TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 678
Previous part

Chapter: 3 
ԳԼ(ՈՒԽ) Գ՜.


Verse: 1  Link to sept   Որդեակ՝ զօրէնս իմ մի́ մոռանար։ եւ զբանս իմ պահեսցես ՛ի սրտի քում։

Verse: 2  Link to sept   
Զի ընդ երկարութի(ւն) կենաց, եւ ամք կենդանութե(ան) եւ խաղաղութե(ան) յաւելցին քեզ։

Verse: 3  Link to sept   
Ողորմութի(ւն) եւ հաւատք ՛ի քէն մի́ պակասեսցեն։ Արկ զն(ո)ս(ա) ը(նդ) պարանոց քո, եւ գրեա́ զն(ո)ս(ա) յընդարձակութի(ւն) սրտի քո.

Verse: 4  Link to sept   
եւ գտցես շնորհս։ Եւ խորհեա́ց զբարիս առաջի տ(եառ)ն եւ մարդկան։

Verse: 5  Link to sept   
Լե́ր յուսացեալ ՛ի տ(է)ր յա(մենայ)ն սրտէ քումմէ. եւ յոմաստու(թ)ի(ւն) քո մի́ հպարտանար։

Verse: 6  Link to sept   
Յա(մենայ)ն ճանապարհս քո ծանի́ր զնա զի ուղի́ղ արասցէ զճանապարհս քո։ եւ ոտն քո մի́ գայթագղեսցի։

Verse: 7  Link to sept   
Մի́ լինիր իմաստուն յաչս անձին քոյ՝ այլ երկի́ր ՛ի տ(եառն)է, եւ խոտորեա́ յա(մենայ)ն չարու(թեն)է։

Verse: 8  Link to sept   
Ապա բժշկութի(ւն) եղիցի մարմնոյ քում. եւ դարման ոսկերաց քոց։

Verse: 9  Link to sept   
Պատուեա́ զտ(է)ր ՛ի քո́ց արդար վաստակոց. եւ հան նմա պտուղ ՛ի քո́ց արդարու(թ)ե(ան) արմտեաց։

Verse: 10  Link to sept   
Զի լցցին շտեմարանք քո լիու(թեամ)բ ցորենոյ. եւ գինեաւ հնձանք քո առաւել եւս բղխեսցեն։

Verse: 11  Link to sept   
Որդեակ՝ մի լքանիր ՛ի խրատու տ(եառ)ն, եւ մի́ լուծանիցիս յանդիմանեալ ՛ի նմանէ։

Verse: 12  Link to sept   
Զի զոր սիրէ տ(է)ր խրատէ́ տանջէ զամենայն որդի զոր ընդունի։

Verse: 13  Link to sept   
Երանեա́լ է այր որ եգիտ զիմաստութի(ւն), եւ մահկանացու՝ որ ետես զհանճար։

Verse: 14  Link to sept   
Զի լա́ւ է զվաճառն զայն գտանել՝ քան զգանձս ոսկւոյ եւ արծաթոյ։

Verse: 15  Link to sept   
Պատուականագո́յն է նա քան զականս պատուականս. եւ ո́չ ինչ է չար որ հակառակ կայցէ նմա։ Յայտնի́ է ամենեցուն որ մերձին ՛ի նա. եւ ա(մենայ)ն ինչ որ պատուական է՝ չարժէ զնա։

Verse: 16  Link to sept   
Զի երկայնաւորք եւ ամք կենաց յաջմէ իւրմէ, եւ յահեկէ իւրմէ փառք եւ մեծութի(ւն)։ ՛Ի բերանոյ բղխէ արդարու(թ)ի(ւն). զօրէնս եւ զողորմու(թ)ի(ւն) ՛ի լեզուի իւրում կրէ։

Verse: 17  Link to sept   
Ճանապարհք ն(ո)ր(ա) ճանապարհք բարեաց, եւ ա(մենայ)ն շաւիղք ն(ո)ր(ա) խաղաղութ(եամ)բ։

Verse: 18  Link to sept   
Փա́յտ կենաց է ամենեցուն որ պատսպարին ՛ի նա, եւ որ յենուն ՛ի նա իբրեւ ՛ի տ(է)ր հաստատութ(եամ)բ։

Verse: 19  Link to sept   
Ա(ստուա)ծ իմաստու(թեամ)բ հիմունս արկ երկրի. պատրաստեաց զերկինս խորհրդով։

Verse: 20  Link to sept   
հանճարով իւրով զանդունդս պատառեաց. եւ ամպք հոսեցին զանձրեւ։

Verse: 21  Link to sept   
Որդեակ՝ պահեա́ զխորհորդս իմ, եւ զիմաստու(թ)ի(ւն)։

Verse: 22  Link to sept   
զի կեցցէ անձն քո, եւ շնորհք իցեն ՛ի վ(ե)ր(այ) պարանոցի քոյ. եղիցի բժշկութի(ւն) մարմնոյ քում, եւ դարմա́ն ոսկերաց քոց։

Verse: 23  Link to sept   
Զի գնասցես յուսսով խաղաղութե(ան) յա(մենայ)ն ճանապարհս քո. եւ ոտն քո մի́ գայթագղեսցի։

Verse: 24  Link to sept   
Զի եթէ նստիցես՝ աներկեւղ իցես. եւ եթէ ննջեսցես՝ քա́ղցր քունեսցես։

Verse: 25  Link to sept   
Ո́չ երկիցես ՛ի զարհուրանաց ՛ի վ(ե)ր(այ) հասելոց եւ յարշաւանաց ամպարշտաց ՛ի վ(ե)ր(այ) եկելոց։

Verse: 26  Link to sept   
Զի տ(է)ր եղիցի ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն ճանապարհաց քոց. եւ հաստատեսցէ զոտն քո զի մի́ գայթագղեսցի։

Verse: 27  Link to sept   
Մի́ յապաղեր բարի առնել կարօտելոյ, յորժամ ձեռնհա́ս իցես օգնել նմա։

Verse: 28  Link to sept   
Մի́ ասիցես թէ ե́րթ եւ եկեսջիր, եւ վաղիւ տաց։ զի կարօղ եւս իցես բարի առնել. զի ո́չ գիտես զինչ վաղիւն ծնանիցի քեզ։

Verse: 29  Link to sept   
Մի́ նիւթեր բարեկամի քում չարիս՝ որ յեցեալ եւ յուսացեալ իցէ ՛ի քեզ։

Verse: 30  Link to sept   
Մի́ թշնամանասէր լինիր մարդոյ ՛ի տարապարտուց. զի մի́ չա́ր ինչ գործեսցէ քեզ։ Մի́ ստանար նախատինս յարանց չարաց.

Verse: 31  Link to sept   
եւ մի́ նախանձիր ընդ ճանապարհս ն(ո)ց(ա)։

Verse: 32  Link to sept   
Զի պի́ղծ է առաջի տ(եառ)ն ա(մենայ)ն անօրէն. եւ ընդ արդարս ո́չ հաղորդի։

Verse: 33  Link to sept   
Անէծք տ(եառ)ն ՛ի տունս ամպարշտաց. յարկք արդարոց օրհնին։

Verse: 34  Link to sept   
Տ(է)ր ամբարտաւանից հակառա́կ կայ. եւ տայ շնորհս խոնարհաց։

Verse: 35  Link to sept   
Զփառս իմաստունք ժառանգեսցեն. իսկ անմիտք բարձրացուցին զանարգանս։


Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.