Յա́նձն առնեմ ձեզ զփիբէ զքո́յր մեր, որ է սպասաւոր եկեղեցւոյն կենքրացւոց.
զի զնա ընկալջիք ՛ի տ(է)ր՝ արժանի́ սրբոց, եւ վերակացո́ւ լինիջիք նմա՝ յո́ր պէտս իրաց եւ կոչեսցէ զձեզ. քանզի եւ նա վերակացու եղեւ բազմաց, եւ ի́նձ իսկ ՛ի գլխովին։
Ողջո́յն տաջիք պրիսկեա́յ եւ ակիւղեայ՝ գործակցաց իմոց ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս.
որք ընդ անձին իմոյ զիւրեանց պարանոցս մատուցին. զորոց ո́չ ես միայն գոհանամ, այլ եւ ամ(ենայն) եկեղեցիք հեթանոսաց։
եւ առ տնին եկեղեցւոյն ն(ո)ց(ա)։ Ողջո́յն տաջիք եպենտեայ սիրելւոյ իմոյ, որ է պտուղ ասիացւոց ՛ի ք(րիստո)ս։
Ողջո́յն տաջիք մարեայ, որ բ(ա)զ(ու)մ վաստակս վաստակեաց ՛ի ձեզ։
Ողջո́յն տաջիք անդրոնիկեայ եւ յունեայ ազգականաց իմոց՝ եւ գերեկցաց, որք երեւելի́քն իսկ են յառաքեալս. որք եւ յառաջ իսկ քան զիս եղեն ՛ի ք(րիստո)ս
Ողջո́յն տաջիք ամպղեայ սիրելւոյ իմոյ ՛ի տ(է)ր։
Ողջո́յն տաջիք ուրբանեայ գործակցի իմոյ ՛ի տ(է)ր, եւ ստաքեայ սիրելւոյ իմոյ։
Ողջո́յն տաջիք ապելլեայ՝ որ ընտիրն է ՛ի տ(է)ր։
Ողջո́յն տաջիք ն(ո)ց(ա) որ յարիստաբուլեայ տանէ անտի իցեն։ ողջո́յն տաջիք հերովդիոնայ ազգականի իմում։ Ողջո́յն տաջիք այնոցիկ՝ որ ՛ի նարկիսեայ տանէն իցեն ՛ի տ(է)ր։
Ողջո́յն տաջիք տրիփոսեայ եւ տրիփոնեայ, վաստակաւորաց ՛ի տ(է)ր։ Ողջո́յն տաջիք պերսիդեայ սիրելւոյ, որ բ(ա)զ(ու)մ վաստակս վաստակեաց ՛ի տ(է)ր։
Ողջո́յն տաջիք ռուփայ ընտրելոյ ՛ի տ(է)ր, եւ մօր ն(ո)ր(ա) եւ իմոյ։
Ողջո́յն տաջիք ասիւնկրիտեայ, փլեդոնտեայ, երմեայ, պատրովբայ, երմեայ, եւ որ ընդ նոսա եղբարք իցեն։
Ողջո́յն տաջիք փիլողոգեայ, եւ յուլեա, ներեայ, եւ քեռ նորա ողիմպիայ, եւ որ ընդ նոսա սուրբք ամենեքին իցեն։
Ողջո́յն տաջիք միմեանց ՛ի համբոյր սրբութե(ան)։ Ողջո́յն տան ձեզ ամ(ենայն) եկեղեցիք ք(րիստո)սի։
Աղաչեմ զձեզ ե́ղբարք, գիտե́լ զայնպիսիսն, որ հերձուա́ծս եւ գաիթագղութի(ւն)ս առնիցեն արտաքոյ վարդապետութե(ա)ն՝ զոր դուքն ուսարուք. եւ խորշեցարո́ւք ՛ի նոցանէ։
Զի այնպիսիքն տ(եառ)ն մերոյ ք(րիստո)սի ո́չ ծառայեն, այլ իւրեանց որովայնին. եւ քաղցրաբանութ(եամ)բ եւ օրհնու(թեամ)բ պատրեն զսիրաս անմեղաց։
Զի ձե́ր հնազանդութի(ւն)դ առ ամենեսեան հասեալ է. եւ արդ՝ ՛ի ձեզ ուրախ եմ. բայց կամի́մ զձեզ իմաստունս լինել ՛ի բարիս, եւ անմեղս ՛ի չարիս։
եւ ա(ստուա)ծ խաղաղութե(ան) խորտակեսցէ զսատանայ ընդ ոտի́ւք ձերովք մե́րձ ը(ստ) մերձ։ Շնորհք տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի ընդ ձեզ։
Ողջո́յն տայ ձեզ տիմոթէոս եղբայր, եւ գործակից իմ, եւ ղուկիոս, եւ յասովն, եւ սոսիպատրոս, ազգականք իմ։
Ողջո́յն տա́մ ձեզ եւ ես տերտիոս, որ զթուղթս գրեցի ՛ի տ(է)ր։
Ողջո́յն տայ ձեզ գայոս ասպնջակա́ն իմ, եւ ամ(ենայն) եկեղեցւոյն։ Ողջո́յն տայ ձեզ երաստոս շահա́պ քաղաքիս, եւ կուարտոս եղբայր։
Այլ ա́յնմ որ կարօ́ղն է հաստատել զձեզ ը(ստ) աւետարանիս իմում, եւ ը(ստ) քարոզու(թ)ե(ան)ն յ(իսու)սի ք(րիստո)սի, ը(ստ) յայտնու(թ)ե(ա́ն) խորհրդոյն, ժամանակօքն յաւիտենից լռեցելոյ.
եւ յայտնելոյ այժմիկ ՛ի ձեռն գրոց մարգարէականաց, ը(ստ) հրամանի մշտնջենաւորին ա(ստուածո)յ, ՛ի հնազանդու(թ)ի́(ւն) հաւատոց. յամ(ենայն) հեթանոսս ծանուցելոյ,
միայնոյ իմաստնոյն ա(ստուածո)յ, ՛ի ձեռն յ(իսու)սի ք(րիստո)սի. նմ(ա) փա́ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն։
Շնորհք տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի ը(ստ) ձեզ ամենեսեան։