TITUS
Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi
Part No. 40
Previous part

Chapter: 10  
Page: 145  
Line: 7 
ԳԼՈՒԽ Ժ՜.

Line: 8 
Յառաջին ութեւտասն նահանջէն սկիզբն պատմողաբար։


Line: 9       Իբրեւ լցաւ ժամանակ գերութեանն Երուսաղէմի,
Line: 10    
որ յաւուրս Փղաւոս Հերակլի քրիստոսասէր
Line: 11    
կայսերն, որպէս երբեմն եօթանասուն ամացն՝
Line: 12    
յաւուրս Կիւրոսի պարսկի, այց արար Աստուած
Line: 13    
յանդիմանել զսեգ թագաւորն Պարսից՝
Line: 14    
զմեծն Խոսրով, որ ՛ի բազում ժամանակաց յաղթահարեալ
Line: 15    
վանեաց, վարատեաց նա զտուն օգոստական
Line: 16    
մեծ աշխարհաւն իւրով Հռոմաւ եւ նշանաւոր
Line: 17    
քաղաքաւն Պաղեստինեաւ։ Արդ իբրեւ ետես
Line: 18    
նա, եթէ յաջողեաց գործ մարտի պատերազմաց,
Line: 19    
զոր սկսաւ առնել ընդ արքային Յունաց
Line: 20    
՛ի ձեռն զօրավարին իւրոյ, զոր կացոյց ՛ի
Line: 21    
վերայ զօրացն այնմիկ զոր կազմեալ էր ընդդէմ
Line: 22    
արեւմտից, որոյ բուն անուն իւր Խոռիեան կոչէր.
Line: 23    
եւ վասն մղելոյ նորա եւ յօրինելոյ զճակատն
Line: 24    
պատերազմաց եւ զյաղթութիւնս կատարելոյ՝ ըստ
Page: 146   Line: 1    
խորագիտութեան Պարսից այլ եւ այլ պճնող անուամբ
Line: 2    
յորջորջէ զնա՝ երբեմն Ռազմիոզան, եւ
Line: 3    
երբեմն Շահվարազ։ Սա էառ եւ հրձիդ արար
Line: 4    
զմեծ քաղաքն Երուսաղէմ, եւ ՛ի գերութիւն վարեաց
Line: 5    
զփայտն կենաց՝ զխաչն լուսատու տիեզերաց,
Line: 6    
որով դժոխք գերեցան։ Եւ զսպասս ամենայն
Line: 7    
սրբութեանց կողմանցն այնոցիկ զոսկւոյ
Line: 8    
եւ զարծաթոյ եւ զականց պատուականաց, եւ զհանդերձս
Line: 9    
ծիրանիս մեծագինս ընդելուզեալս մարգարտօք,
Line: 10    
նաեւ զկահս անգամ շինուածոց զարմանալի
Line: 11    
հոյակապ մայրաքաղաքաց, զսիւն եւ զխոյակս
Line: 12    
կճեայս, նա եւ զչորքոտանիս եւ զթռչունս
Line: 13    
մեծամեծս, զորոց զանուանս ոչ էր լուեալ անգամ
Line: 14    
՛ի կողմանս արեւելից։ Եւ զի ոչ յերկարեցից
Line: 15    
զբանս, քանզի անցանէ զանցանէ զչափ կարգի
Line: 16    
տեսութեանս իմոյ գործն, զոր գործեաց նա
Line: 17    
եւ զմթերս գանձուց զոր աւերեաց եւ ետ բերել
Line: 18    
՛ի դուռն Պարսից արքայի. սակայն ոչ յագեցաւ
Line: 19    
եւ ոչ շատացաւ անթիւ կարասովն. եւ երգեցիկ
Line: 20    
ազգի ազգի արուեստաւորօքն խրախճանականացն՝
Line: 21    
փափկասուն աղջկանց եւ մանկանց։ Այլ
Line: 22    
առաւել եւս ոգորէր ընդ ծով եւ ընդ ցամաք եւ
Line: 23    
զգեղեցկաշէն քաղաքս Հռովմայեցւոց բնակչօքն
Line: 24    
իւրովք հանդերձ խաղացուցանէր ՛ի կողմանս Պարսից
Line: 25    
վասն տենչանաց իւրոց։ Նմանապէս եւ զճարտարս
Line: 26    
՛ի նոյն ձեւ օրինակի նստուցանէր եւ անուանէր
Line: 27    
զոմն առաւել քան զԱնտիոք քաղաք. եւ
Page: 147   Line: 1    
զայլս յիւր անուն զառաւելն ՛ի վերայ յաւելեալ։
Line: 2    
Արդ իբրեւ ելից յաղթութեամբն ըստ ցանկութեանն
Line: 3    
զկամս իւր ՛ի վերայ ամենայն ազգաց
Line: 4    
եւ թագաւորութեանց, մինչեւ յանչափս զօրանալ
Line: 5    
եւ հպարտանալ եւ կարծել անձին քաջութեամբ
Line: 6    
առնել զթագաւորութիւն իւր ահեղ եւ
Line: 7    
զարմանալի, եւ ոչ էառ ՛ի միտ եթէ Տէր է բարձրեալն
Line: 8    
թագաւորութեան մարդկան եւ ում կամի
Line: 9    
տայ զայն. ապա սկսաւ սակաւ նուաղիլ եւ անկարանալ
Line: 10    
առաջի արքային Յունաց, եւ ոչ ամբառնալ
Line: 11    
զգլուխ իւր ըստ առաջի զօրութեանն։ Զի
Line: 12    
յանկարծակի ազդ արարեալ կայսեր ամենայն
Line: 13    
զօրաց իւրոց եւ զօրագլխաց զյաջողելն Աստուծոյ
Line: 14    
առաջի նորա, հրամայէր վաղվաղակի ՛ի մի
Line: 15    
վայր գումարել հանդերձ ամենայն զօրութեամբք,
Line: 16    
որք ընդ ձեռամբք իւրեանց. եւ լսելի լինէր ամենեցուն
Line: 17    
ժամադիր գումարտակին այնորիկ։ Ոչ
Line: 18    
ժամանէր այր ընդ ընկերի իւրում, այլ առանց
Line: 19    
յապաղելոյ փութանակի կոտորէին զխոփս իւրեանց
Line: 20    
՛ի սուսերս եւ զգերանդիս իւրեանց ՛ի գեղարդունս.
Line: 21    
տկարք եւ հանդարտք խրախուսէին,
Line: 22    
եթէ հզօր եւ պատերազմող եմք մեք։ Եւ յարուցեալ
Line: 23    
ամենայն զօրութեամբ իւրով՝ ինքն իսկ
Line: 24    
իւրովի զօրավար եւ առաջնորդ լինէր առաջի զօրաց
Line: 25    
իւրոց. եւ դուռն պալատանն թողեալ ՛ի ձեռս
Line: 26    
որդւոյն իւրոյ՝ թագ կապեալ նմա նստուցանէր
Line: 27    
փոխանակի իւր յաթոռ թագաւորութեան։ Ոչ հարկանէր
Page: 148   Line: 1    
ընդդէմ զօրացն Պարսից, որք պատեալ
Line: 2    
պաշարեալ ՛ի հնազանդութեան ունէին զաշխարհս
Line: 3    
եւ զքաղաքս նորա, ոչ անցանէր մօտ առ նոքօք
Line: 4    
եւ ոչ գրգռէր զնոսա ՛ի մարտ պատերազմի. այլ
Line: 5    
թողեալ զնոսա անդէն յերկրի իւրում՝ եկն ել
Line: 6    
ընդ ծով ճանապարհ կազմեալ ընդ աշխարհն Եգերացւոց,
Line: 7    
գայ ընդ Հայս եւ անցանէ ընդ գետն
Line: 8    
Երասխ, եւ խորհէր յանպատրաստի ունել զմեծ
Line: 9    
թագաւորն Խոսրով։ Իբրեւ ազդ լինէր Խոսրովու,
Line: 10    
հիանայր ընդ միտս իւր եւ ասէր. "Ո՞չ նա է սա՝
Line: 11    
որ յերկիւղէն իմմէ յանդունդս վարեցաւ. իսկ
Line: 12    
արդ՝ այս զի՞նչԵւ խոյս տուեալ յերեսաց
Line: 13    
նորա յամարայնոց սահմանացն Մարաց՝ գնաց
Line: 14    
անդէն յաշխարհն Ասորեստանեայց. վաղվաղակի
Line: 15    
առաքէ սուրհանդակս երագահասս եւ գրէ առ
Line: 16    
մեծ զօրավարն իւր Շահվարազ երդմունս մեծամեծս
Line: 17    
եւ սպառնալիս. "Այնու քաւեսցի, ասէ՝
Line: 18    
մեծ նախատինքս եւ ցասումնս իմ, եթէ այսպէս
Line: 19    
ժամանեսցես փութալ հասանել եւ ոչ թողուլ եւ
Line: 20    
ոչ զմի ոք ՛ի մարդոյ մինչեւ յանասուն ՛ի համարձակելոցդ
Line: 21    
յերեսս իմԵւ ՛ի ձեռն առեալ
Line: 22    
զօրավարին զհրամանն եւ ընթերցեալ զլուրն ահագին՝
Line: 23    
վաղվաղակի հանդէս առնէր ամենայն զօրացն
Line: 24    
Պարսից, եւ թողեալ ՛ի ձեռս գումարտակացն
Line: 25    
զքաղաքս Հռովմայեցւոց եւ Պաղեստինացւոց՝
Line: 26    
զեկեալսն ՛ի հնազանդութիւն ծառայութեան,
Line: 27    
զգուշութեամբ պատուիրէր ունել մինչեւ դառնալ
Page: 149   Line: 1    
նմա յիրացն հասելոց։ Եւ ինքն շարժէր զզօրսն
Line: 2    
հանդերձ ընտիր սպառազինուք եւ քաջընթաց երիվարօք
Line: 3    
աճապարէր հասանել ՛ի հրաման թագաւորին։
Line: 4    
Իսկ կայսրն մեծ Հերակլիոս իբրեւ ետես
Line: 5    
եթէ խոյս ետ յերեսաց նորա թագաւորն Պարսից,
Line: 6    
դադարեաց ՛ի պնդելոյ զհետ նորա. եւ ասպատակ
Line: 7    
սփռեալ զկողմամբն Ատրպատականու
Line: 8    
մինչեւ ցտեղին՝ անուանեալ Գայշաւան, տեղի
Line: 9    
ամրոցաց ջերմութեան ընտրեալ յառողջութիւն
Line: 10    
հովասնութեան թագաւորացն Պարսից՝ որ է ՛ի
Line: 11    
սահմանս Մարաց աշխարհին, աւերէր քանդէր
Line: 12    
գերէր զերկիրն ամենայն. եւ անտի դարձեալ՝
Line: 13    
կամէր ձմերել ՛ի կողմանս Աղուանից, Վրաց եւ
Line: 14    
Հայոց աշխարհաց։ Ուստի եւ գիր արարեալ առ
Line: 15    
իշխանս եւ առաջնորդս աշխարհաց, զի ինքնակամ
Line: 16    
կամօք ելցեն ընդ առաջ նորա եւ ընկալնուցուն
Line: 17    
եւ պաշտեսցեն զնա հանդերձ զօրօքն իւրովք յաւուրս
Line: 18    
ձմերանւոյ. ապա եթէ ոչ՝ համարեսցին
Line: 19    
առաջի նորա իբրեւ հեթանոսք, առցին ամուրք
Line: 20    
նոցա եւ գերեսցին սահմանք աշխարհացն այնոցիկ
Line: 21    
՛ի զօրաց նորա։ Իբրեւ լուան զայս ամենայն
Line: 22    
պետք եւ իշխանք աշխարհիս Աղուանից,
Line: 23    
՛ի նոյն ինքն ՛ի հրամանէ Խոսրովու թողեալ զմեծ
Line: 24    
քաղաքն Պարտաւ, ելեալ գնացին ամրացան ՛ի
Line: 25    
տեղիս տեղիս. իսկ բազումք ՛ի քրիստոնէից եւ
Line: 26    
՛ի հեթանոսաց յարուեստագործաց բնակչաց քաղաքին,
Line: 27    
որք վասն անկարութեան իւրեանց ոչ
Page: 150   Line: 1    
կարացին զերծանել փախչել առաջի նոցա՝ մնացին
Line: 2    
անդէն ՛ի քաղաքի անդ։ Եւ քահանայ ոմն,
Line: 3    
անուն Զաքարիա՝ այր սուրբ, որ էր վանական
Line: 4    
Պարտաւայ եկեղեցւոյ, հեզ եւ հանդարտ՝ եդ զանձըն
Line: 5    
իւր ՛ի վերայ նոցա. եւ երդմամբ եւ ազգի
Line: 6    
ազգի հնարիւք զերծոյց զբազում անձինս քրիստոնէից
Line: 7    
աղօթիւք իւրովք երաշխաւորեալ նաեւ
Line: 8    
վասն հրէից եւ հեթանոսաց. ուստի յետոյ գովեցաւ
Line: 9    
գործ նորա եւ վկայեալ յամենեցուն՝ կարգեցաւ
Line: 10    
յեպիսկոպոսութիւն աթոռոյն Աղուանից։
Line: 11    
Իսկ իբրեւ եկն եհաս զօրն Հռովմայեցւոց անթիւ
Line: 12    
բազմութիւն յոյժ՝ բնակեցան յՈւտի գաւառի
Line: 13    
առ հեղեղատովն, որ ՛ի մէջ սահմանաց գեղջն
Line: 14    
Կաղանկատուոց. եւ կոխեցին քանդեցին զգեղեցիկ
Line: 15    
ստացուածս այգեստանեայց եւ գեօղաստանեայց
Line: 16    
ընդ որս անցանէին, եւ անտի չուեալ բանակեցան
Line: 17    
առ հեղեղատովն Տրտուայ մօտ ՛ի գիւղն Դիւտական։
Line: 18    
Ապա եկեալ հասին զհետ նոցա զօր Պարսից,
Line: 19    
զորս Նոր զօր անուանեն, եւ էր զօրագլուխ
Line: 20    
նոցա Շահրապղական, եւ ՛ի հաւատարիմ նախարարաց
Line: 21    
թագաւորին վերակացու եւ հրամանատար
Line: 22    
՛ի միջի նոցա այր մի՝ զոր Գրանիկ Աաղար անուանէին,
Line: 23    
եկն էջ ընդդէմ նորա. եւ միւս զօրավարն
Line: 24    
Պարսից եկեալ ՛ի Հռովմայ եւ դարձուցեալ
Line: 25    
զհերակլեանսն ընդ կրունկն՝ վարեցին ընդ աշխարհն
Line: 26    
Սիւնեաց։ Զի թէպէտ եւ հարուածք մեծամեծք
Line: 27    
եղեն զօրացն Պարսից, սակայն հանին
Page: 151   Line: 1    
տարան արկին զնա յաշխարհն իւր, եւ անդէն
Line: 2    
կալան զքաղաքսն, զոր հանին բռնութեամբ ՛ի
Line: 3    
նմանէն։



Next part



This text is part of the TITUS edition of Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 23.8.2008. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.