Այր մի էր ՛ի կեսարիա՝ անուն կորնէ́լիոս. հարիւրապետ, ՛ի գնդէ որ կոչէր իտալիացի́.
բարեպաշտօ́ն եւ երկիւղա́ծ յա(ստուածո)յ ամ(ենայն) տամբ իւրով. առնէր ողորմութի(ւն)ս բ(ա)զ(ու)մս ՛ի ժողովրդեանն. եւ յաղօթս կայր առ ա(ստուա)ծ յամ(ենայն) ժամ։
Ետես ՛ի տեսլեան յայտնապէ́ս զիններո́րդ ժամու աւուրն, զհրեշտակ ա(ստուածո)յ զի մտանէր առ նա՝ ասէր ցնա. կոռնէ́լիէ։
եւ նա հայեցեալ ը(նդ) նա՝ զարհուրւցա́ւ. եւ ասէ, զի՞ է տ(է)ր։ Եւ ասէ ցնա. աղօթք քո՝ եւ ողորմութի(ւն)ք քո ելի́ն յիշատակաւ առաջի ա(ստուածո)յ։
եւ արդ յղեա́ արս ՛ի յոպպէ՝ եւ կոչեա́ զսիմոն զոմն՝ որ կոչի պետրոս.
նա մտեա́լ է առ սիմոնի ումեմն խաղախորդի, որոյ է́ տունն մերձ ՛ի ծով։
Եւ իբրեւ գնաց հրեշտակն որ խօսէր ընդ նմա, կոչեաց երկուս ՛ի ծառայիցն, եւ զինուո́ր մի բարեպաշտօն ՛ի սպասաւորացն իւրոց,
եւ պատմեալ ն(ո)ց(ա) զամ(ենայն)՝ առաքեաց զն(ո)ս(ա) ՛ի յոպպէ։
եւ ՛ի վաղիւ անդր ՛ի ճանապարհ անկանել ն(ո)ց(ա)՝ եւ մօտ ՛ի քաղաքն լինել, ե́լ պետրոս ՛ի տանիսն կալ յաղօթս զվեցերո́րդ ժամուն։
քաղցեաւ, եւ կամէր ճաշակե́լ։ Եւ ՛ի պատրաստելն ն(ո)ց(ա)՝ եղեւ ՛ի վերայ ն(ո)ր(ա) զարմացո́ւմն։
եւ տեսանէ զերկինս բացեալ. եւ զչորեցունց տըտնոց կախեալ անօ́թ ինչ իբրեւ կտաւո́յ մեծի իջեալ նստեալ ՛ի վերայ երկրի.
յորում է́ր ամ(ենայն) չորքոտանիք, եւ սողունք երկրի, եւ թրչունք երկնից։
եւ եղեւ ձայն առ նա յերկնից. արի պե́տրոս՝ զե́ն եւ կե́ր։
Եւ պե́տրոս ասէ. քա́ւ լիցի տ(է)ր, զի ո́չ երբէք կերայ խառնակ ինչ եւ անսուրբ։
Ձա́յն եղեւ առ նա կրկին անգամ. զոր ա(ստուա)ծ սրբեաց՝ դու մի́ պղծեր։
Այս եղեւ երկիցս, եւ վերացա́ւ անօթն յերկինս։
Եւ մինչդեռ զարմացեալ եր ընդ միտս պետրոս՝ թէ զի՞նչ իցէ տեսիլն զոր ետես. ահա́ արքն առաքեալք ՛ի կոռնելեայ՝ հարցին զապարանիցն սիմոնի, կացին առ դրանն,
կոչեցի́ն եւ հարցանէին, եթէ սիմոն՝ որ կոչի պե́տրոս՝ ա́ստ մտեալ իցէ։
Եւ մինչդեռ պետրոս զմտա́ւ ածէր վ(ա)ս(ն) տեսլեանն, ասէ հոգին ցնա. ահաւասիկ ա́րք ոմանք խնդրեն զքեզ։
այլ արի́ է́ջ՝ եւ ե́րթ ընդ ն(ո)ս(ա) առանց իրիք խղճելոյ, զի ե́ս առաքեցի զն(ո)ս(ա)։
Եւ իբրեւ էջ պետրոս առ ն(ո)ս(ա), ասէ. ահաւասիկ ե́ս եմ զոր խնդրէքն. զի՞նչ իրք են՝ վ(ա)ս(ն) որոյ եկիքդ։
Եւ նոքա ասեն, կոռնելիոս հարիւրապետ՝ այր արդարեւ երկիւղա́ծ յա(ստուածո)յ, վկայեա́լ յամ(ենայն) ազգէն հրէից. հրաման առեալ ՛ի հրեշտակէ́ սրբոյ՝ կոչել զքեզ ՛ի տուն իւր՝ եւ լսե́լ բանս ՛ի քէն։
կոչեաց զնոսա ՛ի ներքս՝ եւ առ ի́ւր ագոյց։ Եւ վաղիւ անդր յարուցեալ պետրոս գնա́ց ընդ ն(ո)ս(ա). եւ ոմանք յեղբարց անտի որ ՛ի յոպպէ էին՝ եկին ընդ նմա։
Եւ ՛ի վաղիւ անդր՝ մտին ՛ի կեսարիա. եւ կոռնէլիոս մնա́յր ն(ո)ց(ա), կոչեցեալ զազգատոհմն իւր՝ եւ զկարեւո́ր բարեկամսն։
Եւ եղեւ ՛ի մտանելն պետրոսի, ընդ առա́ջ եղեւ նմա կոռնելիոս, անկեալ առ ոտսն ն(ո)ր(ա) երկի́ր պագանէր։
Եւ պետրոս կանգնեաց զնա՝ եւ ասէ. յո́տն կաց՝ եւ ե́ս ինքն մա́րդ եմ։
եւ խօսելով ընդ նմա եմո́ւտ ՛ի ներքս. եւ գտանէր անդ ժողովեա́լ զբ(ա)զ(ու)մս։
Եւ ասէ ցն(ո)ս(ա). դուք ինքնի́ն գիտէք՝ ո՞րպէս անմարթ է առն հրէի հպե́լ կամ մերձենա́լ առ այլազգի. եւ ինձ ա(ստուա)ծ եցոյց՝ մի́ զոք խառնակ կամ անսուրբ ասել ՛ի մարդկանէ։
Վասն այսորիկ եւ առանց ընդ բա́նս ինչ ածելոյ եկի́ կոչեցեալ. բայց արդ՝ հարցանեմ, յի՞նչ պէտս կոչեցէք զիս։
Եւ կոռնելիոս ասէ. յառաջքան զչորս աւուրս մինչ ցա́յս ժամ կայի յաղօթս յինն ժամն ՛ի տան իմում, եւ ահա́ այր մի եկն եկաց առաջի իմ ՛ի հանդերձս սպիտակս, եւ ասէ.
կոռնելիէ, լսելի́ եղեն աղօթք քո. եւ ողորմութի(ւն)ք քո յիշատակեցան առաջի ա(ստուածո)յ։
Եւ արդ՝ յղեա́ արս ՛ի յոպպէ, եւ կոչեա́ զսիմոն՝ որ կոչեցեալն է պետրոս. սա՝ մտեա́լ է ՛ի տան սիմոնի որումն խաղախորդի մերձ ՛ի ծով. որ եկեսցէ եւ խօսեսցի́ ընդ քեզ։
Եւ ես իսկեւի́սկ՝ յղեցի́ առ քեզ. դու բարւո́ք արարեր զի եկիր. արդ՝ ամենեքեան մեք առաջի ա(ստուածո)յ՝ կամք, լսե́լ զամենայն որ հրամայեալ է քեզ ՛ի տ(եառ)նէ։
Եբա́ց պետրոս զբերան իւր, եւ ասէ. ճշմարտութ(եամ)բ հասեալ եմ, զի ո́չ գոյ ակնառութի(ւն) առաջի ա(ստուածո)յ.
այլ առ ամ(ենայն) ազգս որ երկնչին ՛ի նմանէ՝ եւ գործեն զարդարու(թ)ի(ւն). ընդունելի́ է նմա։
Զբա́նն առաքեաց որդւոցն ի(սրաէ)լի՝ աւետարանել զխաղաղութի(ւն) ՛ի ձեռն յ(իսու)սի ք(րիստո)սի. սա́ է ամենայնի տ(է)ր։
Դուք ինքնին գիտէք զբանն, որ եղեւ ընդ ամ(ենայն) հրէաստան սկսեալ ՛ի գալիլեէ, յետ մկրտութե(ա)ն զոր քարոզեաց յովհաննէս։
զյ(իսու)ս որ ՛ի նազարեթէ, զոր օծն ա(ստուա)ծ հոգւով սրբով եւ զօրու(թեամ)բ. որ շրջեցաւ բարի́ առնել՝ եւ բժշկե́լ զամ(ենայն) ըմբռնեալսն ՛ի սատանայէ. զի ա́(ստուա)ծ էր ընդ նմա։
Եւ մեք վկայե́մք ամենայնի զոր արար յերկրին հրեաստանի՝ եւ յե(րուսաղէ)մ. զոր եւ սպանի́ն կախեալ զփայտէ։
զնա ա(ստուա)ծ յարո́յց յերրորդ աւուր. եւ ետ նմ(անէ) յայտնի́ լինել.
ո́չ ամ(ենայն) ժողովրդեանն, այլ մե́զ վկայիցս յառաջագոյն ընտրելոցս յա(ստուածո)յ. որք եւ կերաք եւ արբա́ք ընդ նմա՝ յետ յարու(թ)ե(ան) նորա ՛ի մեռելոց։
Եւ պատուիրեաց մեզ քարոզե́լ ժողովրդեանն՝ եւ վկայութի(ւն) դնել թէ նա́ է սահմանեալն յա(ստուածո)յ, դատաւոր կենդանեաց եւ մեռելոց։
նմա ամ(ենայն) մարգարէքն վկայեն, թողութի(ւն) մեղաց առնուլ անուամբ ն(ո)ր(ա) ամ(ենայն) հաւատացելոց ՛ի նա։
Եւ մինչդեռ խօսէր պետրոս զբանս զայս, հանգեա́ւ հոգին ս(ուր)բ ՛ի վերայ ամենեցուն՝ որ լսէին զբանն։
Զարմացան՝ որք ՛ի թլփատու(թեն)է անտի հաւատացեալք եկեալ էին ընդ պետրոսի. զի եւ ՛ի հեթանո́սս պարգեւք հոգւոյն ս(ր)բ(ո)յ զեղուին։
քանզի լսէին ՛ի նոցանէ խօսե́լ լեզուս, եւ մեծացուցանել զա(ստուա)ծ։
Յայնժամ պատասխանի ետ պետրոս՝ եւ ասէ. մի թէ զջո՞ւրն ոք արգելուլ կարէ առ ՛ի չմկրտելոյ զսոսա, որք եւ զհոգին ս(ուր)բ ընկալա́ն որպէս եւ մեք։
Եւ հրամայեաց ն(ո)ց(ա) մկրտե́լ յանուն յ(իսու)սի ք(րիստո)սի։ յայնժամ աղաչեցի́ն զնա լինել անդ աւուրս ինչ։