասէին զմեզ՝ օրհնեաք. հալածէին՝ յանձն առնուեաք.

Verse: 13  Link to gnt   
հայհոյէին՝ աղաչէա́ք, իբրեւ առակ նշաւակի́ եղեաք ամ(ենայն) աշխարհի. ամենեցո́ւն փարելի լինել մինչեւ ցայժմ։

Verse: 14  Link to gnt   
Ոչ եթէ յամօթ ինչ առնելով զձեզ՝ գրեմ զայս, այլ իբրեւ զորդի́ս սիրելիս խրատեմ։

Verse: 15  Link to gnt   
թէպէտ եւ բեւր դաստիարակս ունիցիք ՛ի ք(րիստո)ս, այլ ո́չ եթե բ(ա)զ(ու)մ հարս. զի ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս՝ աւետարանաւն ե́ս ծնայ զձեզ։

Verse: 16  Link to gnt   
Արդ աղաչեմ զձեզ՝ նմանօղք ինձ եղիջի́ք։

Verse: 17  Link to gnt   
վ(ա)ս(ն) այնորիկ առաքեցի առ ձեզ զտիմոթէոս, որ է իմ որդի սիրելի՝ եւ հաւատարիմ ՛ի տ(է)ր. որ յիշեցուսցէ́ ձեզ զճանապարհս իմ որ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս. ո(ր)պ(էս) եւ ամենա́յն ուրեք՝ յամ(ենայն) եկեղեցիս ուսուցանեմ։

Verse: 18  Link to gnt   
Որպէս թէ չիցե́մ գալոց առ ձեզ, ոմանք հպարտացան։

Verse: 19  Link to gnt   
այլ եկի́ց հո́ւպ ընդ հուպ՝ եթէ տ(է)ր կամեսցի. եւ ՛ի մի́ տառից՝ ո́չ զբանս հպարտացելոցն, այլ զզօրու(թ)ի(ւն)։

Verse: 20  Link to gnt   
զի ո́չ եթէ բանի́ւք է արքյութի(ւն) ա(ստուածո)յ, այլ զօրութ(եամ)բ։

Verse: 21  Link to gnt   
Արդ՝ ո՞(ր)պ(էս) կամիք, գաւազանա՞ւ եկից առ ձեզ, եթէ սիրո́վ հոգւոյն՝ հեզու(թ)ե(ան), եւ արդարու(թ)ե(ան), եւ խոնարհու(թ)ե(ան)։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian NT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 29.11.2024. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.