Եւ մինչդեռ խօսէին նոքա ընդ ժողովրդեանն, հասին ՛ի վերայ ն(ո)ց(ա) քահանայապետք եւ իշխանք տաճարին՝ եւ սադուկեցիքն,
զայրագնեա́լք վ(ա)ս(ն) ուսուցանելոյ ն(ո)ց(ա) զժողովուրդն, եւ պատմելոյ յ(իսու)սի́ւ զյարութի(ւն) մեռելոց։
մխեցին ՛ի ն(ո)ս(ա) զձեռս իւրեանց, եւ եդին զն(ո)ս(ա) ՛ի բանտի մինչեւ ՛ի վաղիւն, զի էր ընդ երե́կս։
Իսկ բազումք ՛ի լսողաց բանին հաւատացի́ն. եւ եղեւ թիւ մարդկան իբրեւ հազարա́ց հնգից։
Եւ եղեւ ՛ի վաղիւ անդր ժողովել ն(ո)ց(ա) զիշխա́նսն եւ զերիցունսն եւ զդպիրս յե(րուսաղէ)մ,
եւ զաննա́ քահանայապետ՝ եւ զկայիափա, եւ զյոհա́ննէս եւ զաղեքսանդրոս, եւ որք միանգամ էին յազգէ́ քահանայութե(ա)ն։
եւ կացուցեալ զն(ո)ս(ա) ՛ի մէջ հարցանէին, որո՞վ զորութ(եամ)բ կամ որո՞վ անուամբ արարէք դուք զայս։
Յայնժամ պետրոս լցեալ հոգւով սրբով՝ ասէ́ ցն(ո)ս(ա). իշխա́նք ժողովրդեան՝ եւ երիցո́ւնք ի(սրաէ)լի,
թէ արժա՞ն ինչ իցէ դատել զմեզ այսօր վ(ա)ս(ն) երախտեաց առն միոյ տկարի, որով սա́ բժշկեցաւ։
Յայտնի́ լիցի ամենեցուն ձեզ, եւ ամ(ենայն) ժողովրդեանդ ի(սրաէ)լի. զի յանուն յ(իսու)սի ք(րիստո)սի նազովրեցւոյ զոր դո́ւքն խաչեցէք՝ զոր ա(ստուա)ծ յարոյց ՛ի մեռելոց, նովաւ սա՝ կա́յ աւասիկ առաջի ձեր ողջացեա́լ։
Նա́ է վէմն անարգեալ ՛ի ձէնջ շինողաց, որ եղեւ գլուխ անկեան.
եւ չի́ք այլով իւիք փրկութի(ւն). զի եւ ո́չ անուն այլ գոյ ՛ի ներքոյ երկնից տուեալ ՛ի մարդիկ, որով արժա́ն իցէ կեալ մեզ։
Հայեցեալ ՛ի համարձակութի(ւ)ն պետրոսի՝ եւ յովհաննու, եւ ՛ի վերայ հասեալք թէ արք տգէտք եւ առա́նց դպրութե(ան) են, զարմանայի́ն. զի ճանաչէին զն(ո)ս(ա) թէ ընդ յ(իսու)սի էին։
եւ զայրն եւս տեսանէին զբժշկեալն զի կա́յր ընդ նոսա. եւ ո́չինչ կարէին տալ պատասխանի։
Եւ հրամայեալ ն(ո)ց(ա) արտաքս քան զատեանն ելանել, խորհեցան ընդ միմեանս,
եւ ասեն. զի՞նչ արասցուք արանցս այսոցիկ. զի երեւլի́ նշան եղեւ ՛ի ձեռս նոցա. ամ(ենայն) իսկ բնակչաց ե(րուսաղէ)մի յա́յտ է, եւ ո́չ կարեմք ուրանալ։
այլ զի մի́ առաւել ճարակեսցի ՛ի ժողովրդեանն, սպառնասցուք ն(ո)ց(ա) մի́ եւս խօսել յանունն յայն, մի́ ումեք ՛ի մարդկանէ։
Եւ կոչեցեալ զն(ո)ս(ա) պատուիրեցին ամենեւի́ն մի́ խօսել, եւ մի́ եւս ուսուցանել յանունն յ(իսու)սի։
Իսկ պե́տրոս եւ յոհա́ննէս պատասխանի ետուն՝ եւ ասեն ցն(ո)ս(ա). եթէ արժա́ն իցէ առաջի ա(ստուածո)յ՝ ձեզ լսել առաւել քան ա(ստուածո)յ, ընտրեցէ́ք։
այլ մեք ո́չ կարեմք զոր տեսանք եւ լուաք՝ չխօսել։
Նոքա սպառնացեալ արձակեցի́ն զն(ո)ս(ա), եւ ո́չինչ գտեալ՝ թէ ո́(ր)պ(էս) պատուհասեսցեն զն(ո)ս(ա)՝ վ(ա)ս(ն) ժողովրդեանն. զի ամենեքեան փառաւո́ր առնէին զա(ստուա)ծ վ(ա)ս(ն) իրացն եղելոց։
զի ամաց էր այրն աւելի́ քան զքառասուն, յորոյ վերայ եղեւ նշանս այս բժշկութե(ան)։
Եւ անտի արձակեալ եկին առ իւրեանսն, եւ պատմեցին՝ որչափ ինչ ասացին ցն(ո)ս(ա) քահանայապետք եւ երիցունքն։
Եւ ն(ո)ց(ա) լուեալ, ամբարձին զձայնս իւրեանց առ ա(ստուա)ծ՝ եւ ասեն։ Դո́ւ տ(է)ր ա(ստուա)ծ՝ որ արարեր զերկինս եւ զերկիր՝ եւ զծով եւ զամ(ենայն) որ ՛ի նոսա.
որ ՛ի բերանոյ հօր մերոյ դաւթի ծառայի քոյ խօսեցար եւ ասացեր, ՛ի ձեռն հոգւոյն ս(ր)բոյ. զմէ́ խռովեցան հեթանոսք՝ եւ ժողովուրդք խորհեցան սնոտիս.
յանդիման եղեն թագաւորք երկրի, եւ իշխանք ժողովեցան ՛ի միասին վասն տ(եառ)ն օծելոյ ն(ո)ր(ա)։
Ժողովեցա́ն արդարեւ ՛ի քաղաքիս յայսմիկ ՛ի վերայ ս(ր)բ(ո)յ որդւո́յ քոյ յ(իսու)սի՝ զոր օծերն, հերովդէս եւ պոնտոս պիղա́տոս՝ ազգօք եւ ժողովրդօք ի(սրաէ)լի,
առնել որչափ ձե́ռն քո եւ կամք յառաջագոյն սահմանեցին լինել։
Եւ արդ տ(է)ր՝ հայեա́ց ՛ի սպառնալիս ն(ո)ց(ա), եւ տո́ւր ծառայից քոց ամ(ենայն) համարձակու(թեամ)բ խօսել զբանն քո.
՛ի ձգել զձեռն քո ՛ի բժշկութի(ւն), եւ նշանս եւ արուեստս՝ լինել անուամբն ս(ր)բ(ո)յ որդւոյ քոյ յ(իսու)սի։
Եւ մինչ կային նոքա յաղօթս, շարժեցա́ւ տեղին յորում էին ժողովեալ, եւ լցա́ն ամենեքին հոգւով սրբով. եւ խօսէի́ն զբանն ա(ստուածո)յ համարձակութ(եամ)բ։
Եւ բազմու(թ)ե(ան) հաւատացելոցն էր սիրտ եւ անձն մի́. եւ ո́չոք ՛ի նոցանէ ասէր զընչից իւրոց թէ ի́ւր իցէ. այլ էր նոցա ամ(ենայն) ինչ հասարակա́ց։
եւ զօրութ(եամ)բ բազմաւ տային վկայու(թ)ի́(ւն) առաքեալքն զյարու(թ)ե(ան)ն տ(եառ)ն յ(իսու)սի ք(րիստո)սի։ Եւ շնորհք մեծամե́ծք էին ՛ի վերայ ամենեցուն ն(ո)ց(ա)։
եւ ո́չոք կարօտէր ՛ի ն(ո)ս(ա). զի որ միանգամ տեա́րք էին գեւղից կամ ապարանից՝ վաճառէին, եւ բերէին զգինս վաճառելոցն՝
դնէի́ն առ ոտս առաքելոցն։ եւ բաշխէի́ն իւրաքանչիւր՝ ո(ր)պ(էս) ումեք պիտո́յ ինչ լինէր։
Յովսէփ՝ որ կոչեցաւն բառնաբաս յառաքելո́ց անտի, որ թարգմանի որդի́ մխիթարու(թ)ե(ան). ղեւտացի́ յազգէ, կիւպրացի́.
էր նորա գեաւղ մի, եւ վաճառեաց եւ եբեր զգինսն՝ եւ եդ առ ոտս առաքելոցն։