Լուա́ն առաքեալքն եւ եղբարքն որք էին ՛ի կողմանս հրեաստանի, զի եւ ՛ի հեթանո́սս ընկալան զբանն ա(ստուածո)յ։
Բայց յորժամ ե́լ պետրոս յե(րուսաղէ)մ, խղճէին ՛ի նմանէ որ ՛ի թլփատութ(են)է անտի հաւատացեալքն.
եւ ասեին, եթէ եմուտ առ արս անթլփատս՝ եւ եկե́ր ընդ ն(ո)ս(ա)։
Եւ սկսաւ պետրոս պատմել ն(ո)ց(ա) կարգաւ՝ եւ ասէ.
ես էի ՛ի քաղաքին յոպպէ յաղօ́թս, եւ տեսի զարմացմա́ն տեսիլ. իջանել անօ́թ ինչ իբրեւ կտաւոյ մեծի, զչորեցունց տտնոց կախեա́լ յերկնից՝ եւ եհա́ս մինչեւ առ իս։
յոր պշուցեա́լ հայէի. եւ տեսի զչորքոտանիս երկրի, եւ զդաղանս, եւ զսողունս, եւ զթռչունս երկնից։
եւ լուայ բարբառ որ ասէր ցիս. արի́ պե́տրոս՝ զե́ն եւ կե́ր։
եւ ասեմ. քա́ւ լիցի տ(է)ր, զի խառնակ ինչ եւ անսուրբ ո́չ երբէք եմուտ ՛ի բերան իմ։
Պատասխանի ետ ինձ երկի́ցս անգամ բարբառն յերկնից. զոր ա(ստուա)ծ սրբեաց՝ դու մի́ խառնակ համարիր։
ա́յս եղեւ երկիցս, եւ վերացա́ւ դարձեալ ամ(ենայն) անօթն յերկինս։
Եւ ահա անդէն երե́ք արք եկին կացին առ ապարանիցն՝ ուր եսն էի, առաքեալք ՛ի կեսարեա́յ առ իս։
եւ ասէ ցիս հոգին՝ երթա́լ ընդ նոսա, եւ մի́ ինչ խղճել։ եկին ընդ իս եւ սոքա վեցեքի́ն եղբարքս, եւ մտաք ՛ի տուն ա́ռնն այնորիկ։
Եւ պատմեա́ց մեզ ո(ր)պ(էս) ետես զհրեշտակն ՛ի տան իւրում, զի կա́յր եւ ասէ́ր ցնա. առաքեա́ ՛ի յոպպէ, եւ կոչեա́ զսիմոն զկոչեցեալն պետրոս.
որ խօսեսցի բանս ընդ քեզ, որովք կեցցե́ս դու եւ ամ(ենայն) տուն քո։
Եւ իբրեւ սկսայ խօսել՝ եկն հոգին ս(ուր)բ ՛ի վերայ նոցա. ո(ր)պ(էս) ՛ի վերայ մեր իսկզբանն։
Յիշեցի́ զբանն տ(եառ)ն զոր ասէրն.յովհաննէս մկրտեաց ՛ի ջուր. բայց դուք մկրտիցիք ՛ի հոգի́ն ս(ուր)բ։
Իսկ եթէ զհասարակաց պարգեւն ե́տ ա(ստուա)ծ ն(ո)ց(ա)՝ ո(ր)պ(էս) եւ մեզ՝ ՛ի հաւատալն ՛ի տ(է)ր յ(իսու)ս ք(րիստո)ս. ես զի՞նչ կարօղ էի արգելուլ զա(ստուա)ծ։
Եւ լուեալ զայս՝ լռեցին, եւ փառաւո́ր առնէին զա(ստուա)ծ՝ եւ ասէին. ուրեմն եւ ՛ի հեթանո́սս ետ ա(ստուա)ծ զապաշխարութի(ւն) կենաց։
Եւ ցրուեալքն ՛ի նեղութ(են)էն որ եղեւ ՛ի վերայ ստեփանոսի́ հասի́ն մինչեւ ՛ի փիւնիկէ́, եւ ՛ի կիւպրոս, եւ յանտիոքիայ. ո́չ ումեք խօսէին զբանն՝ բայց միայն հրէի́ց։
Եւ էին ոմանք ՛ի նոցանէ արք կիւպրացիք եւ կիւրենացիք. որք մտեալ յանտիոք՝ խօսէին ընդ յոյնսն, աւետարանեա́լ տ(է)ր զյ(իսու)ս։
Եւ էր ձե́ռն տ(եառ)ն ընդ ն(ո)ս(ա). բազմութի(ւն) հաւատացելոց դարձա́ւ ՛ի տ(է)ր։
Լո́ւ եղեւ բանս այս յականջս եկեղեցւոյն՝ որ էր յե(րուսաղէ)մ, վ(ա)ս(ն) ն(ո)ց(ա). եւ առաքեցին զբառնաբաս մինչեւ յանտիոք։
Որ իբրեւ եկն ետես զշնորհսն ա(ստուածո)յ՝ ուրա́խ եղեւ, եւ մխիթարէր զամենեսեան՝ յօժարու(թեամ)բ սրտի կալ ն(ո)ց(ա) ՛ի տ(է)ր։
զի էր այր զուարթամիտ՝ եւ լի́ հոգւով սրբով եւ հաւատովք։ եւ յաւելա́ւ ժողովուրդ բ(ա)զ(ու)մ տ(եառ)ն։
Եւ ե́լ ՛ի տարսոն խնդրել զսաւղոս, եւ գտեալ զնա ա́ծ յանտիոք։
Եւ եղեւ նոցա զա́մն ողջոյն ժողովել յեկեղեցին, եւ ուսուցանե́լ ժողովուրդ բազում, եւ անուանել նախ յանտիո́ք զաշակերտեալսն՝ քրիստոնեայս։
ընդ աւուրսն ընդ այնոսիկ իջին յերուսաղեմէ մարգարէ́ք յանտիոք։
Յարուցեալ մի ոմն ՛ի նոցանէ անուն ագաբոս, նշանակեաց հոգւովն սո́վ մեծ լինել ընդ ամ(ենայն) աշխարհ, որ եղե́ւ առ կղաւդեաւ։
Բայց յաշակերտաց անտի որպէս զիարդ կարօ́ղ ոք էր, իւրաքանչիւրոք ՛ի նոցանէ որոշեցին առաքե́լ ՛ի պէտս եղբարցն, որ բնակեալ էին ՛ի հրեաստանի։
զոր եւ արարի́ն իսկ առաքեալք առ երիցունսն ՛ի ձեռն բառնաբայ եւ սաւղոսի։