TITUS
Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi
Part No. 69
Previous part

Chapter: 39  
Page: 269  
Line: 3 
ԳԼՈՒԽ Լ՜Թ.

Line: 4 
Վասն խորհրդականութեան իշխանին Վարազ Տրդատայ
Line: 5 
ընդ իւր նախարարս արձակել զեպիսկոպոսն Իսրայէլ
Line: 6 
յերկիրն Հոնաց սակս հաշտութեան։


Line: 7       Ապա ՛ի վաթսներորդ երկրորդ ամի հարաւայնոյ
Line: 8    
իշխանութեան գոռոզին Մահմատայ խորհուրդ
Line: 9    
լինէր հաւանութեամբ Վարազ Տրդատայ
Line: 10    
Աղուանից իշխանի ընդ ազգակից նախարարս իւր
Line: 11    
եւ ընդ կաթուղիկոսին Եղիազարու եւ ասէ. "Ահա
Line: 12    
հարկք, որք եդան ՛ի վերայ մեր ՛ի դժնդակ ազգէն
Line: 13    
Տաճկաստանեայց՝ յոյժ վտանգեալ տարակուսէ
Line: 14    
զմեզ՝ եւ երկրորդ անգամ անհնարին աղէտք
Line: 15    
այն են մեզ՝ ամի ամի ասպատակել յաշխարհս
Line: 16    
մեր զօրացն Հոնաց, եւ յերկաքանչիւր կողմանցն
Line: 17    
բռնութենէ թշնամեաց աւերեալ պակասեցաւ երկիրս։
Line: 18    
Եկայք՝ մերձաւորք իմ եւ սիրելիք, զի ընտրեսցուք
Line: 19    
զեպիսկոպոս մի ՛ի մերմէ աշխարհէս
Line: 20    
վասն մերոյ խաղաղութեանն, զի երթեալ հաճեսցէ
Line: 21    
շնորհիւն Աստուծոյ զմիտս երկուց աշխարհակալաց
Line: 22    
՛ի հաշտութիւն եւ յանքակտելի սէր. զի
Line: 23    
մի́ լիցի մեզ յայսմհետէ խէթ ունել ՛ի միտս մեր եւ
Line: 24    
թշնամութեան խորհուրդԵւ զայս իբրեւ մտածէին
Line: 25    
իշխանք եւ նախարարք՝ առժամայն ընտրեցին
Page: 270   Line: 1    
եւ արձակեցին մեծաւ աղաչանօք զիմաստուն
Line: 2    
եւ զպարկեշտ եպիսկոպոս գաւառին Մեծկողմանց,
Line: 3    
որում Իսրայէլ կոչէր. վասն զի ողջախոհ վարուք
Line: 4    
բացափայլեալ առաջի ամենեցուն ճշգրտապէս
Line: 5    
հրաշանայր. շահելով զիւր հոգին հնազանդութեամբ
Line: 6    
եւ զսիրոյն կատարէր պատուիրան.
Line: 7    
յանձն առնոյր վաղվաղակի եւ ճանապարհորդէր
Line: 8    
գնալ ՛ի հեռաբնակ աշխարհն Հոնաց։ Յայնժամ
Line: 9    
պատրաստեցին հանդերձեցին զընծայս եւ զպատարագս,
Line: 10    
նոյնօրինակ եւ վասն հեռաւոր ճանապարհին
Line: 11    
թոշակս նմա եւ որք ընդ նմայն էին։ Եւ
Line: 12    
յառաջէին անտի յամսեանն մեհեկի, որ օր տասն
Line: 13    
եւ ութ էր ամսոյն. եւ յուղարկեալ խաղաղութեամբ
Line: 14    
՛ի Պերոզապատ քաղաքէ՝ վտարեալ անցանէին
Line: 15    
ընդ գետն մեծ Կուր։ Հատեալ անցանէին ընդ
Line: 16    
սահմանս Աղուանից եւ մինչեւ յերկոտասան օր
Line: 17    
գային հասանէին ՛ի քաղաքն Լփնաց. ուր ընդ
Line: 18    
առաջ ելեալ նմա ամենայն քաղաքացիքն՝ ընդունէին
Line: 19    
զնա խնդութեամբ ըստ կարգի եպիսկոպոսաց,
Line: 20    
մանաւանդ զի մերձեալ էր տէրունական
Line: 21    
տօնն աստուածայայտնութեանն. եւ մտանելով ՛ի
Line: 22    
քաղաքս երեկօթս արարեալ անդէն կատարէին.
Line: 23    
եւ անտի գնացեալ անցանէին յաշխարհն Ճղբաց
Line: 24    
առ ստորոտով լերինն մեծի։ Յայնժամ ձմեռնային
Line: 25    
հողմոցն հիւսիսային բաղխմունքն ձիւնասոյզ անհնարին
Line: 26    
փոթորիկս յարուցին մերձ ՛ի սարաւանդակ
Line: 27    
լերինն Կովկասու։ Եւ յայնմ տեղւոջ եռօրեայ
Page: 271   Line: 1    
արգելեալ՝ ոչ կարէին զաչս ամբառնալ
Line: 2    
կամ նշմարել զանցս ճանապարհին. վասն զի տաժանեալ
Line: 3    
յոյժ լցան տարակուսանօք յաղագս սատանայական
Line: 4    
պատերազմին. արհաւիրք եւ բոմբիւնք
Line: 5    
զարթուցեալք ոչ կարէին զայրն Աստուծոյ
Line: 6    
զարհուրեցուցանել, զի զնշան խաչին առեալ ՛ի
Line: 7    
ձեռն՝ հրամայէր ծունր դնել ամենեցուն. եւ նոքօք
Line: 8    
հանդերձ ելեալ ՛ի լեառն, որում Վարդէգրուակ
Line: 9    
անուանէր, զօրութեամբ աստուածային նշանի
Line: 10    
խաչին եւ աղօթիւք մեծ եպիսկոպոսին լինէր խաղաղութիւն
Line: 11    
հողմոց, եւ հանդարտէր բռնութիւնն։
Line: 12    
Եւ այնպէս անցանէին աներկիւղ ընդ կատարն
Line: 13    
հսկայաձիր եւ դիւցազանց։ Յետ այնորիկ ոչ արեւ
Line: 14    
եւ ոչ աստեղք ՛ի բազում աւուրս երեւէին. եւ դառնաշունչ
Line: 15    
օդն ոչ սկսաւ կայր ՛ի վերայ, դէմ եդեալ
Line: 16    
ակամայ տարադէմ գնացեալ, լքեալք եւ աշխատեալք
Line: 17    
՛ի բազում աւուրս, երթեալ ՛ի վաղնջուց
Line: 18    
՛ի թագաւորանիստն հասանէին կայեանսն՝ յայն
Line: 19    
տեղի, ուր վկայեաց սուրբն Գրիգորիս կաթուղիկոս
Line: 20    
Աղուանից։ Անտի յետ աւուրց ինչ հասանէին
Line: 21    
՛ի դուռն Չողայ, որ է մերձ ՛ի Դարբանդ։
Line: 22    
Եւ անդ նպաստամատոյց մեծարանս գտեալ ՛ի
Line: 23    
քաղաքացեաց, եւ բազմապատիկ ճանապարհս արարեալ
Line: 24    
գային հասանէին ՛ի հոյակապ քաղաքն Վարաչան
Line: 25    
՛ի մուտս քառասնորդացն։ Զորոյ զգալուստն
Line: 26    
լուեալ մեծ իշխանին Հոնաց, ընդառաջ
Line: 27    
ընթացեալ եւ ողջունիւ ընկալեալ զնա մեծաւ
Page: 272   Line: 1    
ուրախութեամբ՝ խոնարհեցուցանէր զինքն առաջի
Line: 2    
նորա. պատուէր եւ պատիւ հայրապետական
Line: 3    
սրբութեանն առնէր։ Եւ եղեւ իբրեւ պայծառապէս
Line: 4    
ծագեցան աւուրք քառասնորդացն սրբոց՝ մեծաւ
Line: 5    
սիրով ընկալեալ զնա քաղաքացեացն, զուարճացեալ
Line: 6    
եւ պատուեալ լինէր յամենեցունց, մանաւանդ
Line: 7    
առաւել ՛ի բարեխնամ իշխանէն եւ յազնուական
Line: 8    
մեծամեծացն։ Զայն պայծառութիւն
Line: 9    
ընդունելութեան եւ զհամբոյր սրբութեան սիրոյն
Line: 10    
իբրեւ տեսանէր եպիսկոպոսն՝ խնդամիտ յոյժ
Line: 11    
լինէր եւ մեծապէս գոհանայր զանպատում պարգեւացն
Line: 12    
Քրիստոսի։ Եւ այնպէս բազմօրեայ հանգուցեալ
Line: 13    
՛ի վաստակաբեկ աշխատութեանց՝ լսէր
Line: 14    
եւ տեսանէր անդ ամբարտաւանութիւն եւ զկրօնս
Line: 15    
մարդահաճոյ ազգին թշուապացելոյ. ողբայր եւ
Line: 16    
տրտմէր վասն անհնարին չարեացն եւ երկմիտ հաւատոց
Line: 17    
նոցա, որք զանձինս իւրեանց աստուածապաշտս
Line: 18    
անուանէին՝ եւ էին ՛ի զօրութենէ անտի
Line: 19    
ուրացեալք եւ օտարք։



Next part



This text is part of the TITUS edition of Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 23.8.2008. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.