TITUS
Armenian NT (Zohrab Bible)
Part No. 82
Previous part

Chapter: 14  
(Ժ՜Դ)


Verse: 1   Link to gnt   Մի խռովեսցին սիրտք ձեր. այլ հաւատացէք յԱստուած, եւ յիս հաւատացէք։

Verse: 2   Link to gnt   
Ի տան հօր իմոյ օթեվանք բազում են. ապա թէ ոչ՝ ասացեալ էր իմ ձեզ, եթէ երթամ եւ պատրաստեմ ձեզ տեղի։

Verse: 3   Link to gnt   
Եւ եթէ երթամ եւ պատրաստեմ ձեզ տեղի, դարձեալ գամ եւ առնում զձեզ առ իս. զի ուր եսն իցեմ, եւ դուք անդ իցէք։

Verse: 4   Link to gnt   
Եւ ուր երթամն՝ գիտիցէք, եւ զճանապարհն գիտիցէք։

Verse: 5   Link to gnt   
Ասէ ցնա Թովմաս, տէր ոչ գիտեմք յով երթաս, եւ զիարդ զճանապարհն կարասցուք գիտել։

Verse: 6   Link to gnt   
Ասէ ցնա Յիսուս. ես եմ ճանապարհն՝ եւ ճշմարտութիւն եւ կեանք. ոչ ոք գայ առ հայր՝ եթէ ոչ ինեւ։

Verse: 7   Link to gnt   
Եթէ զիս գիտէիք, ապա եւ զհայր՝ իմ գիտէիք, եւ այսուհետեւ գիտասջիք զնա,, եւ տեսէք զնա։

Verse: 8   Link to gnt   
Ասէ ցնա Փիլիպպոս, տէր ցոյց մեզ զհայր՝ եւ շատ է մեզ։

Verse: 9   Link to gnt   
Ասէ ցնա Յիսուս. այսչափ ժամանակս՝ ընդ ձեզ եմ, եւ ոչ ծանեար զիս Փիլիպպէ. որ ետես զիս՝ ետես զհայրն. եւ դու զիարդ ասես՝ եթէ ցոյց մեզ զհայր։

Verse: 10   Link to gnt   
Ոչ հաւատաս եթէ ես ի հայր՝ եւ հայր յիս է։ Բանն զոր ես խօսիմ ընդ ձեզ, ոչ եթէ յանձնէ ինչ խօսիմ, այլ հայրն որ յիս բնակեալ, նա գործէ զգործսն։

Verse: 11   Link to gnt   
Հաւատայք ինձ՝ եթէ ես ի հայր եւ հայր յիս։

Verse: 12   Link to gnt   
Ապա թէ ոչ՝ գոնէ վասն գործոցն հաւատացէք ինձ։ Ամէն ամէն ասեմ ձեզ, թէ որ հաւատայն յիս, զգործս զոր ես գործեմ, եւ նա գործեսցէ, եւ մեծամեծս եւս քան զնոյնս գործեսցէ. զի ես առ հայր երթամ։

Verse: 13   Link to gnt   
Եւ զոր ինչ խնդրիցէք յանուն իմ արարից զայն. զի փառաւորեսցի հայր յորդի,

Passage:  
Verse: 14   Link to gnt   


Section: 32 
Verse: 15   Link to gnt   
Եթէ սիրէք զիս՝ զպատուիրանս իմ պահեսջիք։

Verse: 16   Link to gnt   
Եւ ես աղաչեցից զհայր, եւ այլ մխիթարիչ տացէ ձեզ. զի ընդ ձեզ բնակեսցէ ի յաւիտեան։

Verse: 17   Link to gnt   
Զհոգին ճշմարտութեան. զոր աշխարհս ոչ կարէ ընդունել, զի ոչ տեսանէ զնա՝ եւ ոչ ճանաչէ զնա։ Բայց դուք ճանաչէք զնա, զի առ ձեզ բնակեսցէ, եւ ընդ ձեզ եղիցի։

Verse: 18   Link to gnt   
Ոչ թողից զձեզ որբս. գամ առ ձեզ։

Verse: 19   Link to gnt   
Փոքր մեւս եւս, եւ աշխարհս ոչ եւս տեսանէ զիս. բայց դուք տեսանիցէք զիս. զի ես կենդանի եմ, եւ դուք՝ կենդանի լինելոց էք։

Verse: 20   Link to gnt   
Յայնմ աւուր գիտասջիք դուք, զի ես ի հօր իմում, եւ դուք յիս, եւ ես ի ձեզ։

Verse: 21   Link to gnt   
Որ ունի զպատուիրանս իմ՝ եւ պահէ զնոսա, նա է որ սիրէ զիս։ Եւ որ սիրէն զիս՝ սիրեսցի ի հօրէ իմմէ. եւ ես սիրեցից զնա, եւ երեւեցուցից նմա զիս։

Verse: 22   Link to gnt   
Ասէ ցնա Յուդայ՝ ոչ Սկարիովտացին. Տէր զի եղեւ զի մեզ յայտնելոց ես զքեզ՝ եւ ոչ աշխարհի։

Verse: 23   Link to gnt   
Պատասխանի ես Յիսուս՝ եւ ասէ ցնա. եթէ ոք սիրէ զիս՝ զբանն իմ պահեսցէ, եւ հայր իմ սիրեսցէ զնա. եւ առ նա եկեսցուք, եւ օթեվանս առ նմա արասցուք։

Verse: 24   Link to gnt   
Եւ որ ոչն սիրէ զիս՝ զբանս իմ ոչ պահէ։ Եւ բանն իմ զոր լսէք՝ ոչ է իմ, այլ հօրն որ առաքեացն զիս։

Verse: 25   Link to gnt   
Զայս խօսեցայ ընդ ձեզ՝ մինչ առ ձեզս եմ։

Verse: 26   Link to gnt   
Իսկ մխիթարիչն հոգին սուրբ՝ զոր առաքեսցէ հայր յանուն իմ, նա ուսուսցէ ձեզ զամենայն, որ ինչ ասացի ձեզ, եւ յիշեցուսցէ ձեզ։

Verse: 27   Link to gnt   
Խաղաղութիւն թողում ձեզ, զխաղաղութիւն զիմ տամ ձեզ. ոչ որպէս աշխարհս տայ՝ տամ ես ձեզ։ Մի խռովեսցին սիրտք ձեր, եւ մի զանգիտեսցեն.

Verse: 28   Link to gnt   
Լուայք զի ասացի ես ձեզ՝ թէ երթամ եւ գամ առ ձեզ. եթէ սիրէիք զիս՝ ապա ուրախ լիեալ էր ձեզ՝ եթէ ես առ հայր երթամ, զի հայր իմ մեծ է քան զիս։

Verse: 29   Link to gnt   
Եւ այժմ ասացի ձեզ մինչչեւ եղեալ. զի յորժամ լինիցի, հաւատասջիք։

Verse: 30   Link to gnt   
Ոչ եւս այլ շատ խօսեցայց ընդ ձեզ. գայ իշխան աշխարհիս այսորիկ, եւ յիս ինչ ոչ գտանէ։

Verse: 31   Link to gnt   
Այլ զի ծանիցէ աշխարհ՝ եթէ սիրեմ զհայր. եւ որպէս պատուիրեաց ինձ հայրն այսպէս առնեմ։ Աւն արիք գնասցուք աստի։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian NT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.