TITUS
Armenian NT (Zohrab Bible)
Part No. 106
Previous part

Chapter: 17  
ԳԼՈՒԽ Ժ՜Է.


Section: 25  
Passage: 5-1 
Verse: 1   Link to gnt   Եւ շրջեալ ընդ ամփիպոլիս եւ ընդ ապողոնիայ, եկին ՛ի թեսաղոնիկէ, ուր էր ժողովուրդ հրէիցն։

Verse: 2   Link to gnt   
Եւ ըստ սովորութե(ա)ն պաւղոս եմո́ւտ առ ն(ո)ս(ա), եւ ՛ի շաբաթս երիս խօսեցա́ւ ընդ ն(ո)ս(ա) ՛ի գրոց։

Verse: 3   Link to gnt   
բանայր եւ դնէ́ր առաջի, եթէ պա́րտ էր ք(րիստո)սի չարչարել եւ յառնել ՛ի մեռելոց. եւ թէ նա́ է ք(րիստո)սն յ(իսու)ս՝ զոր ե́սն պատուիրեմ ձեզ։

Verse: 4   Link to gnt   
Եւ ոմանք ՛ի նոցանէ հաւանեցան, եւ վիճակեցան պաւղոսի եւ շիղայի. բայց պաշտօնէիցն հեթանոսաց էր բազմութի(ւն) յոյժ, եւ ՛ի կանանց գլխաւորաց ո́չ սակաւք։

Verse: 5   Link to gnt   
Եւ նախանձեցա́ն հրեայքն, եւ առեալ արս ոմանս դռեհի́կս անօրէնս, ամբոխ արարեալ խռովեցին զքաղաքն. եւ կուտեալ առ ապարանսն յասովնի, խնդրէին զն(ո)ս(ա) ածե́լ ՛ի հրապարակ։

Verse: 6   Link to gnt   
Եւ իբրեւ ոչ գտին զն(ո)ս(ա), քարշէին զյասոն եւ զոմանս եղբարս առ քաղաքապետսն. բողոք բարձեալ՝ թէ որք զաշխարհս խռովեցուցին՝ սոքա եւ ա́յսր հասին.

Verse: 7   Link to gnt   
զորս ընկալեալ է յասոնի։ եւ սոքա ամենեքեան հակառա́կ հրամանացն կայսեր գործեն. թագաւո́ր զոմն ասեն զյ(իսու)ս։

Verse: 8   Link to gnt   
Եւ խռովեցուցին զժողովսն եւ զքաղաքապետսն, որ լսէին զայն։

Verse: 9   Link to gnt   
եւ առեալ երաշխաւորութի(ւն) առ ՛ի յասոնայ եւ յայլոցն՝ արձակեցի́ն զն(ո)ս(ա)։

Verse: 10   Link to gnt   
Բայց եղբարք վաղվաղակի գիշերեայն յուղարկեցի́ն զպաւղոս եւ զշիղայ ՛ի բերեայ. որք իբրեւ հասին անդր, ՛ի ժողովուրդն հրէից գնացին։

Verse: 11   Link to gnt   
զի սոքա էին ազնուագո́յնք՝ քան որ ՛ի թեսաղոնիկն էին. որք ընկալան զբանն ամ(ենայն) յօժարու(թեամ)բ. հանապազ քննէին զգիրս՝ եթէ իցէ՞ այս ա́յսպէս։

Verse: 12   Link to gnt   
Եւ բազո́ւմք իսկ ՛ի նոցանէ հաւատացին. եւ ՛ի հելլենացւոց կանանց զգաստից՝ եւ յարանց ո́չ սակաւք։

Verse: 13   Link to gnt   
Բայց իբրեւ գիտացի́ն՝ որ ՛ի թեսաղոնիկէ հրեայքն էին, եթէ եւ ՛ի բերիա́յ պատմեցաւ ՛ի պաւղոսէ բանն ա(ստուածո)յ. եկին եւ անդր շարժե́լ եւ խռովեցուցանել զժողովսն։

Verse: 14   Link to gnt   
Յայնժամ զպաւղոս վաղվաղակի առաքեցին եղբարք գնա́լ մինչեւ ՛ի ծովեզր. եւ մնային շիղայ եւ տիմոթէոս անդէն։

Verse: 15   Link to gnt   
Եւ որք տանէին զպաւղոս, ածին զնա մինչեւ յաթէ́նս. եւ առեալ պատուէր առ շիղա́յ եւ տիմոթէոս, զի վաղվաղակի́ եկեսցեն առ նա. եւ գնացի́ն։
Section: 26  
Passage: 5-2 
Verse: 16   Link to gnt   
Եւ յաթէնս ՛ի մնալն ն(ո)ց(ա) պաւղոսի, զայրանա́յր հոգի նորա ՛ի նմ(անէ). զի տեսանէր ՛ի կռապաշտու(թ)ե(ան)՝ զքաղաքն։

Verse: 17   Link to gnt   
եւ խօսէ́ր ՛ի ժողովրդեանն ը(նդ) հրեայսն, եւ ը(նդ) պաշտօնեայսն, եւ ՛ի հրապարա́կսն զամ(ենայն) օր՝ որոց եւ պատահէին։

Verse: 18   Link to gnt   
Ոմանք յեպիկուրեանցն եւ ՛ի ստուկեանց փիլիսոփայից հակառակէին ը(նդ) նմ(ա)։ եւ ոմանք ասէին, զի՞նչ կամիցի սերմանաքաղս այս խօսել։ իսկ այլք՝ թէ օտարոտի́ իմն դից թուի պատմիչ լինելոյ. քանզի զյ(իսու)ս եւ զյարու(թ)ի(ւ)ն աւետարանէր։

Verse: 19   Link to gnt   
Եւ առեալ զնա ածին յարիսպագոսն, եւ ասէին. կարասցո՞ւք իմանալ՝ թէ զի́նչ է նոր վարդապետութի(ւն)դ՝ որ ՛ի քէն պատմի։

Verse: 20   Link to gnt   
օտարացուցի́չս իմն բերես ՛ի լսելիս մեր. կամիմք գիտել՝ թէ զի՞նչ կամիցի այս լինել։

Verse: 21   Link to gnt   
Զի աթենացիք ամենեքին՝ եւ ե́կքն օտարք՝ ո́չ յայլ ինչ պարապէին, բայց ասել ինչ, կ(ա)մ լսել նորագոյնս։

Verse: 22   Link to gnt   
Եկաց պաւղոս ՛ի մէջ արիսպագին՝ եւ ասէ. ա́րք աթենացիք, ըստ ամենայնի իբրեւ պաշտօնասէրս տեսանեմ զձեզ։

Verse: 23   Link to gnt   
քանզի շրջեալ եւ տեսեալ զպաշտամունս ձեր. գտի́ բագին մի՝ յորում գրեալ էր, անծանօթի ա(ստուածո)յ. զոր դուք յանծանօթս պաշտէք, ես զնո́յն պատմեմ ձեզ։

Verse: 24   Link to gnt   
Ա(ստուա)ծ՝ որ արար զաշխարհս եւ զամ(ենայն) որ ՛ի նմա, նա երկնից եւ երկրի է տ(է)ր. ո́չ ՛ի ձեռագործ տաճարս բնակէ,

Verse: 25   Link to gnt   
եւ ո́չ ՛ի ձեռա́ց մարդկան պաշտի իբրեւ կարօտ իմիք. նա́ տայ ամենայնի կեանս եւ շունչ՝ եւ զամենայն ինչ։

Verse: 26   Link to gnt   
արա́ր ՛ի միոջէ արենէ զամ(ենայն) ազգս մարդկան՝ բնակե́լ ՛ի վերայ երեսաց ամ(ենայն) երկրի։ հաստատեաց կարգեալ ժամանակս եւ սահմանադրութի(ւն)ս բնակու(թ)ե(ան) ն(ո)ց(ա)՝ խնդրե́լ զա(ստուա)ծ

Verse: 27   Link to gnt   
զի թերեւս զննիցե́ն զնա՝ եւ գտանիցեն. նա՝ եւ ո́չ հեռի իսկ է յուրաքանչիւր ումեքէ ՛ի մէնջ։

Verse: 28   Link to gnt   
զի նովա́ւ կեամք եւ շարժի́մք եւ եմք, ո(ր)պ(էս) ոմանք ՛ի ձերո́ց ճարտարաց ասացին, թէ նորա եւ ազգ իսկ եմք։

Verse: 29   Link to gnt   
Եւ արդ՝ որով հետեւ ազգ եմք ա(ստուածո)յ, ո́չ պարտիմք համարել ոսկւոյ՝ կ(ա)մ արծաթոյ՝ կամ քարի, որ ՛ի ճարտարու(թեն)է́ եւ ՛ի մտաց մարդկան քանդակեալ իցէ՝ զա(ստուա)ծականն լինել նմանօղ։

Verse: 30   Link to gnt   
Բայց զժամանակս անգիտութե(ա)ն անտե́ս արարեալ ա(ստուածո)յ, արդ զայս պատուիրէ մարդկան՝ ամ(ենայն) ումեք ապաշխարե́լ։

Verse: 31   Link to gnt   
Քանզի հաստատեաց օր, յորում պարտ է դատել զաշխարհս արդարութ(եամ)բ, ՛ի ձեռն առնն՝ որով սահմանեաց տալ հաւա́տս ամենեցուն՝ յարուցեալ զնա ՛ի մեռելոց։

Verse: 32   Link to gnt   
Իբրեւ լուան զյարութի(ւն) մեռելոց, ոմանք ծա́ղր առնէին. կէսքն ասէին՝ լուիցուք ՛ի քէն վ(ա)ս(ն) այդորիկ մի́ուսանգամ։

Verse: 33   Link to gnt   
Եւ ապա պաւղոս ե́լ գնա́ց ՛ի միջոյ ն(ո)ց(ա)։

Verse: 34   Link to gnt   
եւ ոմանք արք անկեալք ՛ի նա հաւատացի́ն. ընդ որս էր եւ դիոնեսիո́ս արիոսպագացի, եւ կին մի անուն դամարիս՝ եւ ա́յլք ընդ ն(ո)ս(ա)։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian NT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.