TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 711
Previous part

Chapter: 2 
ԳԼ(ՈՒԽ) Բ՜.


Verse: 1  Link to sept   Ասացի ես ՛ի սրտի իմում. ե́կ եւ փորձեցից զքեզ յուրախութե(ան). եւ տեսից ՛ի բարութե(ան)։ եւ ահա եւ այս ինքն ունայնութի(ւն) է։

Verse: 2  Link to sept   
Ծաղուն ասացի զբօսանս. եւ ուրախութե(ան)ն զի՞ գործես զայդ։

Verse: 3  Link to sept   
Եւ խորհեցայ թէ սիրտ իմ ձգեսցէ իբրեւ զգինի զմարմին իմ։ եւ սիրտ իմ առաջնորդեաց իմաստութ(եամ)բ. եւ զօրանալ յուրախու(թ)ե(ան) մինչեւ տեսից ո՞ր իցէ բարին որդւոց մարդկան զոր արասցեն ՛ի ներքոյ արեգական, ՛ի թիւ աւուրց կենաց իւրեանց։

Verse: 4  Link to sept   
Յաճախեցի ինձ արարս, շինեցի ինձ ապարանս, տնկեցի ինձ այգիս։

Verse: 5  Link to sept   
Արարի ինձ պարտէզս եւ դրախտս, եւ տնկեցի ՛ի նոսա փայտս ամենաբերս։

Verse: 6  Link to sept   
Արարի́ ինձ աւազանս ջուրց արբուցանել ՛ի նոցանէ զանտառախիտս մայրեաց։

Verse: 7  Link to sept   
Ստացայ ծառայս եւ աղախնայս՝ եւ ընդոծինք եղեն ինձ։ եւ ստացուածք անդւոց եւ հօտից բազում եղեն ինձ քան զամենեցուն որ յառաջ եղեալ էին քան զիս յե(րուսաղէ)մ։

Verse: 8  Link to sept   
Ժողովեցի ինձ արծաթ եւ ոսկի. եւ ստացուածս բազումս զթագաւորաց եւ զգաւառաց։ Արարի ինձ գուսանս եւ երգեցիկս՝ արս եւ կանայս, եւ զփափկութի(ւն)ս որդւոց մարդկան։ արարի ինձ տակառապետս՝ արս եւ կանայս։

Verse: 9  Link to sept   
եւ մեծացա́յ առաւել քան զամենեսին որ յառաջ էին քան զիս յե(րուսաղէ)մ, նաեւ իմասաութի(ւն) յաւելաւ ինձ։

Verse: 10  Link to sept   
Եւ զամենայն զոր ինչ խնդրեցին աչք իմ, ո́չ զրկեցի ՛ի նոցանէն, եւ ո́չ արգելի զսիրտ իմ յամենայն ուրախութ(են)է։ Զի սիրտ իմ ուրախ եղեւ յամ(ենայն) վաստակս իմ. եւ այս եղեւ բաժին իմ յա(մենայ)ն վաստակոց իմոց։

Verse: 11  Link to sept   
Եւ հայեցա́յ ես յամ(ենայն) արարս իմ զոր արարին ձեռք իմ, եւ ՛ի վաստակս զոր վաստակեցայ առնել, եւ ահա ամ(ենայն) ընդունայնու(թ)ի(ւն) է եւ յօժարու(թ)ի(ւն) ոգւոյ. եւ ո́չինչ է առաւելու(թ)ի(ւն) ՛ի ներքոյ արեգական։

Verse: 12  Link to sept   
Եւ հայեցայ ես տեսանե́լ զիմաստու(թ)ի(ւն), եւ զբօսանս, եւ զանզգամութի(ւն), եթէ ո՞վ է մարդ որ երթիցէ զհետ խորհրդոյն զոր ինչ արար։

Verse: 13  Link to sept   
Եւ տեսի ես եթէ է առաւելութի(ւն) իմաստու(թ)ե(ան) քան անմտութե(ան). ո(ր)պ(էս) է առաւելու(թ)ի(ւն) լուսոյ քան զխաւարի։

Verse: 14  Link to sept   
Իմաստնոյն աչք իւր ՛ի գլուխ իւրում, եւ որ անմիտն է՝ ընդ խաւար գնայ։ Եւ գիտացի ես թէ պատահար մի́ պատահելոց է ամենեցուն ն(ո)ց(ա)։

Verse: 15  Link to sept   
Եւ ասացի ես ՛ի սրտի իմում. թէ ո(ր)պ(էս) պատահարն անզգամին՝ եւ ինձ պատահեսցէ նոյն, եւ ընդէ՞ր իմաստնացայ։ Եւ զաւելորդս խօսեցայ ՛ի սրտի իմում. զի եւ ա́յս իսկ ունայնու(թ)ի(ւն) է։ զի անզգամն ՛ի յաւելորդաց անտի խօսի։

Verse: 16  Link to sept   
վ(ա)ս(ն) զի ո́չ գոյ յիշատակ իմաստնոյն ընդ անզգամի յաւիտեան. զի արդարեւ իսկ յաւուրցն որ գալոց են ամ(ենայն) ինչ մոռացօնք են։ եւ զիա՞րդ մեռանիցի իմաստունն ընդ անմտին։

Verse: 17  Link to sept   
Եւ ատեցի ես զկեանս իմ. զի չար էր ինձ արարածն, որ արարեալն էր ՛ի ներքոյ արեգական. զի ամ(ենայն) ինչ ունայնու(թ)ի(ւն) է եւ յոժարու(թ)ի(ւն) ոգւոյ.

Verse: 18  Link to sept   
Եւ ատեցի ես զամ(ենայն) վաստակս իմ զոր ջանացայ ը(նդ) արեգակամբ, զի թողում ես զնա մարդոյ՝ որ լինելոց է յետ իմ։

Verse: 19  Link to sept   
Եւ ո՞վ գիտէ՝ իմաստուն լինիցի թէ անմիտ. եւ կամ իշխելո՞ց իցէ ամ(ենայն) վաստակոցն իմոց զոր եսն վաստակեցի, եւ յորս իմաստնացայ ընդ արեգակամբ։ սակայն եւ այս ունայնու(թ)ի(ւն) է։

Verse: 20  Link to sept   
Եւ դարձայ ես հրաժարեալ սրտիւ իմով, յամ(ենայն) վաստակոց իմոց զոր վաստակեցի ընդ արեգակամբ։

Verse: 21  Link to sept   
Զի է́ մարդ՝ զի վաստակ ն(ո)ր(ա) իմաստութ(եամ)բ եւ գիտութ(եամ)բ եւ արու(թեամ)բ. եւ մարդ՝ որ ո́չինչ վաստակեաց ՛ի նոյն՝ տացի՞ նմա մասն ն(ո)ր(ա)։ սակայն եւ այս ընդունայնու(թ)ի(ւն) է եւ չարութի(ւն) մեծ։

Verse: 22  Link to sept   
Զի՞ լինի մարդոյն յամ(ենայն) վաստակս իւր, եւ ՛ի յօժարու(թ)ե(ան) սրտի իւրոյ՝ յորում ինքն ջանայ ՛ի ներքոյ արեգական։

Verse: 23  Link to sept   
Զի ամ(ենայն) աւուրք ն(ո)ր(ա) ցաւոց, եւ տրտմու(թ)ե(ան) զբօսանք իւր, եւ գիշերի ո́չ ննջէ սիրտ ն(ո)ր(ա)։ սակայն եւ այս ընդունայնութի(ւն) է։

Verse: 24  Link to sept   
Եւ ո́չ գոյ բարի ինչ մարդոյ, բայց զոր ուտեն՝ եւ ըմպէն. եւ եցոյց անձին իւրում բարիս ՛ի վաստակս իւր։ Սակայն եւ զայն տեսի́ զի ՛ի ձեռանէ ա(ստուծո)յ է.

Verse: 25  Link to sept   
քանզի ո՞վ իցէ որ ուտիցէ եւ ըմպիցէ առանց ն(ո)ր(ա)։

Verse: 26  Link to sept   
Զի մարդոյ բարւոյ՝ ետ զիմաստութի(ւն) եւ զգիտութի(ւն)՝ եւ զուրախութի(ւն)։ եւ մեղանչականին ետ զբազում եւ, յաճախել եւ ժողովել, եւ տալ բարւոյն առաջի երեսաց ա(ստուծո)յ։ Սակայն եւ այն ունայնու(թ)ի(ւն) է՝ եւ յօժարու(թ)ի(ւն) ոգւոյ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.