TITUS
Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi
Part No. 68
Previous part

Chapter: 38  
Page: 267  
Line: 5 
ԳԼՈՒԽ Լ՜Ը.

Line: 6 
Յուղարկումն Իսրայելի եպիսկոպոսի յԱյրարատեան գաւառն
Line: 7 
՛ի մեծ իշխանէն Վարազ Տրդատայ առ մեծ հայրապետն
Line: 8 
Հայոց Սահակ՝ եւ առ բարեպաշտ իշխանն
Line: 9 
վասն սիրոյ։


Line: 10       Ընդ այն ժամանակս լինէր խորհուրդ բարեպաշտ
Line: 11    
իշխանին Վարազ Տրդատայ ՛ի գործ ինչ
Line: 12    
խորհրդական եւ ՛ի սէր՝ արձակել զեպիսկոպոսն
Line: 13    
Իսրայէլ առ մեծ կաթուղիկոսն Հայոց եւ առ բարեպաշտ
Line: 14    
իշխանն Այրարատեան գաւառին. որոց
Line: 15    
մեծաւ սիրով պատուեալ ընդ յառաջ ելանէին
Line: 16    
նմա, եւ տուեալ նմա հանգիստ՝ շնորհէին նմա
Line: 17    
յամել ժամանակս ինչ ՛ի տիեզերական աշխարհին։
Line: 18    
՛Ի ժամանակսն յայնոսիկ բերեալ էր իշխանն
Line: 19    
եւ մեծ զօրավարն Հայոց ՛ի Թորդանայ ՛ի
Line: 20    
Դարանաղեաց գաւառէն զպատուական նշխարս
Line: 21    
սրբոյն Գրիգորի բոլորովին ամենայն ոսկերօքն
Line: 22    
հանդերձ յաշխարհն Հայոց յԱյրարատեան գաւառն
Line: 23    
՛ի Վաղարշապատ քաղաք եւ հանգուցեալ
Line: 24    
՛ի նորաշէն յարկս եկեղեցւոյն, զոր մեծին Ներսիսի
Line: 25    
շինեալ էր յանուն սրբոյն Գրիգորի։ Ապա
Page: 268   Line: 1    
մեծաւ աղաչանօք անկեալ եպիսկոպոսն Իսրայէլ
Line: 2    
առաջի կաթուղիկոսին եւ զօրավարին Հայոց՝
Line: 3    
մաղթէր, եթէ հնար ինչ իցէ լնուլ զկարօտ
Line: 4    
սրտին եւ զխնդրուածս նորա. "Տուք, ասէ՝ ՛ի
Line: 5    
նշխարաց սրբոյն Գրիգորի". իսկ նոքա ոչ առնուին
Line: 6    
յանձն. "Եթէ ոչ ուրեք երբէք բաշխեալ
Line: 7    
են նշխարք սրբոյն Գրիգորի, եւ ոչ ումեք ունիմք
Line: 8    
իշխանութիւն հանել մասն ՛ի նմանէ եւ տալ
Line: 9    
քեզՅայնժամ կալեալ նորա օգնական զդշխոյն
Line: 10    
Հեղինէ՝ զտիկինն Հայոց Մեծաց, որ յԱղուանից
Line: 11    
նահանգէն էր եւ սակս այնորիկ եղեւ ձեռնտու
Line: 12    
նմա. որ պարառաբար յարուցեալ գայր առ կաթուղիկոսն
Line: 13    
եւ աղաչէր կատարել զխնդիրն վասն
Line: 14    
նշխարաց։ Նոյնպէս եւ զօրավարն Հայոց զիւր
Line: 15    
տէրն հաւանեցուցանէր, "Թէ տուք զբաժին իմոյ
Line: 16    
աշխարհին եւ տան հօր իմոյ ՛ի մեծէն Գրիգորէ.
Line: 17    
եւ կատարեցէք զխնդրուածս եպիսկոպոսին, որ
Line: 18    
առաքեցաւ յիմոյ աշխարհէն. զի լցեալ նորա
Line: 19    
զփափագն՝ զուարթամիտ հրաժարեալ յուղարկեսցի
Line: 20    
՛ի մէնջԵւ մարդասիրին Աստուծոյ արկեալ
Line: 21    
՛ի սիրտ նոցա միակամութեամբ տալ մասն
Line: 22    
յօրէնսուսոյց ծնօտէն խոստովանողին մեծին
Line: 23    
Գրիգորի եւ պարգեւել նմա զփափագելի գանձն.
Line: 24    
որոյ մեծարեալ մեծապատիւ շքեղութեամբ՝ յարքունեաց
Line: 25    
ընկալեալ ողջոյն եւ յանձն արարեալ
Line: 26    
շնորհացն Աստուծոյ. գայր հասանէր լուսաչու
Line: 27    
փառօք յաշխարհն իւր. եւ զբերեալ սրբութիւնսն
Page: 269   Line: 1    
հանգուցանէր յիւրում մենաստանին ՛ի Գլխոյ
Line: 2    
վանս։



Next part



This text is part of the TITUS edition of Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 23.8.2008. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.