TITUS
Armenian NT (Zohrab Bible)
Part No. 89
Previous part

Chapter: 21  
(Ի՜Ա)


Section: 42 
Verse: 1   Link to gnt   Յետ այսորիկ դարձեալ յայտնեաց զանձն իւր Յիսուս աշակերտացն իւրոց՝ առ ծովեզերբն Տիբերեայ. եւ յայտնեաց այսպէս։

Verse: 2   Link to gnt   
Էին ի միասին Սիմովն Պետրոս, եւ Թովմաս՝ անուանեալն երկուորեակ, եւ Նաթանայէլ որ ի Կանայ Գալիլեացւոց, եւ որդիքն Զեբեդեայ, եւ այլք յաշակերտաց անտի երկու։

Verse: 3   Link to gnt   
Ասէ ցնոսա Սիմովն Պետրոս՝ երթամ ձուկն որսալ։ ասեն ցնա գամք եւ մեք ընդ քեզ։ Գնացին եւ մտին ի նաւ, եւ յայնմ գիշերի կալան՝ եւ ոչ ինչ։

Verse: 4   Link to gnt   
Իբրեւ այդ եղեւ՝ կայր Յիսուս յեզր ծովուն, բայց ոչ ծանեան աշակերտքն թէ Յիսուս իցէ։

Verse: 5   Link to gnt   
Ասէ ցնոսա Յիսուս. մանկունք՝ միթէ՝ ունիք ինչ ուտելոյ։ Պատասխանի ետուն եւ ասեն ցնա, ոչ։

Verse: 6   Link to gnt   
Ասէ ցնոսա. արկէք յաջակողմն նաւին զուռկանդ՝ եւ գտանիցէք։ Արկին՝ եւ ոչ կարէին ձգել ի բազմութենէ անտի ձկանցն։

Verse: 7   Link to gnt   
Ասէ աշակերտն այն զոր սիրէրն Յիսուս ցՊետրոս. տէր է այն։ Սիմովն Պետրոս իբրեւ լուաւ թէ տէր է, արկաւ զիւրեւ զսփածանելին քանզի մերկ էր, եւ ընկեց զինքն ի ծովն։

Verse: 8   Link to gnt   
Եւ այլ աշակերտքն նաւաւն իսկ գային. քանզի չէին հեռի ի ցամաքէն. այլ իբրեւ երկերիւր կանգնաւ, քարշէին զգործիսն հանդերձ ձկամբն։

Verse: 9   Link to gnt   
Իբրեւ ելին ի ցամաք, տեսանեն կրակետղ կայծականց, եւ ձուկն մի ի վերայ, եւ հաց։

Verse: 10   Link to gnt   
Ասէ ցնոսա Յիսուս. բերէք ինձ՝ ի ձկանց այտի՝ զոր դուքդ կալարուք այժմիկ։

Verse: 11   Link to gnt   
Եմուտ Սիմովն Պետրոս, եւ ձգէր զգործին ի ցամաք լի մեծամեծ ձկամբք, հարեւր եւ յիսուն եւ երիւք։ Եւ այնչափ ինչ կայր, եւ ոչ պատառեցաւ գործին։

Verse: 12   Link to gnt   
Ասէ ցնոսա Յիսուս. եկայք ճաշեցէք։ եւ ոչ ոք յաշակերտացն իշխէր հարցանել՝ թէ դու ով ես, զի գիտէին թէ տէրն է։

Verse: 13   Link to gnt   
Գայ Յիսուս՝ եւ առնու զհացն՝ եւ տայ նոցա, նոյնպէս եւ զձուկնն։

Verse: 14   Link to gnt   
Զայս երիցս անգամ երեւեցաւ Յիսուս աշակերտացն՝ յարուցեալ ի մեռելոց։

Verse: 15   Link to gnt   
Եւ իբրեւ ճաշեցին, ասէ ցՍիմովն Պետրոս Յիսուս. Սիմովն Յովնանու, սիրես զիս առաւել քան զդոսա։ Ասէ ցնա. այո տէր, եւ դու գիտես զի սիրեմ զքեզ։ Ասէ ցնա, արածեա զգառինս իմ։

Verse: 16   Link to gnt   
Դարձեալ ասէ ցնա, Սիմովն Յովնանու սիրես զիս։ ասէ ցնա. այո տէր, եւ դու գիտես զի սիրեմ զքեզ։ Ասէ ցնա՝ արածեա զոչխարս իմ։

Verse: 17   Link to gnt   
Ասէ ցնա երիցս անգամ. Սիմովն Յովնանու սիրես զիս։ Տրտմեցաւ Պետրոս՝ զի ասաց ցնա երիցս՝ թէ սիրես զիս. եւ ասէ ցնա. տէր դու զամենայն գիտես. եւ դու իսկ՝ զամենայն ճանաչես, եւ եթէ սիրեմ զքեզ։ Ասէ ցնա Յիսուս. արածեա զոչխարս իմ։

Verse: 18   Link to gnt   
Ամէն ամէն ասեմ քեզ. զի մինչ մանուկն էիր՝ անձամբ անձին գօտի ածէիր, եւ երթայիր յո եւ կամէիր եւ յորժամ ծերասցիս, ձեռս ի վեր կալցես՝ եւ այլք ածցեն քեզ գօտի, եւ տարցին ուր ոչ կամիցիս։

Verse: 19   Link to gnt   
Զայս ասաց՝ նշանակեալ թէ որով մահու փառաւոր առնիցէ զԱստուած։ Եւ զայս իբրեւ ասաց՝ ասէ ցնա եկ զկնի իմ։

Section: 43 
Verse: 20   Link to gnt   
Դարձաւ Պետրոս՝ եւ տեսանէ զաշակերտն զոր սիրէր Յիսուս՝ զի երթայր զկնի, որ եւ անկաւ զլանջօքն նորա՝ եւ ասէ, տէր ով է որ մատնելոցն է զքեզ։

Verse: 21   Link to gnt   
Զնա տեսեալ Պետրոսի, ասէ ցՅիսուս. տէր, իսկ սա զի։

Verse: 22   Link to gnt   
Ասէ ցնա Յիսուս. եթէ կամիմ զի կացցէ դա՝ մինչեւ ես գամ. քեզ զի փոյթ է, դու եկ զկնի իմ։

Verse: 23   Link to gnt   
Եւ ել բանս այս յեղբարս, եւ համարեցան թէ աշակերտն այն ոչ մեռանիցի. եւ ոչ ասաց նմա Յիսուս, եթէ ոչ մեռանիցի. այլ թէ կամիմ ես թէ կացցէ դա մինչեւ ես գամ։

Verse: 24   Link to gnt   
Այս աշակերտ է որ վկայէ վասն այսոցիկ. որ եւ գրեացն իսկ զայսոսիկ. եւ գիտեմք, եթէ ճշմարիտ է վկայութիւն նորա։

Verse: 25   Link to gnt   
Բայց է եւ այլ ինչ բազում զոր արար Յիսուս, զոր եթէ գրեալ էր մի ըստ միոջէ, կարծեմ թէ՝ եւ ոչ աշխարհս բաւական էր տանել զգիրսն, որ թէ գրեալ էին։
Section:  



Next part



This text is part of the TITUS edition of Armenian NT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.