TITUS
Armenian NT (Zohrab Bible)
Part No. 52
Chapter: 8
(
Ը՜)
Passage: 3-5
Verse: 1
Եւ
եղեւ
յետ
այնորիկ
,
ինքն
շրջէր
ընդ
քաղաքս
եւ
ընդ
գեղս
,
քարոզէր
եւ
աւետարանէր
զարքայութիւն
Աստուծոյ
.
եւ
երկոտասանքն
ընդ
նմա
։
Verse: 2
Եւ
կանայք
ոմանք
՝
որ
բժշկեալ
էին
յայսոց
չարաց
եւ
ի
հիւանդութենէ
.
Մարիամ
՝
որ
կոչէր
Մագդաղէնացի
,
յորմէ
եւթն
դեւն
ելեալ
էր
.
Verse: 3
Եւ
Յովաննա
կին
՝
Քուզայ
հազարապետին
Հերովդի
.
եւ
Շուշան
,
եւ
այլք
բազումք
որք
պաշտէին
զնա
յընչից
իւրեանց
։
Section: 22
Verse: 4
Եւ
ի
ժողովել
բազում
ժողովրդոց
,
եւ
ըստ
քաղաքաց
քաղաքաց
եկելոցն
առ
նա
.
ասէ
առակաւ
.
Verse: 5
Ել
սերմանացան
՝
սերմանել
զսերմանիս
իւր
.
եւ
ի
սերմանելն
իւրում
,
էր
որ
անկաւ
առ
ճանապարհաւ
՝
եւ
եղեւ
կոխան
,
եւ
թռչունք
երկնից
կերան
զնա
։
Verse: 6
Եւ
այլն
անկաւ
յապառաժի
.
եւ
ընդ
բուսանելն
՝
չորացաւ
,
առ
ի
չգոյի
հիւթոյ
։
Verse: 7
Եւ
այլն
անկաւ
ի
մէջ
փշոց
,
եւ
ընդ
նմին
բուսեալ
փշոցն
՝
հեղձուցին
զնա
։
Verse: 8
Եւ
այլն
անկաւ
յերկիր
բարի
պարարտ
,
եւ
բուսեալ
՝
արար
պտուղ
հարիւրապատիկ
։
Զայս
իբրեւ
խօսեցաւ
,
ասէ
.
որ
ունիցի
ականջս
լսելոյ
՝
լուիցէ
։
Verse: 9
Հարցանէին
զնա
աշակերտքն
՝
թէ
զինչ
իցէ
առակն
։
Verse: 10
Եւ
նա
՝
ասէ
.
ձեզ
տուեալ
է
գիտել
զխորհուրդս
արքայութեան
Աստուծոյ
։
բայց
այլոցն
առակօք
,
զի
տեսցեն
՝
եւ
մի
տեսցեն
,
եւ
լուիցեն
՝
եւ
մի
իմասցին
։
Verse: 11
Բայց
առակն
այս
ինչ
է
։
Սերմն
՝
բանն
Աստուծոյ
է
։
Verse: 12
Եւ
որք
առ
ճանապարհաւն
,
այնոքիկ
են
՝
որ
լսենն
,
եւ
ապա
գայ
սատանայ
՝
հանէ
զբանն
ի
սրտից
նոցա
,
զի
մի
հաւատասցեն
՝
եւ
ապրեսցին
։
Verse: 13
Եւ
որք
յապառաժին
,
որք
յորժամ
լսիցեն
,
խնդութեամբ
ընդունին
զբանն
,
եւ
արմատս
ոչ
ունիցին
.
որք
առ
ժամանակ
մի
հաւատան
,
եւ
ի
ժամանակի
փորձութեան
հեռանան
։
Verse: 14
Իսկ
որ
ի
մէջ
փշոցն
անկաւ
՝
նոքա
են
,
որ
իբրեւ
լսեն
զբանն
՝
եւ
ի
հոգս
եւ
ի
մեծութիւն
եւ
ի
ցանկութիւն
աշխարհիս
զբաղեալ
՝
հեղձնուն
եւ
անպտուղ
լինին
։
Verse: 15
Իսկ
որ
յերկիրն
պարարտ
,
որոց
բարւոք
եւ
զուարթագին
սրտիւ
լուեալ
զբանն
՝
ընդունին
,
եւ
տան
պտուղ
համբերութեամբ
։
Verse: 16
Ոչ
ոք
լուցանէ
ճրագ
՝
եւ
թաքուցանէ
ընդ
կարասեաւ
,
կամ
դնէ
ընդ
մահճօք
.
այլ
ի
վերայ
աշտանակի
դնէ
,
զի
որ
մտանեն
՝
զլոյս
տեսցեն
։
Verse: 17
Չիք
ինչ
ծածուկ
՝
որ
ոչ
յայտ
լիցի
.
եւ
ոչ
գաղտնի
՝
որ
ոչ
ծանիցի
.
եւ
եկեսցէ
ի
յայտ
։
Verse: 18
Տեսէք
այսուհետեւ
զիարդ
լսէքդ
,
զի
ոյր
գուցէ
՝
տացի
նմա
եւ
ոյր
ոչն
գուցէ
՝
եւ
զոր
կարծէն
թէ
ունիցի
բարձցի
ի
նմանէ
։
Verse: 19
Եկին
առ
նա
մայրն
եւ
եղբարք
իւր
,
եւ
ոչ
կարէին
հասանել
ի
նա
՝
վասն
բազմութեանն
։
Verse: 20
Ազդ
եղեւ
նմա
՝
եւ
ասեն
.
մայր
քո
եւ
եղբարք
քո
՝
կան
արտաքոյ
՝
եւ
կամին
զքեզ
տեսանել
։
Verse: 21
Եւ
ասէ
ցնոսա
.
մայր
իմ
եւ
եղբարք
իմ
սոքա
են
,
որ
զբանն
Աստուծոյ
լսեն
՝
եւ
առնեն
։
Verse: 22
Եւ
եղեւ
ի
միում
յաուրց
,
ինքն
ել
ի
նաւ
՝
եւ
աշակերտք
նորա
,
եւ
ասէ
ցնոսա
.
եկայք
անցցուք
յայնկոյս
ծովակիս
.
եւ
գնացին
։
Section: 23
Passage: 3-6
Verse: 23
Եւ
մինչ
դեռ
նաւէին
՝
ի
քուն
եմուտ
.
եւ
էջ
մրրիկ
հողմոյ
ի
ծովակն
՝
եւ
ուռնոյր
,
եւ
տագնապէին
։
Verse: 24
Մատուցեալ
զարթուցին
զնա
՝
եւ
ասեն
.
վարդապետ
վարդապետ
՝
կորնչիմք
աւասիկ
,
եւ
նա
՝
յարուցեալ
սաստեաց
հողմոյն
,
եւ
խռովութեան
ջրոցն
՝
եւ
հանդարտեցին
,
եւ
եղեւ
խաղաղութիւն
։
Verse: 25
Ասէ
ցնոսա
,
ուր
են
հաւատք
ձեր
,
եւ
զահի
հարեալ
զարմացան
,
եւ
ասէին
ցմիմեանս
.
ո՞վ
արդեւք
իցէ
սա
՝
զի
եւ
հողմոց
եւ
ջրոց
հրաման
տայ
,
եւ
հնազանդին
սմա
։
Section: 24
Verse: 26
Եւ
նաւեցին
իջին
յաշխարհն
Գերգեսացւոց
,
որ
է
յայնկոյս
հանդէպ
Գալիլեա
։
Verse: 27
Եւ
ընդ
ելանելն
նորա
ի
ցամաք
,
պատահեաց
այր
մի
ի
քաղաքէն
յորում
էին
դեւք
.
եւ
բազում
ժամանակս
չէր
հանդերձ
զգեցեալ
՝
եւ
ոչ
ի
տան
բնակեալ
.
այլ
ի
գերեզմանս
։
Verse: 28
Եւ
տեսեալ
զՅիսուս
,
աղաղակեաց
եւ
անկաւ
առաջի
նորա
,
եւ
ասէ
մեծաձայն
.
զի
կայ
՝
իմ
եւ
քո
՝
Յիսուս
որդի
Աստուծոյ
բարձրելոյ
,
աղաչեմ
զքեզ
՝
մի
տանջեր
զիս
։
Verse: 29
Քանզի
հրաման
տայր
այսոյն
պղծոյ
՝
ելանել
ի
մարդոյ
անտի
.
զի
բազում
ժամանակս
յափշտակեալ
էր
զնա
,
եւ
կապէր
ի
շղթայս
՝
եւ
պահէր
յերկաթս
,
եւ
խզէր
զկապանսն
.
եւ
վարէր
ի
դիւէն
յանապատ
։
Verse: 30
Եհարց
ցնա
Յիսուս
եւ
ասէ
.
զինչ
անուն
է
քեզ
,
եւ
նա
՝
ասէ
.
լեգէովն
.
զի
դեւք
բազումք
մտեալ
էին
ի
նա
։
Verse: 31
Եւ
աղաչէին
զնա
՝
զի
մի
հրաման
տացէ
նոցա
երթալ
յանդունդս
։
Verse: 32
Եւ
էր
անդ
՝
երամակ
մի
խոզից
բազմաց
՝
արօտական
ի
լերինն
,
եւ
աղաչեցին
զնա
՝
զի
հրաման
տացէ
նոցա
մտանել
ի
նոսա
,
եւ
հրամայեաց
նոցա
։
Verse: 33
Եւ
ելեալ
դեւքն
յառնէն
,
մտին
ի
խոզեանն
,
եւ
դիմեաց
երամակն
ի
գահէ
անտի
ի
ծովակն
՝
եւ
հեղձաւ
։
Verse: 34
Իբրեւ
տեսին
խոզարածքն
զիրսն
որ
եղեն
՝
փախեան
,
եւ
պատմեցին
ի
քաղաքին
եւ
յագարակսն
։
Verse: 35
Եւ
իբրեւ
ելին
տեսանել
զգործսն
,
եւ
եկին
առ
Յիսուս
,
եւ
գտին
զայրն
ուստի
դեւքն
ելեալ
էին
,
զգեցեալ
եւ
զգաստացեալ
նստէր
առ
ոտսն
Յիսուսի
,
եւ
երկեան
։
Verse: 36
Պատմեցին
նոցա
որոց
տեսեալն
էր
՝
թէ
զիարդ
փրկեցաւ
դիւահարն
։
Verse: 37
Եւ
աղաչէր
զնա
ամենայն
բազմութիւնն
շուրջ
զկողմամբքն
Գերգեսացւոց
՝
գնալ
՝
ի
սահմանացն
նոցա
.
քանզի
ահիւ
մեծաւ
տագնապէին
։
եւ
Նա
՝
մտեալ
ի
նաւ
,
դարձաւ
անդրէն
։
Verse: 38
Աղաչէր
զնա
՝
այրն
ուստի
դեւքն
ելեալ
էին
՝
շրջել
ընդ
նմա
.
արձակեաց
զնա
՝
եւ
ասէ
.
Verse: 39
Դարձ
ի
տուն
քո
,
եւ
պատմեա
զոր
միանգամ
արար
քեզ
Աստուած
։
Գնաց
ի
քաղաքն
՝
եւ
քարոզէր
զոր
ինչ
արար
նմա
Յիսուս
։
Verse: 40
Եւ
իբրեւ
դարձաւ
անդրէն
Յիսուս
,
ընկալաւ
զնա
ժողովուրդն
.
քանզի
ամենեքեան
ակն
ունէին
նմա
։
Section: 25
Verse: 41
Եւ
ահա
՝
եկն
այր
մի
՝
որում
անուն
էր
Յայրոս
,
եւ
նա
՝
էր
իշխան
ժողովրդեանն
.
անկեալ
առ
ոտսն
Յիսուսի
,
աղաչէր
զնա
՝
մտանել
ի
տուն
նորա
.
Verse: 42
Զի
դուստր
մի
՝
միամօր
էր
նորա
,
ամաց
իբրեւ
երկոտասանից
,
եւ
էր
մերձ
ի
մահ
։
Եւ
ընդ
երթալն
նորա
՝
ժողովուրդքն
նեղէին
զնա
։
Section: 26
Verse: 43
Եւ
կին
մի
՝
էր
ի
տեռատեսութեան
արեան
յամաց
երկոտասանից
,
որում
ոչ
էր
լիեալ
հնար
յումեքէ
բժշկել
։
Verse: 44
Մատուցեալ
յետոյ
մերձեցաւ
ի
քղանցս
հանդերձի
նորա
.
եւ
նոյն
ժամայն
՝
եկաց
բղխումն
արեան
նորա
։
Verse: 45
Եւ
ասէ
Յիսուս
.
ով
է
որ
մերձեցաւն
յիս
։
իբրեւ
ամենեքեան
ուրանային
,
ասէ
Պետրոս
՝
եւ
որ
ընդ
նմա
էին
.
վարդապետ
՝
ժողովուրդքդ
պնդեն
եւ
նեղեն
զքեզ
։
Verse: 46
Եւ
ասէ
Յիսուս
.
ոմն
մերձեցաւ
յիս
,
քանզի
գիտացի
եթէ
զօրութիւն
ել
յինէն
։
Verse: 47
Իբրեւ
ետես
կինն
՝
թէ
ոչ
ծածկեցաւ
ի
նմանէ
,
եկն
դողալով
՝
եւ
անկաւ
առաջի
նորա
թէ
վասն
որոյ
իրաց
մերձեցաւ
ի
նա
,
եւ
պատմեաց
առաջի
ամենայն
ժողովրդեանն
.
եւ
թէ
որպէս
բժշկեցաւ
առժամայն
։
Verse: 48
Եւ
ասէ
.
քաջալերեաց
դուստր
՝
հաւատք
քո
կեցուցին
զքեզ
,
երթ
ի
խաղաղութիւն
։
Verse: 49
Եւ
մինչ
դեռ
նա
խօսէր
,
գայ
ոմն
ի
տանէ
ժողովրդապետին
՝
եւ
ասէ
ցնա
.
մեռաւ
դուստրն
քո
,
մի
ինչ
աշխատ
առներ
զդա
։
Verse: 50
Իսկ
Յիսուս
իբրեւ
լուաւ
,
պատասխանի
ետ
նմա
եւ
ասէ
.
մի
երկնչիր
,
միայն
հաւատա
՝
եւ
կեցցէ
։
Verse: 51
Եւ
մտեալ
ի
տունն
,
ոչ
զոք
եթող
մտանել
,
բայց
միայն
զՊետրոս
եւ
զՅակովբոս
եւ
զՅովհաննէս
,
եւ
զհայր
մանկանն
եւ
զմայր
նորա
։
Verse: 52
Լային
ամենեքեան
՝
եւ
կոծէին
զնա
։
եւ
նա
՝
ասէ
.
մի
լայք
զի
չէ
մեռեալ
,
այլ
ննջէ
։
Verse: 53
Եւ
նոքա
՝
ծաղր
առնէին
զնա
,
զի
գիտէին
թէ
մեռաւ
։
Verse: 54
Եւ
նորա
հանեալ
զամենեսին
արտաքս
,
Verse: 55
Կալաւ
զձեռանէ
նորա
,
բարբառեցաւ
եւ
ասէ
.
արի
կաց
մանուկ
դու
։
Verse: 56
Եւ
դարձաւ
ոգի
նորա
,
եւ
կանգնեցաւ
վաղվաղակի
.
եւ
հրամայեաց
տալ
նմա
ուտել
։
Verse: 57
Եւ
զարմացան
ծնօղքն
նորա
՝
եւ
նա
՝
պատուիրէր
մի
ումեք
ասել
՝
որ
ինչ
եղեւն
։
This text is part of the
TITUS
edition of
Armenian NT (Zohrab Bible)
.
Copyright
TITUS Project
, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.