TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 585
Previous part

Chapter: 61 

Verse: 1 
Link to sept ՛Ի կատարած. ՛ի վերայ եդիթովմայ. Սաղմոս ՛ի դաւիթ. Կ՜Ա։


Verse: 2  Link to sept   Բայց միայն ա(ստուծո)յ հնազա́նդ լեր անձն իմ, զի ՛ի նմանէ́ է ինձ փրկու(թ)ի(ւն)։

Verse: 3  Link to sept   
Նա է ա(ստուա)ծ իմ եւ փրկիչ իմ. ապաւէն իմ զի մի́ սասանեցայց առաւել։

Verse: 4  Link to sept   
Մինչեւ յե՞րբ յառնէք ՛ի վ(ե)ր(այ) մարդոյ՝ սպանանել ամենեքեան. որպէս զորմո́յ թիւրելոյ՝ եւ զցանգոյ մերժելոյ։

Verse: 5  Link to sept   
Բայց միայն զպատիւ իմ խորհեցան մերժել յինէն, եւ ընթացան ՛ի ծարաւս իւրեանց։ Բերանօք իւրեանց օրհնէին, եւ սրտիւք իւրեանց անիծանէին։

Verse: 6  Link to sept   
Բայց սակայն ա(ստուծո)յ հնազանդ լեր անձն իմ, զի ՛ի նմանէ́ է ինձ համբերու(թ)ի(ւն)։

Verse: 7  Link to sept   
Նա է ա(ստուա)ծ իմ եւ փրկիչ իմ, ապաւէն իմ զի մի́ սասանեցայց։

Verse: 8  Link to sept   
Յա(ստուծո)յ է զօրու(թ)ի(ւն) իմ եւ փառք իմ. ա(ստուա)ծ օգնութե(ան) իմոյ, յոյս իմ է́ առ ա(ստուա)ծ։

Verse: 9  Link to sept   
Յուսացարո́ւք ՛ի նա ա(մենայ)ն ժողովք ժողովրդոց, սփռեցէ́ք առաջի նորա զսիրտս ձեր, զի ա(ստուա)ծ օգնական է մեր յաւիտեանս ժամանակաց։ Հանգիստ։

Verse: 10  Link to sept   
Սակայն ընդունա́յն են որդիք մարդկան, սո́ւտ են որդիք մարդկան, ՛ի կշիռս իւրեանց մեղանչեն, եւ ինքեանք յունայնու(թ)ե(ան) են ՛ի միասին։

Verse: 11  Link to sept   
Մի́ յուսայք յանիրաւու(թ)ի(ւն), յափշտակու(թ)ե(ան) մի́ ցանկայք. մեծութի(ւն) թէ առիւ գայցէ, մի́ յօժարեսցին սիրտք ձեր։

Verse: 12  Link to sept   
Միանգամ խօսեցաւ ա(ստուա)ծ, եւ երկուս զա́յս լուաք։ Յա(ստուծո)յ է զօրութի(ւն).

Verse: 13  Link to sept   
եւ քո́ տ(է)ր ողորմութի(ւն). եւ դու հատուցանես իւրաքանչի́ւր ըստ գործս ն(ո)ց(ա)։ Տունք. ժ՜գ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 29.11.2024. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.