TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 677
Previous part

Chapter: 2 
ԳԼ(ՈՒԽ) Բ՜.


Verse: 1  Link to sept   Որդեակ՝ եթէ ընկալեալ զպատգամս պատուիրանի իմոյ ծածկեսցես յանձին քում.

Verse: 2  Link to sept   
լուիցէ իմաստութե(ան) ունկն քո. եւ առակեսցես զսիրտ քո ՛ի հանճար. եւ աւանդեսցես զնա որդւոյ քում ՛ի խրատ։

Verse: 3  Link to sept   
Զի եթէ զիմաստութի(ւն) կոչեսցես ՛ի քեզ, եւ հանճարո́յ տացես զանձն քո։

Verse: 4  Link to sept   
եւ եթէ խնդրեսցես զնա իբրեւ զարծաթ ընտիր. եւ իբրեւ զգա́նձս քննեսցես զնա։

Verse: 5  Link to sept   
Յայնժամ ՛ի մի́տ առցես զերկեւղ տ(եառ)ն, եւ զբարութի(ւն) ա(ստուծո)յ գտցես։

Verse: 6  Link to sept   
Զի տ(է)ր տայ զիմաստութի(ւն). եւ յերեսաց ն(ո)ր(ա) գիտու(թ)ի(ւն) եւ հանճար։

Verse: 7  Link to sept   
գանձէ́ ուղղոց զփրկութի(ւն). վերակացո́ւ լինի գնացից ն(ո)ց(ա)։

Verse: 8  Link to sept   
Պահել զճանապարհս իրաւանց. եւ զճանապարհս երկիւղածաց իւրոց ամրացուսցէ։

Verse: 9  Link to sept   
Յայնժամ ՛ի մի́տ առցես զարդարու(թ)ի(ւն) եւ զիրաւունս. եւ ուղղեսցես զա(մենայ)ն շաւիղս բարու(թ)ե(ան)։

Verse: 10  Link to sept   
Զի եթէ եկեսցէ իմաստութի(ւն) ՛ի միտս քո. եւ զհանճար անձին քում բարի́ համարեսցիս լինել։

Verse: 11  Link to sept   
Խորհուրդք բարեաց զգուշասցին զքեւ՝ եւ միտք սուրբք պահեսցեն զքեզ։

Verse: 12  Link to sept   
Զի ապրեցուսցես զքեզ ՛ի ճանապարհէ չարէ, եւ յառնէ որ խօսիցի եւ ո́չինչ հաւատարիմս։

Verse: 13  Link to sept   
Ո́հ որոց թողեալ իցէ զճանապարհս ուղիղս՝ գնա́լ ՛ի ճանապահս խաւարինս։

Verse: 14  Link to sept   
Որ լինիցին ընդ չարիս, եւ խնդայցեն ընդ խոտորումն չարու(թ)ե(ան)։

Verse: 15  Link to sept   
Որոց թեւր իցեն ճանապարհք իւրեանց, եւ կամակոր շաւիղք ն(ո)ց(ա)։

Verse: 16  Link to sept   
Հեռի́ առնել զքեզ յուղիղ ճանապարհէ, եւ օտարացուցանել յարդար խորհրդոց։ Որդեա́կ իմ, մի́ հասցեն քեզ խորհուրդք չարք,

Verse: 17  Link to sept   
որոց թողեալ իցէ զուսումն մանկութե(ան).

Verse: 18  Link to sept   
եւ մոռացեալ զուխտն ա(ստուա)ծեղէն։ Զի եդ մերձ ՛ի մահ զտուն իւր, եւ մօտ ՛ի դժոխս՝ ընդ երկրածինս զշաւիղս իւր։

Verse: 19  Link to sept   
Ամենեքեան որ գնան ը(նդ) ն(ո)ս(ա)՝ ո́չ դարձցին. այլ եւ ՛ի զղջումն եւս եկեսցեն։ Եւ ո́չ ժամանեսցեն ՛ի ճանապարհս ուղիղս. եւ ո́չ հասցեն ՛ի տարեկանս կենդանու(թ)ե(ան)։

Verse: 20  Link to sept   
Զի եթէ գնացեալ էր ՛ի ճանապարհս բարիս, գտանէին արդեւք զշաւիղս արդարու(թ)ե(ան) զդիւրինս։ Քաղցրացեալք եղիցին բնակիչք երկրի. անմե́ղք մնասցեն ՛ի նմա։

Verse: 21  Link to sept   
Զի ուղիղք բնակեսցեն յերկրի. եւ անարատք մնասցեն ՛ի նմա։

Verse: 22  Link to sept   
Ճանապարհք ամպարշտաց կորիցե́ն յերկրէ. եւ անօրէնք մերժեսցին ՛ի նմանէ։


Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.