TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 728
Previous part

Chapter: 7 
ԳԼ(ՈՒԽ) Է՜.

Ցդստերսն եւ ցթագուհիսն փեսայն զայս ինչ ասէ։


Verse: 1  Link to sept   Զի՞նչ տեսանէք յոդողոմացիդ որ դիմեալ գայ իբրեւ զգունդս բանակաց. ք(ան)զի գեղեցկացան գնացք քո կօշկօք դո́ւստր ամինադաբայ։ Ձեւ բարձինց քոց նմա́ն է ուլանց յեռելոց գործոյց ճարտարի։

Verse: 2  Link to sept   
Պո́րտ քո թակոյկ ճախարակեայ անպակաս ՛ի գինւոյ խառնելոյ։ որովայն քո՝ իբրեւ զշեղջ ցորենոյ փակեալ շուշանաւ։

Verse: 3  Link to sept   
Երկո́ւ ստինք քո՝ իբրեւ երկուս ուլս երկուորիս այծեման։

Verse: 4  Link to sept   
պարանոց քո՝ իբրեւ աշտարա́կ փղոսկրեայ։ Աչք քո՝ իբրեւ զծովակն եսեբոնի ՛ի դրունս դստերաց բազմաց։ Ըռնգունք քո՝ իբրեւ զաշտարակն լիբանանու, որ գիտէ հանդէպ դամասկոսի։

Verse: 5  Link to sept   
Գլուխ քո ՛ի վերայ քո իբրեւ զկարմելոս։ եւ հեւսք գլխոյ քոյ իբրեւ զծիրանի իբրեւ զթագաւոր, տթա́գ ՛ի գլուխ յասպարէսս։

Verse: 6  Link to sept   
Քանի՞ գեղեցկացար՝ եւ քանի՞ քաղցրացար, սէր ՛ի փափկութե(ան) քում։

Verse: 7  Link to sept   
Նմանեցաւ մեծու(թ)ի(ւն)Ի քո արմաւենւոյ, եւ ստինք քո ողկուզաց։

Verse: 8  Link to sept   
Ասացեր՝ թէ ելի́ց յարմաւենին, բո́ւռն հարից զբարձրութե(ան)ց ն(ո)ր(ա)։ Եւ եղիցին ստինք քո իբրեւ զողկոյզս որթոյ. եւ հոտ ըռնգանց քոց իբրեւ զխնձո́ր.

Verse: 9  Link to sept   
եւ կոկորդ քո իբրեւ զգինի ազնիւ։ Երթեալ զհետ եղբօրորդւոյ իմոյ յուղղու(թ)ի(ւն)ս, բաւականեալ շրթամբք իմովք՝ եւ ատամամբք։

Verse: 10  Link to sept   
Ե́ս եղբօրորդւոյ իմոյ՝ եւ առ ի́ս դարձ ն(ո)ր(ա)։

Verse: 11  Link to sept   
Ե́կ եղբօրորդի իմ ելցուք յագարակս, ագցուք ՛ի շէնս եւ ՛ի պարտէզս.

Verse: 12  Link to sept   
կանխեսցուք յայգիս։ Տեսցուք թէ ծաղկեա՞լ իցէ որթ, թէ ծաղկեա՞լ իցէ նոճ, թէ ծաղկեա՞լ իցէ նռնենի. ա́նդ տաց զստինս իմ քեզ։

Verse: 13  Link to sept   
Մանրագո́րք ետուն զհոտ իւրեանց. եւ առ դուրս մեր ամենայն մրգաբերք։ Զնոր առ հնով, զոր ետ ինձ մայր իմ, պահեցի́ քեզ եղբօրորդի իմ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.