TITUS
Armenian NT (Zohrab Bible)
Part No. 111
Previous part

Chapter: 22  
ԳԼՈՒԽ Ի՜Բ.


Verse: 1   Link to gnt   Արք եղբարք եւ հարք՝ լուարո́ւք ինձ այժմ առ ձեզ պատասխանատու(թ)ե(ան)ս։

Verse: 2   Link to gnt   
Իբրեւ լուան՝ թէ հեբրայեցւոց լեզուաւն բարբառեցաւ ն(ո)ց(ա), առաւե́լ եւս դադարեցին ՛ի լռութե(ան)։

Verse: 3   Link to gnt   
Եւ նա ասէ. ես եմ այր հրեա́յ, ծնեալ ՛ի կիլիկեցւոց, սնեա́լ ՛ի քաղաքիս յայսմիկ, առ ո́տս գամաղիէլի խրատեալ. ըստ ճշմարտութե(ան) հայրենի օրինացն նախանձայո́յղ էի ա(ստուածո)յ, ո(ր)պ(էս) ամենեքեան դուք այսօր։

Verse: 4   Link to gnt   
Որ զսոյն ճանապարհ վարեցի մինչեւ ՛ի մահ, կապել եւ մատնե́լ ՛ի բանտս ա́րս եւ կանայս.

Verse: 5   Link to gnt   
որպէս եւ քահանայապետդ վկայէ́ ինձ՝ եւ ամ(ենայն) ծերակոյտդ. յորոց եւ թո́ւղթս առեալ առ եղբարս ՛ի դամասկո́ս երթայի, ածել եւ անտի́ կապեալս յե(րուսաղէ)մ, զի պատժեսցին։

Verse: 6   Link to gnt   
Եւ եղեւ ինձ ՛ի գնալն եւ ՛ի մերձենալ ՛ի դամասկոս, զմիջաւուրբն յանկարծակի յերկնի́ց փայլատակեալ լո́յս սաստիկ զինեւ,

Verse: 7   Link to gnt   
եւ անկայ յերկիր. եւ լուայ բարբառ որ ասէր ցիս. սաւուղ սաւուղ՝ զի՞ հալածես զիս։

Verse: 8   Link to gnt   
Եւ ես ետու պատասխանի՝ թէ ո՞վ ես տ(է)ր։ եւ ասէ ցիս. ե́ս եմ յ(իսու)ս նազովրեցի՝ զոր դուն հալածես։

Verse: 9   Link to gnt   
Բայց որ ընդ իսն էին՝ զլոյսն տեսին, այլ զձայնն ո́չ լսէին՝ որ խօսէր ը(նդ) իս։

Verse: 10   Link to gnt   
Եւ ասեմ, զի՞նչ արարից տ(է)ր։ եւ ասէ ցիս տ(է)ր. յարուցեալ երթի́ցես ՛ի դամասկոս, եւ անդ պատմեսցի քեզ վ(ա)ս(ն) ամենայնի որ հրամա́ն է քեզ առնել։

Verse: 11   Link to gnt   
Իբրեւ ո́չ տեսանէի ՛ի փառաց լուսոյն այնորիկ, զձեռանէ́ ձգեալ ՛ի նոցանէ որ ընդ իսն էին, մտի ՛ի դամասկոս։

Verse: 12   Link to gnt   
Անանիայ ոմն այր երկիւղա́ծ ը(նդ) օրինացն, վկայեա́լ յամ(ենայն) բնակչաց որ ՛ի դամասկոս հրեայքն էին.

Verse: 13   Link to gnt   
եկն եկա́ց առ իս՝ եւ ասէ. սաւո́ւղ եղբայր ՛ի վե́ր հայեաց։

Verse: 14   Link to gnt   
Եւ ես նոյնժամայն ՛ի վե́ր հայեցայ ՛ի նա։ եւ նա ասէ ցիս. ա(ստուա)ծ հարցն մերոց յառաջագո́յն ընտրեաց զքեզ ճանաչել զկամս նորա, եւ տեսանե́լ զարդարն, եւ լսել բարբա́ռ ՛ի բերանոյ ն(ո)ր(ա).

Verse: 15   Link to gnt   
զի եղիցես վկա́յ նորա առ ամ(ենայն) մարդիկ, որոց տեսերն եւ լուար։

Verse: 16   Link to gnt   
եւ արդ՝ զի՞ հեղգաս, արի́ մկրտեա́ց, եւ լուա́ զմեղս քո ՛ի կարդալ զանուն նորա։

Verse: 17   Link to gnt   
Եւ եղեւ ինձ ՛ի դառնալն յե(րուսաղէ)մ՝ եւ կալ յաղօթս ՛ի տաճարին, լինել ՛ի զարմացմա́ն.

Verse: 18   Link to gnt   
եւ տեսանել զնա զի ասէր ցիս. փութա́ ե́լ յե(րուսաղէ)մէ վաղվաղակի, քանզի չե́ն ընդունելոց զքո վկայու(թ)ի(ւն)դ վ(ա)ս(ն) իմ։

Verse: 19   Link to gnt   
Եւ ես ասեմ. տ(է)ր՝ ինքեանք իսկ գիտեն՝ զի ե́ս էի որ ՛ի բանտն տայի, եւ գան հարկանէի ըստ ժողովրդոցն զհաւատացեալսն ՛ի քեզ։

Verse: 20   Link to gnt   
եւ յորժամ հեղոյր արիւնն ստեփանոսի վկայի քոյ, ես ինքն էի որ ՛ի վ(ե)ր(այ) կայի, եւ կամակից լինէի սպանման ն(ո)ր(ա), եւ պահէի́ զհանդերձս սպանողացն նորա։

Verse: 21   Link to gnt   
Եւ ասէ ցիս. գնա́, զի ես ՛ի հեթանոսս հեռաւորս առաքեցից զքեզ։

Verse: 22   Link to gnt   
Եւ ո́ւնկն դնէին նմ(անէ) մինչեւ ցայս բան. ապա բարձին զձայնս իւրեանց՝ եւ ասեն. բա́րձ յերկրէ զայդպիսիդ, զի չէ́ պարտ այդպիսւոյդ կեալ։

Verse: 23   Link to gnt   
Եւ յաղաղակելն ն(ո)ց(ա)՝ եւ ընկենուլ զհանդերձս՝ եւ զփոշին ցանե́լ յօդսն,

Verse: 24   Link to gnt   
հրամայեաց հազարապետն մուծանել զնա ՛ի բանակն. ասէր՝ գանի́ւ հարցանել զնա, զի գիտացից վասն որո́յ յանցման այնպէս աղաղակէին զնմանէ։

Verse: 25   Link to gnt   
Եւ իբրեւ պրկեցին զնա փոկովք, ասէ պաւղոս ցհարիւրապետն որ ՛ի վերայ կայր. եթէ́ զա́յր հռոմայեցի եւ անարատ պա́րտ իցէ ձեզ գա́ն հարկանել։

Verse: 26   Link to gnt   
Իբրեւ լուաւ հարիւրապետն, մատուցեալ առ հազարապետն պատմեա́ց եւ ասէ. զի՞նչ կամիցիս առնել. քանզի այրն այն հռովմայեցի́ է։

Verse: 27   Link to gnt   
Եւ մատուցեալ հազարապետն, ասէ ցնա. ասա́ դու ցիս՝ հռոմայեցի՞ ես. եւ նա ասէ, այո́։

Verse: 28   Link to gnt   
Պատասխանի ետ հազարապետն. ես բազո́ւմ գլխոց զզինուորու(թ)ի(ւն)ս զայս ստացայ։ ասէ պաւղոս. ես ծնեալ իսկ ՛ի դմին եմ։

Verse: 29   Link to gnt   
Եւ վաղվաղակի ՛ի բա́ց կացին ՛ի նմանէ՝ որ հարկանելոցն էին զնա։ եւ հազարապետն իսկ երկեա́ւ, իբրեւ գիտաց եթէ հռովմայեցի իցէ. եւ զի կապեա́լն եւս էր զնա։
Section: 33  
Passage: 6-6 
Verse: 30   Link to gnt   
Եւ ՛ի վաղիւ անդր կամէր գիտե́լ զճշմարիտն, թէ զի́նչ չարախօսութի(ւն) իցէ հրէիցն. արձակեա́ց զնա, եւ հրամայեաց կոչե́լ զքահանայապետսն եւ զամ(ենայն) ատեանն. եւ իջուցեալ զպաւղոս, կացո́յց ՛ի մէջ ն(ո)ց(ա)։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian NT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.