TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 697
Previous part

Chapter: 22 
ԳԼ(ՈՒԽ) Ի՜.


Verse: 1  Link to sept   Լա́ւ է անուն բարի քան զմեծու(թ)ի(ւն) բազում. եւ քան զարծա́թ եւ զոսկի շնո́րհ բարիք։

Verse: 2  Link to sept   
Մեծատուն եւ աղքատ միմեանց պատահիցին. երկոցունց այցելու(թ)ի(ւն) առնէ տ(է)ր։

Verse: 3  Link to sept   
Խորագիտի տեսեալ զչարագործն պատժեալ՝ հաստատութ(եամ)բ խրատէ զանձն. եւ անմտաց անցեալ առ նոքօք վնասեցան։

Verse: 4  Link to sept   
Սկիզբն իմաստու(թ)ե(ան) երկեւղ տ(եառ)ն. եւ մեծութի(ւն) եւ փա́ռք՝ եւ կեանք։

Verse: 5  Link to sept   
Տատասկ եւ որոգայթ՝ ՛ի ճանապարհս թիւրաց, իսկ որ զգո́յշ կայ անձին իւրում՝ մերեսցի ՛ի ն(ո)ց(ա)է։

Verse: 6  Link to sept   
Նորոգումն երիտասարդի ը(նդ) ճանապարհա́ց իւրոց. նա՝ եւ յորժամ ծերասցի՝ ո́չ մերժեսցի ՛ի նոցանէ։

Verse: 7  Link to sept   
Աղքատք տիրեսցեն մեծատանց, եւ ծառայք տերանց իւրեանց փո́խ տայցեն։

Verse: 8  Link to sept   
Որ սերմանէ զանզգամու(թ)ի(ւն)՝ հնձեսցէ́ զչարիս, եւ զհարուածս գործոց իւրոց բովանդակեսցէ։

Verse: 9  Link to sept   
Զայր զուա́րթ եւ զառատ՝ սիրէ ա(ստուա)ծ։ որ ողորմի տնանկի՝ ինքն կերակրեսցի, զի յիւրմէ հացէ անտի ետ տնանկի։ Զյաղթութի(ւն) եւ զպատիւ ստանայ որ տայ կաշառ, բայց զոգիս առողացն սպանանէ։

Verse: 10  Link to sept   
Հա́ն զժանտն յատենէ՝ եւ ելցէ ընդ նմա եւ հակառակու(թ)ի(ւն). զի յորժամ նստիցի յատենի զամենեսեան անարգէ։

Verse: 11  Link to sept   
Սիրէ տ(է)ր զսիրտ սուրբ, եւ ընդունելի են նմա ա(մենայ)ն անարատք։ Շրթամբք հովուէ թագաւոր.

Verse: 12  Link to sept   
եւ աչք տ(եառ)ն պահեն զհանճար. եւ անգոսէ զբանս անօրէն։

Verse: 13  Link to sept   
Պատճա́ռ դնէ վատ եւ ասէ՝ առեւծ ունի զճանապարհս, եւ զանցս հրապարակաց սպանողք։

Verse: 14  Link to sept   
Գուբ խո́ր է բերան անօրինի, եւ ատեցեալն ՛ի տ(եառն)է անկցի ՛ի նա։ Են ճանապարհք չարք՝ առաջի առն, եւ ո́չ սիրէ դառնալ ՛ի ն(ո)ց(ա)նէ. բայց դառնալ պա́րտ է ՛ի թեւր եւ ՛ի չար ճանապարհէ։

Verse: 15  Link to sept   
Անմտու(թ)ի(ւն) բորբոքեալ ՛ի սիրտ երիտասարդի. գաւազան եւ խրատ հեռի́ է ՛ի նմանէ։

Verse: 16  Link to sept   
Որ զրպարտէ զաղքատ՝ բազում առնէ իւր չարիս. եւ որ տայ մեծատան կարօտու(թեամ)բ։

Verse: 17  Link to sept   
Բանից իմաստնոց մատո́ զունկն քո, եւ լո́ւր բանից իմոց. եւ հաստատեա́ զսիրտ քո՝

Verse: 18  Link to sept   
զի գիտասցես զն(ո)ս(ա)՝ թէ բարի́ են։ եւ եթէ արկցես զն(ո)ս(ա) ՛ի սրտի քում. եւ զուարճասցի միանգամայն ՛ի շրթունս քո։

Verse: 19  Link to sept   
Զի եղիցի յոյս քո ՛ի տ(է)ր. եւ ցուցցէ քեզ զճանապարհս իւր։

Verse: 20  Link to sept   
Եւ դու գրեա զնոսա յանձին քում երեքկին. ՛ի խորհուրդս, եւ ՛ի գիտութի(ւն), եւ ՛ի հանճար։

Verse: 21  Link to sept   
Ահաւասիկ ուսուցանեմ քեզ զբանս ճշմարիտս եւ զգիտու(թ)ե(ան). հնազանդ լինել պատասխանի տալոյ զբանս ճշմարտութե(ան) որոց մատչիցին առ քեզ։

Verse: 22  Link to sept   
Մի́ բուռն լինիցիս տնանկի, քանզի աղքա́տ է. եւ մի́ անարգիցես զտնանկն ՛ի դրունս.

Verse: 23  Link to sept   
զի տ(է)ր դատի զդատաստանս ն(ո)ր(ա), եւ փրկեսցէ անկապուտ զանձն քո։

Verse: 24  Link to sept   
Մի́ լինիր ընկեր առն բարկացողի, եւ ընդ բարեկամի զայրացողի մի́ բնակեր։

Verse: 25  Link to sept   
գուցէ ուսանիցի́ս զճանապարհս ն(ո)ր(ա). եւ առնուցուս խե́ղդ ընդ անձն քո։

Verse: 26  Link to sept   
Մի́ տար զանձն քո յերաշխաւորութի(ւն)՝ ակն առեալ երեսաց։

Verse: 27  Link to sept   
զի թէ ո́չ ունիցիս ուստի հատուցանիցես՝ եւ առնուցուն զանկողինս որ ը(նդ) կողիւք քովք կայցեն։

Verse: 28  Link to sept   
Մի́ փոխեր զսահմանս յաւիտենականս զոր եդին հարք քո։

Verse: 29  Link to sept   
Զայր շո́յտ եւ զգոյշ ՛ի գործ իւր՝ թագաւորաց առաջի պարտ է կացուցանել. եւ ո́չ կացուցանել առաջի արանց խօթասրտաց։


Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.