TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 609
Previous part

Chapter: 85 

Verse: 1 
Սաղմոս ՛ի դաւիթ.աղօթք. Ձ՜Ե։


   Link to sept   Խոնարհեցո́ տ(է)ր զունկն քո եւ լո́ւր ինձ. զի աղքատ եւ տնանկ եմ ես։

Verse: 2  Link to sept   
Պահեա́ զանձն իմ զի սուրբ եմ ես. փրկեա́ զծառայս քո ա(ստուա)ծ իմ որ ՛ի քեզ յուսացայ։

Verse: 3  Link to sept   
Ողորմեա́ ինձ տ(է)ր զի առ քե́զ աղաղակեցի զօրհանապազ,

Verse: 4  Link to sept   
ուրա́խ արա զանձն ծառայի քոյ, զի առ քեզ տ(է)ր համբարձի զանձն իմ։

Verse: 5  Link to sept   
Զի դու տ(է)ր քաղցր եւ ուղի́ղ ես. բազումողո́րմ առ ամենեսեան որ կարդան առ քեզ։

Verse: 6  Link to sept   
Ո́ւնկն դիր տ(է)ր աղօթից իմոց, եւ նայեա́ ՛ի ձայն խնդրուածոց իմոց։

Verse: 7  Link to sept   
Յաւուր նեղութե(ան) իմոյ կարդացի առ քեզ, եւ լուար ինձ։

Verse: 8  Link to sept   
Ոչ ոք է նման քեզ յաստուածս տ(է)ր, եւ ո́չ ոք է ո(ր)պ(էս) զգործս քո։

Verse: 9  Link to sept   
Զա(մենայ)ն ազգս զոր արարեր՝ եկեսցեն եւ երկի́ր պագցեն առաջի քո, փառաւո́ր առասցեն զանուն քո յաւիտեան։

Verse: 10  Link to sept   
Մեծ ես դու տ(է)ր եւ առնես սքանչելիս, եւ դու միա́յն ես ա(ստուա)ծ։

Verse: 11  Link to sept   
Առաջնորդեա́ ինձ ՛ի ճանապարհի քում, եւ գնացից ՛ի ճշարտութե(ան) քում, եւ ուրախ եղիցի սիրտ իմ՝ երկնչել յանուանէ քումմէ։

Verse: 12  Link to sept   
Խոստովան եղէց առ քեզ տ(է)ր ա(ստուա)ծ իմ բոլորով սրտիւ իմով. փառաւո́ր արարից զանուն քո յաւիտեան։

Verse: 13  Link to sept   
Մեծ եղեւ ՛ի վ(ե)ր(այ) իմ ողորմու(թ)ի(ւն) քո, փրկեցեր զանձն իմ ՛ի դժոխոց ներքնոց ա(ստուա)ծ։

Verse: 14  Link to sept   
Անօրէնք յարեան ՛ի վ(ե)ր(այ) իմ, եւ ժողովք հզօրաց խնդրեցին զանձն իմ, եւ ո́չ համարեցան զքեզ ա(ստուա)ծ առաջի իւրեանց։

Verse: 15  Link to sept   
Այլ դու տ(է)ր ա(ստուա)ծ իմ գթած ես եւ ողորմած, երկայնամի́տ բազումողո́րմ եւ ճշմարիտ,

Verse: 16  Link to sept   
նայեա́ առիս եւ ողորմեա́ ինձ։ Տո́ւր զօրու(թ)ի(ւն) ծառայի քոյ, կեցո́ զորդի աղախնոյ քոյ,

Verse: 17  Link to sept   
եւ արա́ առ իս նշան բարութե(ան)։ Տեսցեն ատելիք իմ եւ ամաչեսցեն, զի դու տ(է)ր օգնեցեր ինձ եւ մխիթարեցեր զիս։ Տունք. ժ՜զ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.