TITUS
Armenian NT (Zohrab Bible)
Part No. 119
Previous part

Chapter: 2  
ԳԼՈՒԽ Բ՜.


Section: 3  
Passage: 1-6 
Verse: 1   Link to gnt   Եղբա́րք իմ, մի́ աչառանօք ունիցիք զհձաւատսն տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի, որ տ(է)րն է փառաց։

Verse: 2   Link to gnt   
Եթէ մտցէ ՛ի ժողովուրդ ձեր այր՝ որ ունիցի մատանի́ ոսկի եւ հանդերձս պայծառս, մտանիցէ անդր եւ աղքա́տ ոք ՛ի հանդերձս աղտեղիս,

Verse: 3   Link to gnt   
հայիցիք ընդ ա́յն՝ որ ունիցի զհանդերձսն պայծառս. եւ ասիցէք՝ եթէ դու նի́ստ աստ պատուո́վ. եւ ցաղքատն ասիցէք՝ եթէ յո́տն կաց այտի. կամ թէ՝ եկ նի́ստ առ պատուանդանիս իմում։

Verse: 4   Link to gnt   
ո՞չ խղճիցէք յանձինս, եւ լինիցիք դատաւորք չարացն խորհրդոց։

Verse: 5   Link to gnt   
Լուարո́ւք ինձ եղբա́րք իմ սիրելիք. ոչ ապաքէն ա(ստուա)ծ ընտրեաց զաղքա́տս աշխարհիս, որ են մեծատո́ւնք հաւատովք, եւ ժառանգաւորք արքայու(թ)ե(ան)ն՝ զոր խոստացաւ սիրելեաց իւրոց։

Verse: 6   Link to gnt   
եւ դուք անարգէ́ք զաղքատս։ Ոչ մեծատո́ւնք յաղթահարեն զձեզ՝ եւ նոքա́ քարշեն զձեզ ՛ի դատաստան։

Verse: 7   Link to gnt   
ո́չ ն(ո)ք(ա) հայհոյեն զբարւոք անունն՝ որ կոչեցեալ է ՛ի վերայ ձեր։

Verse: 8   Link to gnt   
Ապա թէ զօրէնսն կատարիցէք զարքունական ըստ գրոց, եթէ սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո, բարւո́ք առնէք։

Verse: 9   Link to gnt   
իսկ եթէ աչառիցէք, մե́ղս գործէք՝ յանդիմանեալք յօրինացն իբրեւ օրինազանցք։

Verse: 10   Link to gnt   
Որ ոք զամ(ենայն) օրէնսն պահիցէ, եւ միո́վ իւիք ինչ գթիցէ, եղեւ ամ(ենայն) օրինացն պարտապան։

Verse: 11   Link to gnt   
Զի որ ասացն՝ թէ մի́ սպանանիցես, ասաց թէ եւ մի́ շնայցես. զի եթէ սպանանիցես ո́չ՝ բայց շնայցես, եաղեր յանցաւո́ր օրինացն։

Verse: 12   Link to gnt   
Աիյնպ(է)ս խօսեցարո́ւք՝ եւ այնպ(է)ս արարէ́ք, ո(ր)պ(էս) զի ազատու(թ)ե(ան) օրինօք իցէք դատելոց։

Verse: 13   Link to gnt   
զի անողո́րմ դատաստան լինելոց է այնմ, որ ո́չ առնիցէ զողորմու(թ)ի(ւն). քանզի բարձրի գլո́ւխ պարծի ողորմու(թ)ի(ւն) առ դատաստանաւն։
Section: 4  
Passage: 1-7 
Verse: 14   Link to gnt   
Զի՞նչ օգուտ իցէ եղբա́րք իմ եթէ ասիցէ ոք հաւատս ունել՝ եւ գործս ո́չ ունիցի. միթէ կարիոցե՞ն հաւատքն ապրեցուցանել զնա։

Verse: 15   Link to gnt   
Եթէ եղբայր ոք կամ քոյր՝ իցեն մե́րկք կ(ա)մ կարօտեալ աւո́ւրն կերակրոյ,

Verse: 16   Link to gnt   
ասիցէ ոք ՛ի ձէնջ ցն(ո)ս(ա). երթա́յք խաղաղու(թեամ)բ՝ ջեռարո́ւք եւ յագեցարո́ւք. եւ տայցէք ո́չ ն(ո)ց(ա) զպէտս մարմնոյն, զի՞նչ օգուտ իցէ։

Verse: 17   Link to gnt   
սոյնպէս եւ հաւատք՝ եթէ գործս ո́չ ունիցին, մեռեա́լ են առանձինն։

Verse: 18   Link to gnt   
Այլ թերեւս ասիցէ ոք. եթէ դու հաւատս ունիս՝ եւ ես գո́րծս ունիմ. ցո́յց ինձ զհաւատսն քո առանց գործոց, եւ ես ցուցի́ց քեզ ՛ի գործոց իմոց զհաւատսն։

Verse: 19   Link to gnt   
Դու հաւատաս՝ զի մի́ է ա(ստուա)ծ, բարւո́ք առնես. եւ դե́ւք հաւատան՝ եւ սարսեն։

Verse: 20   Link to gnt   
Կամիս գիտել՝ ո́վ մարդ սնոտի, զի հաւատք առանց գործոց դատարկ են։

Verse: 21   Link to gnt   
Աբրահամ հայր մեր ո՞չ ապաքէն ՛ի գործո́ց արդարացաւ՝ հանեալ ՛ի սեղան զորդին իւր զիսահակ պատարագ։

Verse: 22   Link to gnt   
Տեսանե՞ս՝ զի հաւա́տքն եղեն գործակից գործոց ն(ո)ր(ա). եւ ՛ի գործոց անտի հաւա́տքն կատարեցան։

Verse: 23   Link to gnt   
եւ կատարեցաւ գիրն՝ որ ասէ. հաւատաց աբրահամ յա(ստուա)ծ, եւ համարեցա́ւ նմա յարդարու(թ)ի(ւն). եւ կոչեցաւ բարեկա́մ ա(ստուածո)յ։

Verse: 24   Link to gnt   
Տեսանէ՞ք՝ զի ՛ի գործոց արդարանայ մարդ՝ եւ ո́չ ՛ի հաւատոց միայն։

Verse: 25   Link to gnt   
Սոյնպէս եւ րախա́բ պոռնիկ՝ ոչ ապաքէն ՛ի գործո́ց արդարացաւ, ընկալեալ զլրտեսսն՝ եւ ընդ ա́յլ ճանապարհ արձակեաց։

Verse: 26   Link to gnt   
Զօրինակ մարմին առանց հոգւոյ մեռեալ է, սոյնպէս եւ հաւա́տք առանց գործոց մեռեա́լ են։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian NT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.