TITUS
Armenian NT (Zohrab Bible)
Part No. 140
Previous part

Chapter: 2 
ԳԼՈՒԽ Բ՜.


Verse: 1  Link to gnt   Վասն որոյ առանց պատասխ(ա)նի́ տալոց ես ո́վ մարդ՝ որ դատի́սդ։ զի որով դատիս զընկերն, զա́նձն քո դատապարտես։ զի դու զնո́յն գործես՝ որով դատի́սն։

Verse: 2  Link to gnt   
Քանզի գիտեմք՝ եթէ ա(ստուծո́)յ դատաստանն ճշմարտու(թեա́մ)բ է, ՛ի վերայ այնոցիկ որ զայսպիսի́սն գործեն։

Verse: 3  Link to gnt   
Իսկ արդ՝ խորհիցի՞ս զայս ո́վ մարդ, որ դատիս զայնոսիկ որ զայնպիսի́սն գործեն՝ եւ դու զնո́յն գործես, եթէ դու ապրելո՞ց իցես ՛ի դատաստանա́ցն ա(ստուածո)յ։

Verse: 4  Link to gnt   
Եթէ զմեծութ(եամ)բ քաղցրութե(ան) ն(ո)ր(ա), եւ զներելովն եւ զերկայնմտութ(եամ)բն արհամարհիցես. չգիտիցե՞ս զի քաղցրութի(ւն)ն ա(ստուածո)յ զքեզ յապաշխարութի́(ւն) ածէ։

Verse: 5  Link to gnt   
այլ ըստ խստու(թ)ե(ան) քում, եւ ըստ անզեղջ սրտի՝ գանձե́ս անձին քում բարկութի(ւն)՝ յաւուր բարկու(թ)ե(ան), եւ յայտնութե(ան) արդա́ր դատաւորու(թ)ե(ան)ն ա(ստուածո)յ,

Verse: 6  Link to gnt   
որ հատուցանէ իւրաքանչիւր ըստ գործս իւրեանց։

Verse: 7  Link to gnt   
որ համբերութ(եամ)բ են ՛ի գործս բարութե(ան)՝ եւ զփառս եւ զպատիւ եւ զանեղծութի(ւն)՝ խնդրեն, զկեանսն յաւիտենից։

Verse: 8  Link to gnt   
Իսկ որ ՛ի հակառակու(թեն)է անտի են, եւ ապստա́մբք ՛ի ճշմարտութ(են)էն, եւ զհե́տ երթեալ զանիրաւութե(ան), բարկութի(ւն) եւ սրտմտութի(ւն)։

Verse: 9  Link to gnt   
Նեղութի(ւն) եւ անձկութի(ւն) ՛ի վերայ ամ(ենայն) մարդոյ որ գործէ զչար. նախ՝ հրէին, եւ ապա́ հեթանոսի։

Verse: 10  Link to gnt   
Փա́ռք եւ պատիւ եւ խաղաղու(թ)ի(ւն) ամ(ենայն)ի որ գործէ́ զբարի. նախ՝ հրէին, եւ ապա հեթանոսի։

Verse: 11  Link to gnt   
Զի ո́չ է ակնառութի(ւն) առաջի ա(ստուածո)յ։

Verse: 12  Link to gnt   
Որք միանգամ արտաքո́յ օրինացն մեղան, արտաքոյ օրինացն եւ կորնչին. եւ որք ընդ օրինօ́քն մեղան, օրինօ́քն դատեսցին։

Verse: 13  Link to gnt   
Զի ո́չ եթէ որ լսելիք օրինա́ցն են՝ արդարացեալ են առաջի ա(ստուածո)յ, այլ առնելի́ք օրինացն արդարասցին։

Verse: 14  Link to gnt   
Այլ յորժամ հեթանոսք որ զօրէնսն ո́չ ունին, բնութ(եամ)բ զօրինա́ցն գործիցեն. նոքա որ զօրէնսն ո́չ ունին, անձա́նց իւրեանց իսկ են օրէնք.

Verse: 15  Link to gnt   
որք ցուցանեն զգո́րծս օրինացն գրեա́լ ՛ի սիրտս իւրեանց. վկայութ(եամ)բ մտա́ց իւրեանց, եւ յանդիմանե́լ զմիմեանս ՛ի խորհրդո́ց իւրեանց, կամ թէ պատասխանի́ իսկ տալ.

Verse: 16  Link to gnt   
յաւուրն յորում դատիցի ա(ստուա)ծ զգաղտնի́ս մարդկան, ըստ աւետարանիս իմում ՛ի ձեռն յ(իսու)սի ք(րիստո)սի։

Verse: 17  Link to gnt   
Ապա թէ դու հրեա́յ անուանեալ ես, եւ յեցեալ ես յօրէնսն, եւ պարծի́ս յա(ստուա)ծ,

Verse: 18  Link to gnt   
եւ գիտես զկամս ն(ո)ր(ա), եւ ընտրե́ս զլա́ւն, եւ խրատեա́լ ես յօրինացն.

Verse: 19  Link to gnt   
վստա́հ ես յանձն քո առաջնորդ լինել կուրաց, լոյս խաւարելոց,

Verse: 20  Link to gnt   
խրատի́չ անզգամաց, վարդապե́տ տղայոց. ունել զկերպարանս գիտու(թ)ե(ան) եւ ճշմարտութե(ան) յօրինացն։

Verse: 21  Link to gnt   
Իսկ արդ՝ որ ուսուցանես զընկերն, զանձն քո՝ ո́չ ուսուցանես. որ քորոզես չգողանալ՝ գողանա́ս.

Verse: 22  Link to gnt   
որ ասես չշնալ՝ շնա́ս. որ գարշի́ս ՛ի մեհենեաց՝ զսեղանս կողոպտե́ս.

Verse: 23  Link to gnt   
որ օրինօ́քն պարծիս, յանցանե́լ ըստ օրէնսն զա(ստուա)ծ անարգես։

Verse: 24  Link to gnt   
Զի անո́ւն ա(ստուածո)յ վասն ձե́ր հայհոյի ՛ի մէջ հեթանոսաց՝ ո(ր)պ(էս) եւ գրեալ է։

Verse: 25  Link to gnt   
Թլփատութի(ւն) օգնէ́ եթէ զօրէնսն պահիցես. ապա թէ յանցաւոր օրինացն իցես, թլփատութի(ւն) քո անթլփատութի́(ւն) եղեւ։

Verse: 26  Link to gnt   
Իսկ եթէ անթլփատութի(ւն)ն զիրաւունս օրինացն պահիցէ. ոչ ապաքէն անթլփատու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա) ՛ի թլփատութի́(ւն) համարեսցի.

Verse: 27  Link to gnt   
եւ դատիցի որ ՛ի բնէ́ անթլփատութի(ւն)ն է, զօրէնսն կատարելով, զքե́զ որ գրովն եւ թլփատու(թեամ)բն յանցաւոր օրինա́ցն իցես։

Verse: 28  Link to gnt   
Զի ո́չ եթէ որ յայտնի հրեա́յն է, եւ ո́չ որ յայտնի մարմնո́վ թլփատու(թ)ի(ւն)ն.

Verse: 29  Link to gnt   
այլ որ ՛ի ծածուկ հրեա́յն է, եւ թլփատու(թ)ի(ւն) սրտի. հոգւո́վ՝ եւ ո́չ գրով. որոյ գովու(թ)ի(ւն)ն, ո́չ ՛ի մարդկանէ է, այլ յա(ստուածո)յ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian NT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.