TITUS
Armenian NT (Zohrab Bible)
Part No. 127
Previous part

Chapter: 5  
ԳԼՈՒԽ Ե՜.


Section: 7  
Passage: 3-7 
Verse: 1   Link to gnt   Զերիցունս այսուհետեւ աղաչեմ՝ իբրեւ զերիցակից՝ եւ վկա́յ չարչարանացն ք(րիստո)սի, որ եւ հանդերձեալ փառացն յայտնելոյ հաղո́րդ.

Verse: 2   Link to gnt   
արածեցէ́ք որ ՛ի ձեզ հօտդ է ա(ստուածո)յ. վերակացու լինել՝ մի́ իբրեւ ակամայ՝ այլ կամա́ւ ըստ ա(ստուածո)յ. մի́ զաւշաքաղու(թեամ)բ, այլ յօժարութ(եամ)բ.

Verse: 3   Link to gnt   
մի́ իբրեւ տիրելով վիճակացն, այլ լինել օրինա́կ հօտին։

Verse: 4   Link to gnt   
զի յերեւել հովուապետին՝ ընդունիջիք՝ զանթառամ փառաց պսակն։

Verse: 5   Link to gnt   
Սոյնպէս եւ երիտասարդք՝ հնազա́նդ լերուք ծերոց։ ամենեքին ընդ միմեանս՝ զխոնարհութի(ւն) ունիցի́ն. զի ա(ստուա)ծ ամբարտաւանից հակառակ կայ, տայ շնո́րհս խոնարհաց։

Verse: 6   Link to gnt   
Խոնարհեցարո́ւք ընդ հզօր ձեռամբն ա(ստուածո)յ. զի զձեզ բարձրացուսցէ́ ՛ի ժամանակի։

Verse: 7   Link to gnt   
զամենայն հոգս ձեր ընկեցէ́ք ՛ի նա, զի նա́ է որ հոգայ վասն ձեր։
Section: 8  
Passage: 4-1 
Verse: 8   Link to gnt   
Արթո́ւն լերուք՝ հսկեցէ́ք, զի ոսոխն ձեր սատանայ իբրեւ զառեւծ գոչէ, շրջի եւ խնդրէ՝ թէ գո́վ կլանիցէ։

Verse: 9   Link to gnt   
որում ՛ի դիմի́ հարկանիցիք հաստատե(ա)լք հաւատովք։ գիտասջի́ք զնոյն անցս չարչարանաց եղբայրութե(ան) ձերոյ յաշխարհի յանձին կատարեալ։

Verse: 10   Link to gnt   
Եւ ա(ստուա)ծ ամ(ենայն) շնորհաց, որ կոչեաց զձեզ յիւր ՛ի յաւիտենական ՛ի փառսն ք(րիստո)սիւ յ(իսու)սիւ, որում փոքր մի եղերուք չարչարակիցք, նա́ կաղդուրեցուսցէ, կարողացուսցէ, հաստահի́մն արասցէ։

Verse: 11   Link to gnt   
նմա իշխանութի(ւն) եւ փա́ռք յաւիտեանս։

Verse: 12   Link to gnt   
՛Ի ձեռն սեղուիանոսի́ հաւատարիմ եղբօր, ո(ր)պ(էս) կարծեմ՝ փոքր ՛ի շատէ գրեցի ձեզ, մխիթարել, եւ ՛ի վերայ սորին վկայե́լ. զի եւ այս ճշմարիտ շնո́րհք յա(ստուածո)յ են՝ յոր հաստատեալ կայցէք։

Verse: 13   Link to gnt   
Ողջո́յն տայ ձեզ որ ՛ի բաբելոն ընտրելակիցն եկեղեցի է. եւ մարկոս որդի իմ։

Verse: 14   Link to gnt   
Ողջոյն տաջիք միմեանց ՛ի համբոյր սրբութե(ան)։ Խաղաղութի́ւն ընդ ձեզ ամենեսեան, որ էք ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս. ամէն։
Passage:  
Section:  




Next part



This text is part of the TITUS edition of Armenian NT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.