TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 686
Previous part

Chapter: 11 
ԳԼ(ՈՒԽ) Ժ՜.


Verse: 1  Link to sept   Կշիռք նենգու(թ)ե(ան) պիղծ են առաջի տ(եառ)ն. կշիռ արդար ընդունելի́ է նմա։

Verse: 2  Link to sept   
Յոր վայր մտանեն թշնամանք, անդ են եւ անարգանք։ Բերան խորանհաց խոկայ զիմաստութի(ւն).

Verse: 3  Link to sept   
կատարումն ուղղոց առաջնորդեսցէ́ ն(ո)ց(ա) եւ գայթագղու(թ)ի(ւն) արհամարհողաց աւերեսցէ́ զն(ո)ս(ա)։

Verse: 4  Link to sept   
Ոչ օգնեսցեն ինչք յաւուր բարկութե(ան). այլ արդարութի(ւն) փրկէ ՛ի մահուանէ։ Մեռաւ արդար՝ եւ եթող զղջումն յոյժ։ յանդուգն եւ ոտնահարութի(ւն) լինի կորուստ ամպարշտաց։

Verse: 5  Link to sept   
Արդարու(թ)ի(ւն) անբծի ուղղէ́ զճանապարհս, եւ յամպարշտութի(ւն)ս արկանէ անիրաւութի(ւն)։

Verse: 6  Link to sept   
Արդարու(թ)ի(ւն) արանց ուղղոց փրկէ զն(ո)ս(ա). անմտու(թեամ)բ կորնչին անօրէնք։

Verse: 7  Link to sept   
՛Ի վախճանել առն արդարոյ ո́չ կորնչի յոյս. բայց պարծանք ամպարշտաց կորիցեն։

Verse: 8  Link to sept   
Արդար՝ յորսողաց փրծանի, եւ փոխանակ ն(ո)ր(ա) մատնի́ ամպարիշտն։

Verse: 9  Link to sept   
՛Ի բերանս անօրինաց որոգա́յթ ընկերաց. իմաստութի(ւն) արդարոց յաջողեալ է։

Verse: 10  Link to sept   
՛Ի բարութե(ան) արդարոց յօրինեցաւ քաղաք. եւ ՛ի կորստեան ամպարշտաց եղեւ ուրախու(թ)ի(ւն)։

Verse: 11  Link to sept   
Յօրհնու(թ)ե(ան) ուղղոց բարձրասցի քաղաք. եւ բերանօք ամպարշտաց կործանեսցի։

Verse: 12  Link to sept   
Արհամարհէ զընկերս այր պակասամիտ. այր իմաստուն զլռութի(ւն) սիրէ։

Verse: 13  Link to sept   
Այր երկխօս՝ յայտնէ զխորհուրդս յատենի, իսկ հաւատարիմն ոգւով՝ ծածկէ զիրս։

Verse: 14  Link to sept   
Որոց ո́չ գոյ առաջնորդու(թ)ի(ւն)՝ թօթափին իբրեւ զտերեւ. փրկու(թ)ի(ւն) գոյ ՛ի խորհուրդս բազումս։

Verse: 15  Link to sept   
Անզգամ՝ չարիս գործէ յորժամ խառնակիցի ընդ արդարոյ. եւ ատեայ զբարբառ զգուշութե(ան)։

Verse: 16  Link to sept   
Կին շնորհակալ բա́րձր առնէ զփառս առն իւրոյ. եւ աթոռ անարգու(թ)ե(ան)՝ կին որ ատեայ զիրաւունս։ ՛Ի մեծութ(են)է վատք՝ կարօտեալ լինին. իսկ որ ժիրքն են՝ հաստատին մեծու(թեամ)բ։

Verse: 17  Link to sept   
Անձին իւրում բարի գործէ այր ողորմած, կորուսանէ զմարմին իւր՝ ա́յր անողորմ։

Verse: 18  Link to sept   
Ամպարիշտ՝ գործէ զգործս անիրաւու(թ)ե(ան). զաւակ արդարոց՝ վարձկան ճշմարտու(թ)ե(ան)։

Verse: 19  Link to sept   
Որդի արդար՝ ծնանի ՛ի կեանս. հալածանք ամպարշտաց ՛ի մահ։

Verse: 20  Link to sept   
Պի́ղծ են տ(եառ)ն ճանապարհք թեւրք. ընդունելի են նմա ա(մենայ)ն անբիծք ճանապարհաւ։

Verse: 21  Link to sept   
Որ ձեռներէց լինի տարապարտուց, առանց պատժի ո́չ լիցի։ Իսկ որ սերմանէ զարդարութի(ւն), կալցի վարձս հաւատարիմ։

Verse: 22  Link to sept   
Իբրեւ գինդ ոսկի ՛ի քիթ խոզի՝ ա́յնպէս կնոջ չարաբարոյի գեղեցկութի(ւն)։

Verse: 23  Link to sept   
Ցանկու(թ)ի(ւն) արդարոց ա(մենայ)ն բարու(թեամ)բ. յոյս ամպարշտի կորիցէ։

Verse: 24  Link to sept   
Ե́ն որ զիւրեանց սերմանեն՝ եւ բազմապատիկ առնեն, եւ են՝ որ յանիրաւու(թեն)է ժողովեն՝ կարօտանան։

Verse: 25  Link to sept   
Ա(մենայ)ն անձն օրհնեալ՝ պարզամիտ է. եւ այր բարկացօղ՝ տգե́ղ է կերպարանօք։

Verse: 26  Link to sept   
Որ խնայէ զցորեան՝ լքցէ́ զնա օտարաց. եւ որ ճշդէ զցորեան՝ հրապարականէծ լիցի. այլ օրհնու(թ)ի(ւն) ՛ի գլուխս սփռողաց։

Verse: 27  Link to sept   
Որ նիւթէ զբարիս՝ խնդրէ́ զշնորհս բարութե(ան). իսկ որ խնդրէ զչար՝ հասցէ նմա։

Verse: 28  Link to sept   
Որ յուսայ ՛ի մեծութի(ւն)՝ կործանեսցի, իսկ որ վերակացու լիցի արդարոց՝ նա ծագեսցէ։

Verse: 29  Link to sept   
Որ ո́չ գայցէ զտամբ իւրով, նա զհողմս ժառանգեսցէ. եւ ծառայեսցէ անմիտն իմաստնոյն։

Verse: 30  Link to sept   
՛Ի պտղոյ արդարութե(ան) բուսանի ծա́ռ կենաց. բարձցին տարաժամ անձինք անօրինաց։

Verse: 31  Link to sept   
Եթէ արդարն հազիւ կեցցէ, իսկ մեղաւորն եւ ամպարիշտն ո՞ւր գտանիցին։


Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.