TITUS
Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi
Part No. 78
Previous part

Chapter: 48  
Page: 308  
Line: 1 
ԳԼՈՒԽ Խ՜Ը.

Line: 2 
Յաղագս Յունաց առ Հայս վասն ոչ ունելոյ զինն դասս
Line: 3 
եկեղեցական կարգաւորութեան, եւ Հայոց ջանք՝ Աղուանից
Line: 4 
լինել ընդ նոքօք արքեպիսկոպոս, որում ոչ հաւանեալ
Line: 5 
Աղուանից. եւ դառնալն Սիւնեաց ՛ի Հայոց յԱղուանս
Line: 6 
եւ առնուլն զձեռնադրութիւն եւ զձէթ։


Line: 7       ՛Ի թագաւորելն Մարկիանոսի Հռովմայեցւոց՝
Line: 8    
անդէն հրապուրեալ ՛ի Պողքերայ կնոջէն եւ
Line: 9    
՛ի կարգընկէց նեստորականէ, պատառեալ ելոյծ
Line: 10    
զսահման ուղղափառ հաւատոց քաղկեդոնական
Line: 11    
հաւաքմամբն։ Յետ որոյ նոցին հաւանեալքն բազում
Line: 12    
անգամ մրցեցան վասն Հայոց ՛ի հաւասարիլ
Line: 13    
ընդ նոսա, էր որ թղթով, եւ բազում անգամ
Line: 14    
դէմ յանդիման ժողովովք. կոչեցին միանգամ
Line: 15    
՛ի Կոստանդնուպօլիս, եւ երկիցս ՛ի թէոդոսուպօլիս,
Line: 16    
եւ ջանային իբրեւ զվրիպեալս շահիլ
Line: 17    
զնոսա։ Այլ թէպէտ թագաւորական հրամանաւ
Line: 18    
յարակիրթ ճարտարքն Յունաց վստահանային ՛ի
Line: 19    
սուր լեզուս հելլենական յորդաբանութեամբ յաղթող
Line: 20    
լինել, սակայն ընդ նմին եւ զպատասխանիս
Line: 21    
լսէին. քանզի նորոգեալ էին ՛ի Հայաստան եկեղեցիս
Line: 22    
ուսմունք, եւ էին յոյն լեզուին տեղեկագոյնք։
Line: 23    
Այլ Հայք համբաւէին զՅովհաննէ Մայրագոմեցւոյ,
Line: 24    
եթէ ՛ի կողմն Յունաց լեալ՝ հակառակ
Line: 25    
բերի. որոյ զրպարտութեան պատճառ էր
Page: 309   Line: 1    
Սողոմոն ոմն միանձնեայ, որ յետոյ Հայոց եղեւ
Line: 2    
կաթողիկոս. եւ նորա հարցեալ զվարդապետն իւր
Line: 3    
զՍողոմոն, որ Մաքենացւոցն էր հայր՝ նա գրով
Line: 4    
ուսոյց զայս, "եթէ ոչ պարտեցան Հայք ՛ի հաւատոյ
Line: 5    
մասին. այլ այսուիկ յոյժ եղեն պարտեալ,
Line: 6    
զի ասացին Յոյնք, եթէ կարգաւորեաց
Line: 7    
Աստուած զեկեղեցի ինն դասուք, որպէս ՛ի վեր
Line: 8    
անդր երկնայինքն՝ նոյնպէս գահակալեցան եւ ՛ի
Line: 9    
ներքին խորանիս։ Պատրիարգ, որ է հայրապետ,
Line: 10    
եւ արքեպիսկոպոս, որ կոչի եպիսկոպոսապետ եւ
Line: 11    
կաթուղիկոս, մետրապոլիտ, եւ եպիսկոպոս, քահանայ,
Line: 12    
սարկաւագ, կէսսարկաւագ, ընթերցող, եւ
Line: 13    
փսաղք. այսք ամենայն միաբանեալ ապա կարեն
Line: 14    
ձեռնադրել զհայրապետն, եւ հայրապետն զամենեսեան։
Line: 15    
Արդ եթէ ողջմտութեամբ հաւատայք,
Line: 16    
խոստովան լերուք, եթէ ով է պատրիարգն ձեր.
Line: 17    
զի չորք միայն կացին ՛ի վերայ երկրի՝ Աղէքսանդրիոյ
Line: 18    
Մարկոսի աթոռն, Անտիոքայ՝ Մատթէոսին,
Line: 19    
Հռովմայ՝ Ղուկասուն, եւ Եփեսոսի՝ Յովհաննուն,
Line: 20    
ըստ չորեքանկիւն տիեզերաց, ըստ քառավտակ
Line: 21    
գետոյն Ադինականի, ըստ չորեքկերպեան
Line: 22    
կենդանեացն, ըստ չորից աւետարանչացն
Line: 23    
եւ ըստ չորից մովսիսական օրինաց. զի երկրորդումն
Line: 24    
օրինաց որիշ համարի։ Արդ մեք ամենեցուն
Line: 25    
հնազանդիմք, հնազանդեցարուք եւ դուք
Line: 26    
միում ՛ի նոցանէ կամ ամենեցուն, որ մի հաւատ
Line: 27    
լինիմք։ Քանզի ձեր սուրբն Գրիգոր ՛ի Կեսարիա
Page: 310   Line: 1    
եպիսկոպոսապետ միայն ձեռնադրեցաւ եւ յետ
Line: 2    
նորա մինչեւ ցայսօր. ապա եթէ այլոյ եկեղեցւոյ
Line: 3    
ուղղափառ էք՝ զատ յայսցանէ, ցուցէք զպատրիարգն,
Line: 4    
ընդ որով դասի արքեպիսկոպոսն ձեր,
Line: 5    
որ մինչեւ ցայսօր ընդ մեօք էր. ապա եթէ պատրիարգ
Line: 6    
ոչ ունիք եւ ոչ զայլ կղերիկոսս եկեղեցւոյ
Line: 7    
բովանդակ, յայտնի խոտորեալ հերձող էք
Line: 8    
ընդ Արիոսս եւ ընդ այլ խուժաստանս եւ չարափառս։
Line: 9    
Այսուիկ անպատասխանի լինէին Հայք,
Line: 10    
զի այնպիսի դրութեամբ վարէր եկեղեցի նոցա

Line: 11       
Իսկ ՛ի թագաւորելն Յուստինիանոսի փոխեաց
Line: 12    
զնշխարս սրբոյն Յովհաննու աւետարանչին
Line: 13    
՛ի Կոստանդնուպօլիս, եւ հաստատեաց անդ
Line: 14    
զաթոռն հայրապետական եւ բուն աթոռն մնաց
Line: 15    
անդէն յԵփեսոս. նոյնպէս եւ զՄատթէոսին փոխեաց
Line: 16    
յԱնտիոքայ յԵրուսաղէմ, ասէ՝ զի քաղաք
Line: 17    
է մեծի արքային. եւ բունն մնաց յԱնտիոք։ Յայնժամ
Line: 18    
շարժեցան ամենայն մեծամիտք, եւ ուր առաքեալ
Line: 19    
էր վախճանեալ՝ զամենեցուն աթոռսն
Line: 20    
պատրիարգ խոստովանեցան։ Անդանօր ապա եւ
Line: 21    
մերոյս բերաւ բան ՛ի բերան յետ քան զկարգն
Line: 22    
նոցա դնելոյ։ Եւ զՀայս Պարսիկք եւ Յոյնք բաժանեալ
Line: 23    
էին, եւ տէր Մովսէս էր յաթոռն սրբոյն
Line: 24    
Գրիգորի ՛ի Դուին. եւ կողմանք Յունաց հակառակ
Line: 25    
նմա նստուցին զՅովհան ոմն մերձ առ նա։ Իսկ
Line: 26    
զերկուանալն հայրապետութեան խոտեցին տեարքըն
Line: 27    
Սիւնեաց, եւ ոչ հաւանեցան ընդ մի ոք յերկուցն՝
Page: 311   Line: 1    
հրամանաւ եպիսկոպոսին իւրեանց առաքինւոյն
Line: 2    
Պետրոսի, որ հասեալ ՛ի վախճան՝ պատուէր
Line: 3    
ետ վիճակին իւրում առնուլ ձեռնադրութիւն
Line: 4    
յԱղուանից եւ զմեռոն օրհնութեան՝ մինչեւ
Line: 5    
միասցի աթոռն սրբոյն Գրիգորի։ Վասն այսորիկ
Line: 6    
ձեռնադրեցաւ Վրթանէս յեպիսկոպոսութիւն Սիւնեաց
Line: 7    
՛ի Զաքարիայ հայրապետէն Աղուանից. ընդ
Line: 8    
նմին եւ զիւղն օրհնութեան ամ յամէ առնուին
Line: 9    
Սիւնիք յԱղուանից, մինչեւ բարձաւ հակառակութիւնն
Line: 10    
եւ միապետեաց Աբրահամ զհայրապետական
Line: 11    
աթոռն։

Line: 12       
Եւ ՛ի սակս ինն դասակարգութեան՝ գլխաւոր
Line: 13    
եկեղեցականք անձնահաճ կամաւ ըստ նպերտ
Line: 14    
բարուց Հայաստանեայց, կարգեն զԱբրահամ
Line: 15    
պատրիարգ, եւ զԱղուանիցն՝ արքեպիսկոպոս, եւ
Line: 16    
զՎրացն՝ պետրոպօլիտ։ Խեռեցաւ Վրացն, որում
Line: 17    
Կիւրիոն կոչէին՝ եւ հակառակութեան բերէր վճիռ.
Line: 18    
իսկ սուրբ հայրապետն Աբրահամ ասէր, լինել
Line: 19    
յառաջահաւատ քան զՎիրս՝ զԱղուանս, եւ նոցա
Line: 20    
անկ է եպիսկոպոսապետութիւն։ Յայսմ մաքառմանէ
Line: 21    
եւ ՛ի խնդիր ուղղափառ հաւատոյ՝ դարձան
Line: 22    
Վիրք եւ եղեն քաղկեդոնիտք։ Իսկ ՛ի յունական
Line: 23    
զօրավարացն գրգռեալ Հայք խնդրել զգահերիցութիւն
Line: 24    
՛ի վերայ Աղուանից, որում ոչ հաւանեալ
Line: 25    
Աղուանք՝ զայլ ոմն երեւեցուցին կանխաւ
Line: 26    
առաքեալ եկեալ յաշխարհն Աղուանից՝ Եղիշէ անուն,
Line: 27    
յաշակերտաց Տեառն՝ ձեռնադրեալ ՛ի ձեռանէ
Page: 312   Line: 1    
Յակոբու եղբօր Տեառն, քարոզեալ անդ եւ
Line: 2    
եկեղեցի շինեալ նախկին քան ՛ի Հայս, առաջին
Line: 3    
մայր եկեղեցեացն արեւելից՝ զԳիսոյ եկեղեցին
Line: 4    
նորին հիմնադրեալ եւ զինքեանս նմա աւանդեալ՝
Line: 5    
դարձան ՛ի Հայոց առ ինքեանս՝ չլինելով ընդ
Line: 6    
ումեք իշխանութեամբ։ Ապա Հայք վասն մեծաբանութեան
Line: 7    
Յունաց, որ փոքրկացուցանել ջանային
Line: 8    
զկայս հանգստեան Թադէոսի առաքելոյ՝
Line: 9    
չունել եպիսկոպոսապետ եւ մետրապոլիտ, խորհեցան
Line: 10    
առնել մետրապոլիտ զմարդպետական եպիսկոպոսն՝
Line: 11    
տալ նմա խաչ եւ պատիւ միայն եւ
Line: 12    
ոչ առնել ձեռնադրութիւն եպիսկոպոսի. նորա
Line: 13    
խնդրեալ եպիսկոպոսս երկուս կամ երիս լինել
Line: 14    
ընդ իւր. որում ոչ հաւանեալ գլխաւորացն՝ երկուցեալ
Line: 15    
մի́ գուցէ արդեօք այլ իմն գունակ բաժանումն
Line: 16    
լինել միապետեալ աթոռոյն։ Ապա տեսանելով
Line: 17    
միշտ աստուածերկիւղ եւ հլու եւ հաւան
Line: 18    
պատուիրանաց զտեարսն Սիւնեաց, եւ զկղերս
Line: 19    
եկեղեցեացն քաջուսմունս եւ ուղղափառս յամենայնի՝
Line: 20    
նոցա ետուն զպատիւն լինելոյ մետրապոլիտ
Line: 21    
Հայոց խաչանիշ մեծարանօք եւ ոչ ժտել
Line: 22    
իրս ինչ աւելի եւ ոչ քարոզել եպիսկոպոսապետ
Line: 23    
զհայրապետն. իսկ զայլ առաջին սովորութիւնս
Line: 24    
նոցա թողին, զի մի́ ամբոխ ինչ լինիցի։ Վասն
Line: 25    
այնորիկ չքարոզեն եպիսկոպոսապետ Սիւնիք եւ
Line: 26    
ոչ գրեն ՛ի պատասխանին Հայոց եպիսկոպոսապետ.
Line: 27    
զի թէ քարոզելի էր, ապա եւ գրելի։ Բայց
Page: 313   Line: 1    
ոչ քարոզելն մեծութիւն է եւ ոչ գրելն. եւ զխաչն
Line: 2    
առաջի ունել՝ ՛ի փառս տէրունեան է. եւ անունն
Line: 3    
լոկ խաչիւն եւ քարոզն բնաւորեալ է յիշատակ
Line: 4    
ոչ ուրուք ընդ նովաւ լինելոյ։

Line: 5       
Այսպէս զետեղեցին զինն դասս։ Եւ տէրունիք
Line: 6    
՛ի Սիւնիս՝ Հոգեւոր տէր գրէին, եւ նոքա ՛Ի
Line: 7    
ծառայէ։ Ապա վասն տեառն Եղիայի խակագործութեան
Line: 8    
յԵրիցոյ վանս, յորժամ յԱղուանս երթայր՝
Line: 9    
սակս այնր ոչ գրեցին ՛Ի ծառայէ, արգելին
Line: 10    
եւ նոքա զհոգեւոր տէրն։ Այդպէս է ստուգութիւն
Line: 11    
իրացդ։



Next part



This text is part of the TITUS edition of Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 23.8.2008. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.