TITUS
Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi
Part No. 58
Previous part

Chapter: 28  
Page: 225  
Line: 17 
ԳԼՈՒԽ ԻԸ.

Line: 18 
Կրկնակի երթն Ջուանշիրի առ բռնակալն հարաւոյ, եւ
Line: 19 
օգնելն նորա Յունաց իմաստաբար օժանդակութեամբ,
Line: 20 
եւ կիսակտուր զհարկս առնել։


Line: 21       Դարձեալ թագաւորն հարաւոյ կոչէ պարգեւախոստ
Line: 22    
հրաւիրանաւ զհռչակելին Ջուանշիր արեւելից
Line: 23    
իշխան, զի ՛ի նախկին պատիւսն եւս առաւել
Line: 24    
արասցէ յաւելուած փառաց։ Զի ճոխք
Line: 25    
քաղաքին Բիւզանդիոյ եկեալ էին յանձն առնուլ
Page: 226   Line: 1    
զլուծ հարկատուութեան որդւոցն Հագարու։ Վասն
Line: 2    
այն զի յերեսներորդ ամի թագաւորութեանն
Line: 3    
Կոստանդնի ինքնաձեռն եղեն ներքինիքն սպանանել
Line: 4    
զնա, որոց ՛ի թագաւորէն լինէր հրաման
Line: 5    
մնալ մինչեւ եկեսցէ անդ իշխանն արեւելից։ Իսկ
Line: 6    
բազմագով տէրն ըստ առաջին նուագին կազմութեամբ
Line: 7    
անդր հասանէր, որում ՛ի վեր քան
Line: 8    
զառաջինն անհամեմատ մեծարանք եւ պատիւս
Line: 9    
հանդիպէր, զի զհարազատ եղբօր իւրոյ զապարանս
Line: 10    
՛ի հանգիստ նմա յօրինել հրամայէր եւ
Line: 11    
յընթրիսն միշտ ընդ իւր ՛ի սեղանն նստել. ուստի
Line: 12    
եւ եկելոցն ՛ի կայսերական քաղաքէն պատուական
Line: 13    
արանց՝ նմա հրամայէր առ նորա բանս
Line: 14    
խաղաղականս դնել։ Ընդ որ յոյժ զարմացեալ
Line: 15    
լինէր թագաւորն յաղագս տրամախոհ խորագիտութեան
Line: 16    
նորա, որում եւ ոչ սակաւ լինէր շնորհակալութիւն
Line: 17    
որ ՛ի թագաւորութենէն Հռովմայեցւոց
Line: 18    
անդ պատգամաւորաց։ Քանզի բազում
Line: 19    
իրօք եւ յօգուտ նոցա զթագաւորին հնարէր հաւանեցուցանել
Line: 20    
զմիտս։ Յետ այսորիկ գերահըռչակ
Line: 21    
եւս պատուով ըստ թագառիկ արքայից զարեւելից
Line: 22    
իշխանն ծայրափառել հրամայեաց թագաւորն
Line: 23    
հարաւոյ, ընծայելով նմա զայն, որ ՛ի
Line: 24    
Հնդկաց աշխարհէն քաջահրահանգ եւ առատաուս
Line: 25    
փիղն խրոխտաձեւ, որով դրունք թագաւորաց ահեղագոյն
Line: 26    
եւ բազմաշուք զարդարին. զորմէ ՛ի
Line: 27    
յաւիտենից ոք մինչեւ ցայսօր ոչ լուաւ թէ առ
Page: 227   Line: 1    
մեծարգոյութիւն ինչ կրտսերագունից հրամայեցաւ.
Line: 2    
զկնի այսորիկ եւ զպապկեայն, որ պատուական
Line: 3    
է քան զամենայն թռչունս, զոր ՛ի նախավաղ
Line: 4    
ժամանակի ոչ գոյր յայլում ուրեք տեսանել
Line: 5    
վայրի՝ բայց միայն ՛ի Հռովմայեցւոցն թագաւորութեան.
Line: 6    
ըստ նմին եւ այլ եւս մեծութիւնս՝
Line: 7    
զսուսեր պողովատիկ ոսկեպատեան մարգարտահոծ
Line: 8    
գեղաշարեալ, զպատմուճանս ոսկեհուռս ըստաւրակս
Line: 9    
եւ զդիպակս ողիբերոնս, զզուարճատեսիլ
Line: 10    
ծիրանիս եւ որ ինչ մեծազան գոյնք ըստ
Line: 11    
թուոյ միահամուռ, որ յառաջն եւ որ այժմ. եւ
Line: 12    
զյիսուն եւ երկու ձիս երագաքայլս, յորս ինքն
Line: 13    
թագաւորն նստէր։ Նաեւ տիկնացն իւրոց դշխոյին
Line: 14    
հրամայէր, զի նա եւս արեւելից տիկնոջն տացէ
Line: 15    
զթագուհեաց հրաշապաճոյճ գեղազարդութիւնս,
Line: 16    
զմետաքսառէչ եւ զոսկեհիւսակ զգեստս.
Line: 17    
եւ որոց զկնի եկելոցն հրամայէր իւրաքանչիւր
Line: 18    
ումեմն տալ իբրեւ յիսուն արանց դիպակս եւ ճեղենակս.
Line: 19    
եւ ընդ ձեռամբ նորա փակէր զՍիւնեստանեայցն
Line: 20    
իշխանութիւն։ Այլ եւ ստիպէր զնա
Line: 21    
թագաւորն, զի առցէ յանձն եւ յայնկոյս գետոյն
Line: 22    
Ատրպատականացն իշխել։ Իսկ նա ոչ հաւանէր
Line: 23    
տիեզերական կողմանցն միահեծան իշխանութեամբ
Line: 24    
ճոխակալ. այլ թողու զայն յաւելուած
Line: 25    
փառաց եւ ըստ բնական աշխարհէն բարուց
Line: 26    
բնութեանն՝ լաւ համարէր զընտանին խորհել օգուտ։
Line: 27    
Եւ սկսեալ այնուհետեւ զթողութիւն ծանրաբեռն
Page: 228   Line: 1    
իւրոյ վիճակին խնդրել հարկաց, զոր
Line: 2    
ախորժելով յանձն էառ թագաւորն հարաւոյ, եւ
Line: 3    
հրամայեաց երկակիսեալ զհարկացն լուծ թեթեւացուցանել
Line: 4    
յառաջին երրեակ չափուց զմասն
Line: 5    
մի։ Արդ յետ այսչափ մեծապարգեւ երախտեաց,
Line: 6    
որով արար մեծարանս քան զամենայն իշխանաց,
Line: 7    
դարձեալ տայր նմա զաջ իւր եւ յաւետասքանչ
Line: 8    
պատուով արձակէր զնա։ Գայր հասանէր
Line: 9    
յաշխարհն իւր, փութայր ժամանել ՛ի տուն Տեառըն,
Line: 10    
անկանէր ՛ի վերայ երեսաց իւրոց, գոհանայր
Line: 11    
զանպատում պարգեւացն Աստուծոյ եւ ասէր.
Line: 12    
"յԱստուծոյ է զօրութիւն եւ փառք իմԱնտի
Line: 13    
իջանէր յոստանն անդր, որ ցրտային ձմեռայնոյն
Line: 14    
էր հանգիստ եւ յայնժամ լինէր անդ համաշխարհական
Line: 15    
ժողով, ուր տեսանէաք զնա ոչ
Line: 16    
միայն սովորական չափով, այլ առաւել եւս բազմապատիկ
Line: 17    
արքայական շքով պճնեալ պերեւետեալ.
Line: 18    
տեսանէաք եւս զարքայականն հաւ, որոյ
Line: 19    
տեսակն ցանկալի էր, զի ընդ դեղնագոյն փետուրսն
Line: 20    
փոքր ինչ կանաչութիւն համավար խառնեալ
Line: 21    
արտաքս ճոճէր, եւ լանջացն կարմրանիշ
Line: 22    
գոյն այսր անդր տրոհէր շուրջ զպարանոցաւն
Line: 23    
առ միմեանս պատուածեալ՝ նման գարնանային
Line: 24    
առաւօտեան ցօղոյ կալոյ յանդաստանս ոսկէծայր
Line: 25    
քրտից մարգարտաձեւ ՛ի վայր կոխեալ բոլորովիմբ։
Line: 26    
Դարձեալ եւ բերանովն կռանայր, յորում
Line: 27    
բոլորատէգ լեզուն իբրու դանդանք ցուցեալ՝ զբարակավանգ
Page: 229   Line: 1    
ճռուողումն ձայնի ըստ մարդկային
Line: 2    
բնութեան խօսից ստէպ ստէպ հոլովէր. եւ սա՝
Line: 3    
զորօրինակ յառաջինսն անդ, Ներոնի ումեմն կայսեր
Line: 4    
՛ի սենեակսն լինէր գովող, այսպէս եւ ՛ի
Line: 5    
վերջնումս աստ յոգնաբաստիկ իշխանիս մերոյ
Line: 6    
տեսաք զնա օրհնիչ. ընդ որ թէպէտ առաւելասքանչ
Line: 7    
էին զարմանք, սակայն ոչ այնչափ քան
Line: 8    
զոր հանդերձեալս եմ ասել։ Զի ՛ի զբօսանս խաղուց
Line: 9    
տեսանէաք յելս անդ արքայաչու կազմութեանն
Line: 10    
արտաքոյ պարսպին ՛ի նախադրան ճանապարհին,
Line: 11    
որպէս առ թագաւոր յարկրպագութիւն
Line: 12    
գայր անարի անբարի կենդանի վիմահասակն
Line: 13    
փիւղ. որոյ գերանաձեւ սրունքն որպէս
Line: 14    
զլեառն ինչ ՛ի վեր բարձեալ ունէին զնա, եւ
Line: 15    
զխելապատակէ անտի ըստ չարութեան սողնոցն
Line: 16    
նմանութեան ՛ի վայր կոյս կախեալ ձեւանայր
Line: 17    
պատիճն, զոր առ գետովն շրջշրջելով այսր անդր
Line: 18    
ստէպ դարձուցանելով ուղղորդաձեւ ՛ի վեր կանգնելով,
Line: 19    
մերթ յինքն քնթռնեցուցանելով եւ ուժգնակի
Line: 20    
մռնչմամբ զտուրեւառութիւն շնչոյն ընդ
Line: 21    
խռչափողն արտաքս հեղլով, արդարեւ ասեմ, ՛ի
Line: 22    
բեհմութ շարժելոյ գլխոյն ահաբեկ զարհուրանօք
Line: 23    
դողումն ունէր զբնութիւն մարդոյ։ Տեսանէաք
Line: 24    
եւ զերիվարս ածեալս՝ սիգաւորք պերճազարդք
Line: 25    
ճեմողք ճեպողք եւ ճախրասլացք, որք հողմավար
Line: 26    
թեթեւութեամբ զարշաւանսն առնէին ոսկէսանձ
Line: 27    
թամբօք եւ գեղգեղեալ զինուք։

Page: 230  
Line: 1       
Եւ արդ աստանօր զի՞նչ ասացից եւ զի՞նչ
Line: 2    
խօսեցայց. զի աստուածային նախախնամութեամբ
Line: 3    
՛ի ծնէ իսկ սա ՛ի փառս եւ ՛ի մեծութիւն
Line: 4    
ստեղծաւ. եւ մինչեւ ցայսօր ժամանակի ընդարձակեաց
Line: 5    
սմա Տէր լինել առ ամենեսին ամենափառ.
Line: 6    
վասն որոյ ոչինչ պակաս քան զթագաւորս
Line: 7    
զսա տեսաք ամենայն ընչիւք. ոսկի եւ արծաթ
Line: 8    
բազում յոյժ, ծիրանիք պատուականք եւ հանդերձք
Line: 9    
գեղեցիկք. ակունք պատուականք եւ լուսափայլ
Line: 10    
մարգարիտք ոչ սակաւք. նաեւ ամենայն ինչ
Line: 11    
լի եւ պատարուն։ Արդ այս երրեակ տասներեակք
Line: 12    
եւ տարիք երեք են, զոր սկսաւ Տէր բազմամեծար
Line: 13    
զբարեյաղթ իշխանն Աղուանից առնել, ՛ի
Line: 14    
չորից ազգաց թագաւորաց աշխարհակալաց պատուեալ
Line: 15    
եւ մեծարեալ յոյժ, ոչինչ նուազ գոլով
Line: 16    
քան զբռնակալսն զայնոսիկ. այլ յամենայնի վեհ եւ
Line: 17    
մեծ գոլով։ Ապա մի ոք տղայական բարուք եւ անիմաստ
Line: 18    
խորհրդով փոքր վարկանելով զսորա տիրողութիւնս՝
Line: 19    
յաղագս ոչ ունելոյն թագ եւ եթ ՛ի
Line: 20    
գլուխն՝ ծայրայապաւիչ լինիցի թագաւորական
Line: 21    
պատուոյ եւ յոգնակայելուչ մեծութեան սորա։
Line: 22    
Վասն որոյ ամենանուաստ ծառայիցս ընդարձակ
Line: 23    
եղիցի՝ ոչ ընդ Օգոստի ումեմն, կամ ընդ Տիբերայ
Line: 24    
կայսեր, այլ ընդ աստուածաշնորհ բարերարութեամբ
Line: 25    
ահեղագոյն գերազանցելումն՝ ընդ երանելւոյն
Line: 26    
Կոստանդիանոսի, որ յԱստուծուստ
Line: 27    
պսակօքն պատուեալ փառաւորեցաւ, այո́ արդարեւ
Page: 231   Line: 1    
զքեզ ինքն՝ զբազմամեծար իշխանդ արեւելից,
Line: 2    
լծորդել։ Քանզի զինչ խնդրէ ՛ի քէն Տէր
Line: 3    
մեր Յիսուս Քրիստոս, որ զքեզ ստեղծ՝ տէր իմ
Line: 4    
թէոդորոս՝ եթէ ոչ հրաժարել ՛ի մեղաց եւ սիրել
Line: 5    
զԱստուած, երկնչիլ ՛ի նմանէ եւ գնալ ՛ի ճանապարհս
Line: 6    
նորա, զի քեզ բարի լինիցի եւ որդւոց քոց
Line: 7    
յազգէ յազգ մինչեւ ցյաւիտեան։



Next part



This text is part of the TITUS edition of Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 23.8.2008. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.