TITUS
Armenian NT (Zohrab Bible)
Part No. 126
Previous part

Chapter: 4  
ԳԼՈՒԽ Դ՜.


Section: 5  
Passage: 3-5 
Verse: 1   Link to gnt   Ք(րիստո)սի չարչարե́լն մարմնով վ(ա)ս(ն) մեր, եւ դուք ՛ի նո́յն միտս վառեցարո́ւք. զի որ չարչարի́ մարմնով՝ դադարէ ՛ի մեղաց.

Verse: 2   Link to gnt   
զի մի́ եւս ըստ մարդկան ցանկութե(ան)ց՝ այլ ըստ կամացն ա(ստուածո)յ կեցցէ զա́յլ եւս ժամանակն։

Verse: 3   Link to gnt   
Քանզի բաւակա́ն է անցեալ ժամանակն լինելոյ կամացն հեթանոսաց, որք գնացին գիջութ(եամ)բք, ցանկութ(եամ)բք, գինեհարութ(եամ)բք, անառակու(թեամ)բք, արբեցու(թեամ)բք, անօրէն կռապաշտութբք։

Verse: 4   Link to gnt   
որով օտարացեալք՝ ո́չ ընդ ձեզ վարին. ՛ի նոյն անկարգութե(ան) զեղխութի(ւն), եւ հայհոյեն։

Verse: 5   Link to gnt   
որ տացեն պատասխանի́ այնմ որ ՛ի պատրաստին ունի դատել զկենդանի́ս եւ զմեռեալս։

Verse: 6   Link to gnt   
Զի ՛ի սոյն իսկ եւ մեռելոց խոստացեալ է, զի դատեսցին ըստ մարդկան մարմնով, եւ կենդանի́ լիցին ըստ ա(ստուածո)յ հոգւով։

Verse: 7   Link to gnt   
Ամենեցուն վախճան մերձեալ է. զգաստացարո́ւք այսուհետեւ՝ եւ լերո́ւք զուարթո́ւնք յաղօթս։

Verse: 8   Link to gnt   
Նա́խ քան զամ(ենայն) սէր սե́րտ ունել ընդ միմեանս. զի սէր՝ ծածկէ́ զբազմութի(ւն) մեղաց։

Verse: 9   Link to gnt   
Օտարասէ́րք լինել՝ ընդ միմեանս առանց տրտնջելո́յ։

Verse: 10   Link to gnt   
իւրաքանչիւրոք ո(ր)պ(էս) եւ ընկալաւ շնորհս ինչ՝ ՛ի միմեանս զնոյն մատակարարել, իբրեւ զբարւոք հազարապետս պէսպէ́ս շնորհացն ա(ստուածո)յ։

Verse: 11   Link to gnt   
Եթէ ոք խօսիցի՝ իբրեւ զա(ստուածո)յ պատգամս. եթէ ոք մատակարարիցէ́ իբրեւ ՛ի զօրութ(են)է զոր շնորհէ ա(ստուա)ծ. զի յամ(ենայն)ի́ փառաւորեսցի ա(ստուա)ծ ՛ի ձեռն յ(իսու)սի ք(րիստո)սի, որում փառք եւ զօրութի(ւն) յաւիտեանս ամէն։
Section: 6  
Passage: 3-6 
Verse: 12   Link to gnt   
Սիրելիք՝ մի́ օտարոտի համարել զեռանդն ինչ որ ՛ի փորձու(թ)ի(ւն) ձեզ լինիցի, ո(ր)պ(էս) թէ օտա́ր ինչ իրք ձեզ դիպիցին։

Verse: 13   Link to gnt   
այլ իբրեւ հաղորդեալք ք(րիստո)սի չարչարանացն՝ ուրա́խ լինիջիք, զի եւ ՛ի յայտնու(թ)ե(ան) փառաց ն(ո)ր(ա) ցնծացեալ բերկեսջիք։

Verse: 14   Link to gnt   
Իսկ եթէ նախատիցի́ք եւս վասն անուանն ք(րիստո)սի, երանելի́ էք. զի փառացն՝ եւ զօրու(թ)ե(ան) անուն, եւ ա(ստուածո)յ հոգին ՛ի վերայ ձեր հանգուցեալ է։

Verse: 15   Link to gnt   
Մի́ ոք ՛ի ձէնջ չարչարեսցի իբրեւ զսպանօղ, կամ իբրեւ զգո́ղ, կամ իբրեւ զչարագո́րծ, կամ իբրեւ զօտարատեսո́ւչ։

Verse: 16   Link to gnt   
Ապա թէ իբրեւ զքրիստոնեայ, մի́ ամաչեսցէ. այլ փառաւո́ր առնիցէ զա(ստուա)ծ անուամբս այսուիկ։

Verse: 17   Link to gnt   
Զի ժամանա́կ է սկիզբն լինելոյ դատաստանին ՛ի տանէն ա(ստուածո)յ։ զի եթէ նախ ՛ի մէնջ. իսկ զի՞նչ կատարած իցէ այնոցիկ, որ ո́չ հաւանեցան ա(ստուածո)յ աւետերանին։

Verse: 18   Link to gnt   
Եւ եթէ արդարն հազի́ւ կեցցէ, իսկ ամպարիշտն եւ մեղաւորն ո՞ւր գտանիցի։

Verse: 19   Link to gnt   
Ո(ր)պ(էս) զի որ չարչարիցին ըստ ա(ստուածո)յ կամացն, հաւատարիմ հաստչին աւանդեսցեն զիւրեանց ոգիս բերերարու(թեամ)բք։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian NT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.