TITUS
Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi
Part No. 57
Previous part

Chapter: 27  
Page: 220  
Line: 11 
ԳԼՈՒԽ Ի՜Է.

Line: 12 
Որ ինչ ՛ի թագաւորէն հարաւոյ մեծարանք արեւելից
Line: 13 
իշխանին եղեւ՝ աստանօր գտցես։


Line: 14       Լերինք մշտնջենաւորք եւ ծովք անդնդայինք
Line: 15    
ալեկոծեալք հնազանդեալ կան բանին Աստուծոյ։
Line: 16    
Քանզի վերնառաք հրամանն, յորժամ հայի յերկիր՝
Line: 17    
դողացուցանէ զնա, եւ ՛ի մերձիլն ՛ի լերինս՝
Line: 18    
ծխին։ Որպէս եւ այժմ ահա յերեսաց Տեառն բարձրացեալ
Line: 19    
բլուրքն հարթեալ հաւասարեցան եւ ալէփարթամ
Line: 20    
խորոցն ջրայեղց բռնութիւնք անդէն
Line: 21    
յինքեանս սուզան։ Զի ահագին փառք Պարսից
Line: 22    
տէրութեանն խոնարհեցաւ, զանբաւ խրոխտ բարձրութիւնս
Line: 23    
նորա խորք ծածկեցին. լռեցին թէւաւոր
Line: 24    
արձանք խորոց ՛ի խողմուռոյց եռանդմանէ.
Page: 221   Line: 1    
եւ փուշք ագարակի օդասլաց թռչմամբ եկեալ
Line: 2    
տաղաւարեցան ՛ի վերայ մկանանց լայնատարած
Line: 3    
ծովուն։ Զի որպէս ջուրք բազումք կոհակաշարժ
Line: 4    
բռնութեամբ ծովասոյզ առնեն զերկիր, նոյնպէս
Line: 5    
յերբեմն ժամանակի թագաւորք Հոռոմոց ամբոխեալ
Line: 6    
զօրօք հիածածուկ զընդհանրական աշխարհիս
Line: 7    
առնէին բազմութիւնս։ Իսկ այժմ այնր աթոռոյ
Line: 8    
ամբարձեալ զօրութիւնքն այնքան ՛ի վեր ցնդեալ
Line: 9    
շիջան, մինչ զի որք միանգամ ընդ ձեռամբ նորա
Line: 10    
էին մարդկային անտառք՝ գնացեալ յարեցան
Line: 11    
ընդ հովանեաւ այնր, որ Գեդէոնեան դժնկին էր
Line: 12    
պատաղիչ. զոր ՛ի նոսա բարձեալ բռնաւորաց
Line: 13    
շառաւիղքն խլրտել անգամ ոչ կարէին։ Զի իբրեւ
Line: 14    
ետես քօշն արեւմտեան, թէ դարձոյց Տէր զօգնականութիւն
Line: 15    
՛ի սրոյ նորա եւ կինճն վայրենի
Line: 16    
գազանանայ փշրել զեղջիւր նորա, առեալ զլրումն
Line: 17    
ժամանակին ըստ կանխասաց մարգարէութեանն
Line: 18    
եւ խոստմանն Աբրահամու."Եթէ ձեռք Իսմայելի
Line: 19    
յամենեսին եւ ձեռք ամենեցուն ՛ի նա". եւ եթէ՝
Line: 20    
"Առաջք նորա հուր ծախիչ եւ վերջ նորա բոց
Line: 21    
բորբոքեալ". -- յայնժամ առեալ կայսերն Հոռոմոց
Line: 22    
զսինլիքորսն զօրացն՝ աճապարէր ընդ ծով
Line: 23    
եւ ընդ ցամաք անցանել ՛ի սահմանս հեռաւորս
Line: 24    
կղզեացն արեւմտից։ Այն վեցերորդ ամ էր հարաւայնոցն
Line: 25    
փոխելոյ զթագաւորութիւն իւրեանց
Line: 26    
յաշխարհն Ասորեստանի. զի թողեալ զերկիր աղախնոյն՝
Line: 27    
արկանէին զաթոռ տէրութեանն ՛ի
Page: 222   Line: 1    
Դամասկոս. որոյ նստեալ անդ՝ սկսանէր շուրջ
Line: 2    
զիւրեւ յաջ եւ յահեակ ծծել զուղեղ երկրի։ Քանզի
Line: 3    
տուաւ նմա լայն եւ ընդդիմակաց զօրութիւն,
Line: 4    
աշխարհավար իմաստ, երկրավար քաղցրութիւն
Line: 5    
եւ հեզութիւն մարդկային. ուստի չորիւքս այսոքիւք
Line: 6    
չորից անկեանց աշխարհիս հասարակապէս
Line: 7    
եկաց իշխան։

Line: 8       
Արդ տեսանելով զանհնարին տկարանալն
Line: 9    
կայսերն Հոռոմոց ՛ի թագաւորէն հարաւայնոյ,
Line: 10    
որ իբրեւ բոց ճարակեաց զբազմամարդ հրապարակս
Line: 11    
եւ զքաղաքս նորա հրով, բազմահոգ վասն
Line: 12    
իւրոյ իշխանութեանն լինէր մեծ իշխանն արեւելից
Line: 13    
Ջուանշիր. նախազգաստ լինէր, թէ գուցէ
Line: 14    
ամբոխն հարաւոյ ընդ ոտս առեալ զերկիր նորա
Line: 15    
կոխեսցէ։ Եւ թէպէտ կարող էր զԹուրքաստանեայցն
Line: 16    
հանել զանթիւ զօրսն յիւր յօգնականութիւն,
Line: 17    
յանձն առնոյր նուաճիլ ընդ լծով ծառայութեան
Line: 18    
թագաւորին հարաւոյ։ Արդ իբրեւ լսէր
Line: 19    
բռնակալն հարաւոյ սակս մերոյ իշխանին ծայրափառ
Line: 20    
բարելաւութեանն, զոր առ կայսրն ունէր
Line: 21    
Հոռոմոց, եւ կամ եթէ նա էր երասանակալ Թուրքաստանեայցն
Line: 22    
ազգաց հանել եւ արգելուլ զնոսա
Line: 23    
յաղագս մարմնական խնամութեանն, անդանօր
Line: 24    
անըմբերելի նախանձ ՛ի միտս տիեզերակալ պարծողին
Line: 25    
բորբոքէր։ Ուստի ՛ի ձեռն հաւատարիմ
Line: 26    
պատգամաւորաց առաքէր երդմունս մեծամեծս
Line: 27    
եւ զխոստմունս անչափ պարգեւաց, զի առ նա
Page: 223   Line: 1    
երթիցէ։ Իսկ նա մեծայոյս բարութեանցն, որ
Line: 2    
՛ի խաչն Քրիստոսի վստահ եղեալ՝ կազմէ ընծայս
Line: 3    
բազմապատիկս եւ հանդերձի նոքօք յողջոյն
Line: 4    
տիեզերակալի. եւ նախ ժամանէ ՛ի տուն Տեառն,
Line: 5    
զոր յապաւինութիւն իւր շինեալ էր ՛ի բերդն
Line: 6    
Գարդման. եւ անդ սրտառուչ հառաչմամբ զծածկագիտին
Line: 7    
խնդրէր այցելութիւն, զոր մեծն Դաւիթ
Line: 8    
ասէ. "Արարիչ իրաւանց եւ արդարութեան՝
Line: 9    
մի́ մատներ զիս ՛ի ձեռն նեղչաց իմոցԵւ
Line: 10    
այսու մտօք հրաժարեալ մեծայաղթ յուսով զինեցաւ՝
Line: 11    
չուեալ ՛ի տար աշխարհ։ Իսկ զօրավարին
Line: 12    
Հայոց ամենայն նախարարօք ընդառաջ նորա
Line: 13    
ելեալ զուարճալից խնդութեամբ ընդունող լինէր,
Line: 14    
եւ մեծապատիւ շքով յուղարկիչ։ Իբրեւ իջանէր
Line: 15    
յերկիրն Ասորեստանեայց՝ տեսանէր, զի
Line: 16    
ահա պետք թագաւորին գաւառացն այնոցիկ հրամանաւ
Line: 17    
նորա եւ ճոխք քաղաքացն ըստ իւրաքանչիւր
Line: 18    
սահմանս պատուիչ լինէին, երիվարք պատրաստք
Line: 19    
եւ օթեվանք կազմք, մինչեւ եհաս ՛ի դուռն
Line: 20    
թագաւորին մեծաւ շքով։ Յայնժամ հրամայեալ
Line: 21    
մերձակայ մեծամեծացն ընդ առաջ ելանել նմա,
Line: 22    
ածելով զերիվարս, յորս ինքն թագաւորն հեծանէր,
Line: 23    
եւ այնպէս շքեղաշուք փառօք եւ պատուով
Line: 24    
մուծանէին ՛ի բանակն յոգնահոյլ գուպարից։
Line: 25    
Վասն որոյ ՛ի հոյակապ նորա անունն խառնիճաղանճն
Line: 26    
ամենայն ՛ի տես ճապէին համախմբեալ
Line: 27    
՛ի ճանապարհին։ Իսկ թագաւորն հարաւոյ ՛ի
Page: 224   Line: 1    
ծագել արեւուն նախ քան զսովորական ժամն յարուցեալ
Line: 2    
՛ի քնոյ հրճուալից մտօք եւ բարի ողջունիւ
Line: 3    
զիշխանն արեւելից տեսանէր, եւ յարազուարճ
Line: 4    
վասն գալստեան նորա լինէր։ Ուստի ամենակատար
Line: 5    
ընդունելութեամբ եւ ոչ առ մի ոք ՛ի կողմնակալաց
Line: 6    
երկրի այնպիսի եղեն փաթշահաբար
Line: 7    
մեծարգութիւնք. մանաւանդ յորժամ զփորձ առնոյր
Line: 8    
զխոհական հանճարամտութեան նորա, վասընզի
Line: 9    
թէպէտ եւ բազում տեարք եւ յոլով ազգաց
Line: 10    
հիւղինակք ընդ ձեռամբ նորա կային հնազանդեալք,
Line: 11    
այլ ոչ ումեք ՛ի նոցանէ աներկեւան խորհուրդ
Line: 12    
որպէս Ջիւանշիրի տայր, յորոյ վերայ
Line: 13    
պարգեւս մեծամեծս շնորհէր նմա եւ որոց ընդ
Line: 14    
նմայն էին։ Յետ այսորիկ խնդրէր իշխանն արեւելից
Line: 15    
խաղաղական ողջոյն եւ հրաժեշտ։ Իսկ արքայն
Line: 16    
հարաւոյ վասն սեռն եւ սերտ սիրոյն հաստատութեան
Line: 17    
երդմունս կնքեալ՝ տայր նմա եւ
Line: 18    
զաջ իւր, որ չէր երբէք լեալ սովորութիւն տիեզերապետ
Line: 19    
գոռոզին օտարազգւոյ ումեք առնել
Line: 20    
զայս։ Այսոցիկ այսպէս եղելոց՝ մեծավայելուչ
Line: 21    
փառօք յուղարկիւր ՛ի համաշխարհական մարզարանէն,
Line: 22    
եւ գայր հասանէր յԱյրարատական գաւառ.
Line: 23    
ուր ընդ առաջ լինի նմա ՛ի Մամիկոնեան
Line: 24    
տոհմէ քաջն Գրիգոր համօրէն ազատօքն եւ ածէ
Line: 25    
զնա ՛ի գիւղաքաղաքն իւր Արուճ։ Գայր հասանէր
Line: 26    
անդ աղաւնին սուրբ եւ սիւնն եկեղեցւոյ՝
Line: 27    
մեծ հայրապետն Հայոց Անաստաս. զոր տեսեալ
Page: 225   Line: 1    
մեծահաւատ իշխանին հոգեզուարճ բերկրանօք
Line: 2    
լցեալ, խոնարհեցուցեալ զինքն՝ օրհնեցաւ ՛ի
Line: 3    
նմանէ որպէս ՛ի հրեշտակէ սրբոյ. եւ նովին բարեզարդութեամբ
Line: 4    
գայր իջանէր ՛ի գաւառն Գարդման,
Line: 5    
ուր իսկ եւ իսկ մտանէր ՛ի յարկ ապաւինին
Line: 6    
իւրոյ եւ սկսանէր զոր ինչ ազնուական
Line: 7    
նիւթեղինացն առ ՛ի զարդ հրաշագեղութեան անճառելի
Line: 8    
լուսոյն ծախել. որ եւ գեղագերիչս ՛ի գործ
Line: 9    
արկեալ նկարեաց ՛ի գմբեթէն մինչեւ ՛ի բարաւորս
Line: 10    
դրանն պատաղահիւթ կերպասագործեալ. եւ
Line: 11    
զդուռն սենեկին՝ զլոյսն տիեզերաց ունողին,
Line: 12    
արծաթապատ հրաման տայր քանդակել։ Եւ յայսու
Line: 13    
ամենայնի վերայ իբրեւ զերեամ մի ողջոյն
Line: 14    
հաւատարիմ խորհրդովք տիրասէր առ թագաւորն
Line: 15    
հարաւոյ զինքն ցուցանէր մեծավայելուչ իշխանն
Line: 16    
Ջիւանշիր։



Next part



This text is part of the TITUS edition of Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 23.8.2008. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.