TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 698
Previous part

Chapter: 23 
ԳԼ(ՈՒԽ) Ի՜.


Verse: 1  Link to sept   Յորժամ նստիցիս յընթրիս ուտե́լ ՛ի սեղան հզօրաց. իմանալո́վ իմասջի́ր որինչ առաջի դնիցի, եւ ապա́ մխեսջի́ր զձեռն քո։

Verse: 2  Link to sept   
Գիտասջի́ր թէ այնպիսի ինչ եւ քեզ պա́րտ է պատրաստել։ ապա թէ ագահագոյն իցես,

Verse: 3  Link to sept   
մի́ ցանկանայցես խորտկաց ն(ո)ր(ա). զի այն իսկ կցեալ երթալ զկենացն ստութ(են)է։

Verse: 4  Link to sept   
Մի́ ձգտիր՝ եթէ տնանկ իցեսս՝ ընդ մեծատան, այլ քո իմաստութ(եամ)բդ մերժեա́ ՛ի նմանէ։

Verse: 5  Link to sept   
Եթէ հաստատեսցես զերես քո ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա), ո́չ ուրեք երեւի զի հանդերձեալ է ն(ո)ր(ա) ի́ւր թեւս ո(ր)պ(էս) զարծուոյ. եւ դառնայ ՛ի տուն նահապետի իւրոյ։

Verse: 6  Link to sept   
Մի́ ուտեր հաց ընդ առն չարական. եւ մի́ ցանկանար կերակրոյ ն(ո)ր(ա)։

Verse: 7  Link to sept   
զոր օրինակ թէ մազ ոք կլանէ՝ ա́յնպէս ուտէ եւ ըմպէ։

Verse: 8  Link to sept   
Մի́ մուծանիցես զնա առ քեզ, եւ մի́ ուտիցես զհաց քո ընդ նմա, զի նողկտացուցանէ զնա. եւ ապականէ զբանս քո բարիս։

Verse: 9  Link to sept   
Յակա́նջս անզգամի ամենեւին մի́ խօսիր. զի մի́ անգոսնեսցէ զիմաստուն բանս քո։

Verse: 10  Link to sept   
Մի́ փոխեր զսահմանս յաւիտենականս. եւ ՛ի ստացուածս սրբոց մի́ մտանիցես։

Verse: 11  Link to sept   
զի որ փրկէն զն(ո)ս(ա) տ(է)ր հզօր է. եւ դատի զդատաստանս ն(ո)ց(ա) ընդ քեզ։

Verse: 12  Link to sept   
Տո́ւր ՛ի խրատ զսիրտ քո. եւ զլսելիս քո պատրաստեա́ բանից իմաստու(թ)ե(ան)։

Verse: 13  Link to sept   
Մի́ խնայեար խրատել զտղայ զի եթէ հարկանես զնա գաւազանաւ՝ ո́չ մեռանի։

Verse: 14  Link to sept   
դու հարկանես զնա գաւազանաւ, բայց զանձն ն(ո)ր(ա) փրկես ՛ի մահուանէ։

Verse: 15  Link to sept   
Որդեակ՝ եթէ իմաստուն լինիցի սիրտ քո, ուրա́խ արասցես եւ զի́մ սիրտս։

Verse: 16  Link to sept   
Եւ եթէ ընդելուզցես զշրթունս քո ը(նդ) շրթունս իմ, միայն թէ ուղի́ղ իցես։

Verse: 17  Link to sept   
Մի́ նախանձիցի սիրտ քո ընդ մեղաւորս. այլ յերկեւղ տ(եառ)ն կանխեսջի́ր զօրհանապազ։

Verse: 18  Link to sept   
զի եթէ պահեսցես զնա, եղիցի զաւա́կ քեզ. եւ յոյս քո մի́ մերժեսցի։

Verse: 19  Link to sept   
Լո́ւր որդեակ՝ եւ լե́ր իմաստուն. եւ ուղղեա զխորհուրդս սրտի քոյ։

Verse: 20  Link to sept   
Մի́ լինիր արբեցօղ. եւ մի́ նախանձիր ընդ հանգանակօղս մսո́յ վաճառաց։

Verse: 21  Link to sept   
Զի ա(մենայ)ն արբշիռն եւ բոզանոցն աղքատասցի։ եւ զգեցցի պատառատունս ա(մենայ)ն քնէած։

Verse: 22  Link to sept   
Լո́ւր որդեակ հօրն որ ծնաւ զքեզ. եւ մի արհամարհեր զծերու(թ)ի(ւն) մօր քոյ։

Verse: 23  Link to sept   
Զճշմարտութի(ւն) ստացի́ր. եւ մի́ թողուր զիմաստութի(ւն)՝ եւ զխրատ՝ եւ զհանճար։

Verse: 24  Link to sept   
Բարւո́ք սնուցանէ հայր արդար. եւ ՛ի վ(ե)ր(այ) որդւոյ իմաստնոյ ուրա́խ լինի սիրտ ն(ո)ր(ա)։

Verse: 25  Link to sept   
Ուրա́խ լիցին հայր եւ մայր քո ՛ի քեզ. եւ խնդասցէ որ ծնաւն զքեզ։

Verse: 26  Link to sept   
Տո́ւր ցիս որդեակ զսիրտ քո. եւ աչք քո ճանապարհա́ց իմոց սպասեսցեն։

Verse: 27  Link to sept   
Կարաս՝ ծա́կ է տուն օտար. եւ ջրհոր նե́ղ օտարոտին։

Verse: 28  Link to sept   
Զի այնպիսին վաղվաղակի սատակեսցի. եւ ա(մենայ)ն անօրէն սպառեցի։

Verse: 29  Link to sept   
Ո՞ւմ է վայ. ո՞ւմ խռովութի(ւն)ք. ո՞ւմ են դատաստանք. ո՞ւմ դժընդակութի(ւն)ք եւ վարանք. ո՞ւմ են ջաղջախանք տարապարտուց. ո՞յր են կապուտակ ականողիք։

Verse: 30  Link to sept   
Ոչ ապաքէն ա́յնոցիկ՝ որ յամենն ՛ի գինւոջ, եւ գիտեն ուր գիներբուք լինիցին։

Verse: 31  Link to sept   
Մի́ արբենայք գինեաւ. այլ խօսեցարո́ւք ընդ մարդս արդարս, եւ խօսեցարո́ւք ընդ միմեանս ՛ի հրապարակս։ Ապա թէ ՛ի տաշտս եւ ՛ի բաժակս արձակիցես զաչս քո, յետոյ շրջիցիս մերկագո́յն եւս քան զսանդատոռն։

Verse: 32  Link to sept   
Եւ ՛ի վախճանի իբրեւ զօձահար տարածիցիս, եւ իբրեւ իժի թոյնք սփռեսցին։

Verse: 33  Link to sept   
Աչք քո իբրեւ տեսանիցէ զկին օտար, բերան քո յա́յնժամ խօսիցի զթեւրս։

Verse: 34  Link to sept   
եւ անկեալ դնիցիս ՛ի սիրտ ծովու՝ եւ իբրեւ զնաւավար ՛ի մէջ բազում մրրկի։

Verse: 35  Link to sept   
Եւ ասիցես՝ թէ հարկանէին զիս՝ եւ ինձ ո́չ ցաւէր. ա́յպն առնէին զիս՝ եւ ո́չ գիտէի։ ե՞րբ լիցի առաւօտ՝ զի ելեալ խնդրեցից ընդ որում շրջիցիմ։


Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.