TITUS
Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi
Part No. 80
Previous part

Chapter: 50  
Page: 318  
Line: 1 
ԳԼՈՒԽ Ծ՜.

Line: 2 
Վասն Յովսեփայ անապատականի բնակիլ յԱրցախ, եւ
Line: 3 
երթն յԵրուսաղէմ, ընդ նմին եւ բերումն նշխարաց
Line: 4 
սրբոց։


Line: 5       ՛Ի թագաւորութեան Հերակլի եւ ՛ի ջախջախ
Line: 6    
թագաւորութեանն Պարսից Յազկերտի, ՛ի կաթուղիկոսութեան
Line: 7    
Հայոց Եզրի, ՛ի սպարապետութեանն
Line: 8    
Մուշեղի, ՛ի Սիւնեաց տէրութեանն
Line: 9    
Գրիգորի, յեպիսկոպոսութեանն Մաթուսաղայի
Line: 10    
եւ յիշխանութեանն Աղուանից Վարազ Գրիգորի
Line: 11    
Գարդմանայ Տեառն գնացի ես՝ Յովսէփ անապատականս,
Line: 12    
՛ի գաւառէն Գեղամայ յանապատէն
Line: 13    
Բրտի Այրեաց վասն չար նեղութեան ժամանակիս,
Line: 14    
յոր անիրաւք զայրացեալք առ ոտն կոխեցին
Line: 15    
զեկեղեցիս, եւ զտառապեալս հարկապահանջք
Line: 16    
անառակ գնացիւք աւարեցին. մանաւանդ արիւնարբու
Line: 17    
ազգն տաճկաց սկսան զօրանալ եւ դնել
Line: 18    
զամենայն աշխարհն իբրեւ զհող ՛ի կոխումն. յայսպիսի
Line: 19    
նեղութեանց խոյս տուեալ եկի ՛ի գաւառս
Line: 20    
Արցախոյ ՛ի գեօղն Յղերկս առ ծերունի եպիսկոպոսն
Line: 21    
Միհր. եւ նորա ընկալեալ զիս զանարժանս՝
Line: 22    
խնդրեաց ՛ի գեղջեացն զայս տեղի եւ շինեաց
Line: 23    
եկեղեցի. եւ կացեալ իմ ՛ի սմա ամս երկոտասան՝
Line: 24    
զնա Աստուած յաւել առ հարս իւր. եւ յաջորդեաց
Line: 25    
զաթոռ նորին Անդրէաս՝ նմա յանձն
Page: 319   Line: 1    
արարեալ զիս տեառն իմոյ. որ բարեսէր մտօք
Line: 2    
ամենայնիւ զտեղիս հաստատեաց, բայց ոչ կային
Line: 3    
նշխարք սրբոց ՛ի վանքս։ Իսկ Մխիթար ոմն անապատական
Line: 4    
՛ի Տանձեաց՝ ցանկացեալ սրբոյ
Line: 5    
քաղաքին Երուսաղեմի, երկու ընկերօք գնացեալ
Line: 6    
երկրպագէ ամենայն սրբութեանցն. եւ մի ամ
Line: 7    
կացեալ անդ՝ շնորհէ նմա Քրիստոս ՛ի նշխարաց
Line: 8    
սրբոյն Ստեփաննոսի եւ սրբոյն Գէորգայ՝ ՛ի ձեռն
Line: 9    
հաւատարմի միոյ Հռոմայ շինացւոյ, որ սակս
Line: 10    
իւր մերձաւորաց էր պահեալ զայնս. եւ ՛ի սպառիլ
Line: 11    
նոցա՝ ետ զսուրբսն ցՄխիթար եւ ասէ. "Տարցես
Line: 12    
զնոսա յաշխարհն մեր եւ յարժանաւոր բնակեցուսցես
Line: 13    
տեղւոջԵւ նորա մեծաւ փութով
Line: 14    
առեալ զգանձսն՝ չոգաւ ընդ Հոռոմս կոյս յերկիւղէ
Line: 15    
թշնամեաց եւ հասանէր ՛ի լեառն Տորոս ՛ի
Line: 16    
վկայարանս սրբոյն Անդրէի, որ բազում ընկերօք
Line: 17    
վկայեաց ՛ի Սելեւկիոսէ թագաւորէ։ Անդ մեծահայց
Line: 18    
եղեալ նորա խնդրէ ՛ի նշխարաց Անդրէի
Line: 19    
՛ի սպասաւորէն Թովմասայ. եւ նորա հաւանեալ
Line: 20    
աղաչանացն՝ տայ նմա զխնդիրն։ Յայնժամ
Line: 21    
ընկալեալ զպատուական գանձն՝ գայ հասանէ ՛ի
Line: 22    
կողմանս Արցախայ. զորոյ զհամբաւն լուեալ իմ
Line: 23    
Յովսեփայ՝ ելի ընդ առաջ նորա ըստ արժանի
Line: 24    
սրբոցն եւ հանգուցի զայն օր. եւ ՛ի վաղիւն հարցի
Line: 25    
զՄխիթար, թէ ո՞ւր կամիս զսուրբսն տանել",
Line: 26    
նա ասէ. "ուր Աստուած կամի եւ նոքա բնակին
Line: 27    
Իսկ իմ յորդորեալ ՛ի սէր սրբոցն ասեմ
Page: 320   Line: 1    
ցնա. "Գիտեմ զի անարժան եմ ՛ի սպասաւորել
Line: 2    
դոցա, այլ քեւ հանդերձ՝ Մխիթար, վստահ լինիմ
Line: 3    
՛ի սպասաւորել զամենայն աւուրս կենաց իմոց
Line: 4    
Յայնժամ հաւանեալ նորա՝ հանգուցանէ զսուրբսն
Line: 5    
՛ի վկայարանին, զոր շինեաց փոքրիկ հիւսնն եւ
Line: 6    
որդին իւր Յովհան՝ նպաստաւորեալ եւ Բախդանէր
Line: 7    
դարբին. եւ զամս երեք ըստ կանոնաց զնոցայն
Line: 8    
կատարեցաք զյիշատակս։ Յետ այսորիկ
Line: 9    
տնկեցաւ ՛ի սիրտ իմ ցանկութիւն ստանալ ՛ի
Line: 10    
նշխարաց սրբոյն Յովհաննու, որ մեծ ՛ի ծնունդս
Line: 11    
կանանց ՛ի փրկչէն վկայեալ։ Եւ հանդերձեալ իմ
Line: 12    
աշակերտօքս Քրիստոսատրիւ եւ Գրիգորիւ եւ սարկաւագաւս
Line: 13    
գնացի ՛ի խնդիր Կարապետին հրամանաւ
Line: 14    
եւ թոշակաւ Անդրէի երիցուն եւ հաւանութեամբ
Line: 15    
ընտանեացն իմոց՝ Յովհաննու եւ Մխիթարայ
Line: 16    
կրօնաւորաց։ Չոգայ հասի ՛ի սուրբ քաղաքն
Line: 17    
Երուսաղէմ, եւ զերկրպագութիւնս անդ կատարեալ՝
Line: 18    
մեծաւ տրտմութեամբ դարձայ, վասն
Line: 19    
զի ամենեքեան էին հաւանեալ ժողովոյն Քաղկեդոնի.
Line: 20    
որոց ողջոյն անգամ ոչ տուեալ՝ եկի ՛ի
Line: 21    
գաւառն իմ Գեղարքունի ՛ի Պուհայ վանս, յորում
Line: 22    
տեղեակ ՛ի մանկութենէ էի լինել անդ մասին
Line: 23    
նշխարաց Յովհաննու. եւ յոյժ տենչանօք
Line: 24    
հայցեցի ՛ի Գրիգորիկայ սպասաւորէ սրբոյն. եւ
Line: 25    
ողորմութեամբն Աստուծոյ հաւանեալ նորա եբաց
Line: 26    
զտապանակն եւ գտաք անդ զսուրբ Մկրտիչն եւ
Line: 27    
զԹովմաս առաքեալ եւ զնախավկայն Ստեփաննոս,
Page: 321   Line: 1    
զորս առաջնոց հարանց բերեալ էր յուղղափառացն
Line: 2    
սրբոյն Երուսաղեմի։ Ընկալեալ իմ Յովսեփայ
Line: 3    
բերի ՛ի նոյն վկայարանն. եւ մեր մեծապէս
Line: 4    
լցեալ խնդութեամբ ընդ առաջ մեր եկին.
Line: 5    
եւ այնպէս հանգուցեալ ՛ի տեղիսն կարգեցաք
Line: 6    
զյիշատակ սոցա ըստ հրամանի Կիւրղի Երուսաղեմացւոյ,
Line: 7    
որ զընթերցուածսն եցոյց ՛ի փառս
Line: 8    
Քրիստոսի Աստուծոյ մերոյ։ Յետ այսր եղելոյ
Line: 9    
հաճեցան սուրբքն ամենայն, որք ՛ի գաւառին
Line: 10    
Գեղամայ բերդին իւրաքանչիւր ոք անուամբ եւ
Line: 11    
գրով եւ եդան ՛ի նմին եկեղեցւոջն։ Որոց բարեխօսութեամբն
Line: 12    
Տէր Աստուած աշխարհիս
Line: 13    
ողորմեսցի



Next part



This text is part of the TITUS edition of Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 23.8.2008. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.