TITUS
Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi
Part No. 67
Previous part

Chapter: 37  
Page: 264  
Line: 13 
ԳԼՈՒԽ Ի՜Է.

Line: 14 
Վասն յառաջադիմութեան Վարազ Տրդատայ, եւ ընդունել
Line: 15 
գահ եւ պատիւ ՛ի կողմանց, եւ վախճանի Դաւթի
Line: 16 
Մեծկողմանց եպիսկոպոսի եւ Իսրայելի փոխանորդել
Line: 17 
զաթոռ նորին, որ եղեւ առաջնորդ բարի յիւրում
Line: 18 
կողմանն։


Line: 19       Այնուհետեւ աստուածարեալ իշխանն Վարազ
Line: 20    
Տրդատ օր ըստ օրէ յառաջանայր ՛ի պետաւորութեանն
Line: 21    
իւրում, եւ ընդունէր զգերագոյն գահն
Line: 22    
՛ի հզօր եւ յարքայակերպ իշխանէն Տաճկաց՝ սահմանակալ
Line: 23    
լինել կողմանն արեւելից, իշխել ամենայն
Line: 24    
թագաւորութեանն Աղուանից եւ Ուտէացւոց
Line: 25    
գաւառին եւ նուաճել ընդ ինքեամբ զամենեսինն,
Page: 265   Line: 1    
յարազուարճ ցնծութեամբ յաղթող եւ հզօր
Line: 2    
գոլով ՛ի վերայ սահմանաց իւրոց։

Line: 3       
Ընդ ժամանակս ընդ այնոսիկ եւ երջանիկ
Line: 4    
հայրապետն Մեծկուենից՝ Դաւիթ, յաւելաւ առ
Line: 5    
հարս իւր, որոյ զբարւոքն պատերազմեալ՝ յաստեացս
Line: 6    
բարի անուանեցաւ, եւ ՛ի հանդերձեալսն
Line: 7    
հրանիւթիցն գտաւ հանդիսակից։ Բայց ապա
Line: 8    
անհովիւ հօտն գոլով՝ եկեղեցին մնացեալ էր տըխուր։
Line: 9    
Յայնժամ խորհուրդ ՛ի միտ առեալ բարեպաշտ
Line: 10    
իշխանին Աղուանից ընդ հարազատ զօրավարին
Line: 11    
եւ ընդ կաթուղիկոսին ամենայն եպիսկոպոսօք
Line: 12    
եւ նախարարօք հանդերձ՝ փութով հասանել
Line: 13    
՛ի կատարումն աստուածային խորհրդոյն.
Line: 14    
"Եկայք՝ ասէ, զընտրեալս զայս յԱստուծոյ Իսրայէլ՝
Line: 15    
առաքինազգեստ այր՝ յաթոռ աստուածազան
Line: 16    
վերադիտողութեան գաւառին Մեծկողմանց
Line: 17    
կարգեսցուք տեսուչ. զի լուսաւորեսցէ զնոսա
Line: 18    
օրէնսուսոյց խոհականութեամբ ՛ի հրամանս Արարչին
Line: 19    
Իսկ նա թէպէտեւ առ մի նուագ ոչ
Line: 20    
առնոյր յանձն, բայց իշխանասաստ հրամանաւ
Line: 21    
ստիպէին զնա ոչ յամառել պնդել, զառաքելականն
Line: 22    
յիշելով զբան. "Եթէ որ եպիսկոպոսութեան
Line: 23    
ցանկայ՝ բարւոյ գործոյ ցանկայ", կամ
Line: 24    
զվաղնջուցն յիշատակել ՛ի միտս նորա զհամբակական
Line: 25    
տիոց զտեսիլն ցուցակութեան նմա ՛ի
Line: 26    
սուրբ եկեղեցւոջն ՛ի Վաղարշապատ քաղաքի.
Line: 27    
վասն որոյ ձայն արկեալ ասէր. "Կամք Աստուծոյ
Page: 266   Line: 1    
կատարեսցինԱպա յայնժամ շեշտակի ճեպով
Line: 2    
յղեալ զնմանէ արս աւագս իշխանս ՛ի նախարարաց,
Line: 3    
զի փութով առ նա հասուսցեն։ Արդ
Line: 4    
եկեալ հասեալ նոքա ՛ի մէջ Արցախն գաւառի,
Line: 5    
գտանէին զնա ՛ի Գլխոյ վանս յիւրում մենաստանին.
Line: 6    
ուրանօր եղեւ ժողով վիճակելոց քահանայից.
Line: 7    
եւ յուղարկեալ զնոսա անտի՝ պիտառականն
Line: 8    
հրովարտակօք հասանէն առ կաթուղիկոսն
Line: 9    
եւ առ իշխանն Աղուանից եւ յանդիման առնէին
Line: 10    
նոցա զսրբասնեալն Իսրայէլ՝ կրօնաւորազգեստ
Line: 11    
կարգաւ. որոց առեալ զգիր գովութեանն՝ մուրհակ
Line: 12    
կնքէին նմա յիւրաքանչիւր կողմանց՝ զօրավարն
Line: 13    
նախարարօք հանդերձ։ Եւ պատուեալ
Line: 14    
զնա կաթուղիկոսին ձեռնադրէ յեպիսկոպոսութիւն
Line: 15    
գաւառին Մեծկողմանց՝ մեծաւ ժողովով
Line: 16    
եւ ընծայական թղթով յուղարկեալ զնա յիւր գաւառն։
Line: 17    
Եւ նորա եկեալ ՛ի նախնականն հասանէ
Line: 18    
յեպիսկոպոսանոց, որում Տաղձանսն անուանէին.
Line: 19    
եւ մեծաշուք մեծարանօք յաթոռակցաց եւ ՛ի գըլխաւորաց
Line: 20    
եւ ՛ի ժողովրդականաց՝ առաւել քան
Line: 21    
զամենեսին լաւ ցուցանէր զիւր վարդապետութիւնն,
Line: 22    
առեալ զնշան խաչին յանձն իւր՝ բազկատարած
Line: 23    
պաղատանս առ Աստուած մատուցանէր
Line: 24    
վասն իւրոյ աշխարհին, եւ զգաստացեալ կրօնաւոր
Line: 25    
վարուք յառաջադէմ լինէր, շրջէր ընդ
Line: 26    
ամենայն գաւառս վիճակելոցն իւրոց եւ հաստատէր
Line: 27    
զնոսա վարդապետական շնորհօք յուղղափառ
Page: 267   Line: 1    
հաւատս պատուիրանին ճշմարտութեան։
Line: 2    
Այսպէս եւ այսու օրինակաւ ցուցանէր զիւր վարդապետութիւնն
Line: 3    
եւ պայծառանայր սիրովն
Line: 4    
Քրիստոսի։



Next part



This text is part of the TITUS edition of Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 23.8.2008. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.