TITUS
Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi
Part No. 32
Previous part

Chapter: 2  
Page: 126  
Line: 1 
ԳԼՈՒԽ Բ՜.

Line: 2 
Որինչ յանօրէն Յազկերտէ վտանգէին Աղուանք, եւ
Line: 3 
գտեալ զփրկութիւն ՛ի Վարդանայ հայոց զօրավարէ։


Line: 4       ՛Ի ժամանակս Յազկերտի ամբարշտի վառէր
Line: 5    
բորբոքէր սատանայ ՛ի միտս նորա բառնալ զքրիստոնէութեան
Line: 6    
կրօնն։ Եհաս հրաման սաստկագոյն
Line: 7    
յաշխարհս Աղուանից թողուլ զհաւատս եւ հնազանդ
Line: 8    
կալ մոգական աղանդոյն կրակապաշտութեան.
Line: 9    
նոյն աղէտք եւ ՛ի Հայս գործեցան ՛ի նոյն
Line: 10    
թագաւորէ։ Բայց դէմ եդեալ հազարապետն Աղուանից
Line: 11    
եւ սուրբ եպիսկոպոսապետն աշխարհիս՝
Line: 12    
հասանէին միաբան յուխտն Հայաստանեայց եւ
Line: 13    
պատմեալ զանցս աղետին՝ մեծաւ տագնապաւ
Line: 14    
փութացուցանէին զզօրս եւ ասէին. "գունդն Պարսից,
Line: 15    
որ էր ՛ի կողմանս աշխարհին Հոնաց՝ դարձաւ
Line: 16    
այսրէն, եկն եմուտ յաշխարհս մեր, եւ բազում
Line: 17    
եւս այլ այրեւձի, որ ՛ի դրանէ եկին. եւ թող
Line: 18    
զերկոսեանդ, այլ եւս երեք հարիւր վարդապետք
Line: 19    
ածեալ են ընդ ինքեանս։ Պառակտեցին զաշխարհն,
Line: 20    
զոմանս յինքեանս արկին, կամէին յեկեղեցիս
Line: 21    
ձեռնարկել. եւ հրամանաւ արքայի ստիպեն
Line: 22    
զամենեսեան եւ ասեն. "եթէ կամաւ յանձն
Line: 23    
առնուք զօրէնս՝ պարգեւս եւ պատիւ գտանէք ՛ի
Line: 24    
նմանէ եւ թողութիւն հարկաց արքունի լինի ձեզ.
Line: 25    
ապա եթէ կամաւ զայդ ոչ առնէք, հրաման ունիմք
Page: 127   Line: 1    
՛ի գիւղս եւ յագարակս շինել ատրուշանս եւ
Line: 2    
զՎռամական կրակն ՛ի ներքս դնել, եւ կացուցանել
Line: 3    
մոգս եւ մոգպետս օրէնսդիրս աշխարհիս։ Եւ
Line: 4    
եթէ ստամբակէ ոք, մահուամբ սատակի. եւ կին եւ
Line: 5    
որդիք այնպիսւոյն անաշխարհիկ լինիցինԶայս
Line: 6    
լուեալ գնդին Հայոց՝ ոչինչ լքեալ, այլ համագունդ
Line: 7    
լեալ վասն գուժին այնմիկ՝ քաջալերս տուեալ
Line: 8    
արձակեցին զնոսա, զի առ ժամանակ մի խաբէութեամբ
Line: 9    
կալցեն զնոսա, զի մի́ ձեռնարկեսցեն
Line: 10    
յուխտ եկեղեցւոյ, մինչեւ ելս խնդրեսցեն։ Յայնժամ
Line: 11    
գրեցին գունդք Հայոց առ Թէոդոս կայսր՝
Line: 12    
օգնել նոցա ՛ի մեծի վտանգին. իսկոյն հասանէր
Line: 13    
նմա վախճան. եւ անօրէնն Մարկիանոս թագաւորեալ՝
Line: 14    
ոչ պահէր զուխտն. այլ ըստ իւրում բարուցն
Line: 15    
միակամ լինէր ընդ հեթանոսս։ Եւ ոչ ուստեք
Line: 16    
գտեալ օգնականութիւն քաջացն Հայոց՝ ՛ի
Line: 17    
վերինն ապաւինեալ յամենակալ զօրութիւն Բարձրելոյն,
Line: 18    
յերիս բաժանեալ զզօրս Հայոց՝ զառաջինն
Line: 19    
տան ցՆերշապուհ Ռըմբոսեան՝ պահապան
Line: 20    
Ատրպատական կողման։ Եւ զերկրորդ գունդն
Line: 21    
տան ՛ի ձեռն Վարդանայ զօրավարին Հայոց անցանել
Line: 22    
ընդ սահմանս Վրաց ՛ի վերայ մարզպանին
Line: 23    
Չողայ, որ եկեալ էր աւերել զեկեղեցիսն
Line: 24    
Աղուանից։ Եւ երանելին Վարդան ոչ գիտէր զդարանագործութիւն
Line: 25    
անիծելոյն Վասակայ ուրացողի,
Line: 26    
որ յառաջքան զգալ զօրուն Հայոց յԱղուանս՝
Line: 27    
ազդէ Վասակ մարզպանին Պարսից Մերսեբուխտայ,
Page: 128   Line: 1    
եթէ բաժանեցին զզօրս Հայոց եւ զՎարդան
Line: 2    
պակաս զօրօք յայդմ կողմն հանին. արդ պատրաստ
Line: 3    
լեր ՛ի դիմի ելանել, զի ՛ի սպառ սատակեսցես
Line: 4    
զդոսա։ Այս էր անօրինին խորհուրդն,
Line: 5    
զոր զգացեալ Մերսեբուխտայ զքաջալերսն ՛ի
Line: 6    
Վասակայ՝ ոչ եկաց ՛ի կողմանս Չողայ, այլ կուտեաց
Line: 7    
զամենայն բազմութիւն զօրացն իւրոց եւ
Line: 8    
փութանակի գայ անցանէ ընդ գետն մեծ Կուր.
Line: 9    
եւ պատահէ նմա ՛ի սահմանս Վրաց հանդէպ
Line: 10    
Խաղխաղ քաղաքի, որ ձմերոց էր թագաւորութեանն
Line: 11    
Աղուանից։ Ռազմ եդեալ՝ զբոլոր մեծութիւն
Line: 12    
դաշտին ՛ի ներքս փակէր, զինեալ եւ վառեալ
Line: 13    
՛ի մարտ պատերազմի ընդդէմ գնդին Հայոց։
Line: 14    
Իսկ քաջն Վարդան եւ զօրքն որ ընդ նմա
Line: 15    
իբրեւ տեսին զբազմութիւն հեթանոսացն եւ նայեցան
Line: 16    
յիւրեանց սակաւութիւն, թէպէտ եւ կարի
Line: 17    
իսկ նուազ էին քան զնոսա՝ ոչ ինչ զանգիտեցին
Line: 18    
առ ՛ի յոյժ բազմութենէն. այլ առհասարակ միաբանեցին,
Line: 19    
եւ ամբարձեալ յերկինս զձայն իւրեանց
Line: 20    
ասեն. "Դատեա՝ Տէր, զայնոսիկ, որք դատեն
Line: 21    
զմեզ, եւ մարտիր ընդ այնոսիկ, որք մարտնչին
Line: 22    
ընդ մեզ։ Զինուք եւ ասպարօք օգնեա մեզ, շարժեա
Line: 23    
եւ դողացո զգունդ անօրինացն։" Այսպէս
Line: 24    
կացեալ յաղօթս եւ խումբ արարեալ յարձակէին
Line: 25    
քաջքն Հայոց, եւ զաջ թեւն բեկեալ ընդ ձախու
Line: 26    
կողմամբն արկանէին. սրոյ ճարակ զամենեսեան
Line: 27    
առնէին եւ ընդ երեսս դաշտին փախստական արկանէին
Page: 129   Line: 1    
յամուր տեղիս մայրեացն առ խորագոյն
Line: 2    
դարիւք Լուբնաս գետոյ. ուր ընդդէմ դարձեալ
Line: 3    
թագաւորազնեաց Բաղասական արքայի, անդ ընկեցին
Line: 4    
՛ի ձիոյ զոմն ՛ի նախարարացն Հայոց ՛ի
Line: 5    
գնդէն Դիմաքսենից, զՄուշն սպանին, զԳազրիկն
Line: 6    
վիրաւորեցին։ Յայն տեղւոջն դիտակն ՛ի վեր
Line: 7    
ամբառնայր Արշաւիր Արշարունի. գոչէր առիւծաբար
Line: 8    
եւ յարձակէր վարազապէս՝ սատակէր
Line: 9    
զՎուրկն քաջ՝ զեղբայր թագաւորին Լփնաց եւ
Line: 10    
զայլս անհամարս, զորս յայնմ տեղւոջ սատակէր։
Line: 11    
Եւ այնպէս ամենեքին այր զընկեր իւր ախոյեան
Line: 12    
կործանէր. եւ առ յոյժ յանդուգն յարձակմանէ
Line: 13    
բազումք այն էին՝ զոր գետասոյզ առնէին
Line: 14    
քան զանկեալսն որ ՛ի ցամաքի։ Եւ ՛ի բազմութենէ
Line: 15    
անկելոցն՝ յստակ ջուր գետոյն յարիւն
Line: 16    
դառնայր եւ ոչ գտանէր ոք ՛ի նոցանէ ապրեալ։
Line: 17    
Եւ ՛ի թագուցելոցն յանտառախիտ մայրիս դաշտաց
Line: 18    
՛ի զօրաց թշնամեացն ոմն մի զինու հանդերձ
Line: 19    
ելեալ ՛ի նիւս երիվարին անցանէր ընդ մեծ
Line: 20    
գետն մազապուրծ զերծեալ՝ գոյժ տանէր ՛ի
Line: 21    
բուն բանակն, որք փախստեայ անկանէին ՛ի մեծ
Line: 22    
շահաստանն։ -- Եւ յայնմիկ զօրք Հայոց կատարելով
Line: 23    
զգործ մեծի պատերազմին՝ ժողովէին զբազմութիւն
Line: 24    
աւարին եւ կուտէին արծաթ եւ ոսկի
Line: 25    
յոյժ, զէնս եւ զարդս որք յարանցն քաջաց եւ յերիվարաց,
Line: 26    
եւ դարձեալ յարձակէին քաջաբար ՛ի
Line: 27    
վերայ բերդից եւ քաղաքաց, զոր ունէին Պարսիկք
Page: 130   Line: 1    
յաշխարհիս Աղուանից. հզօրապէս մարտընչէին,
Line: 2    
այրէին զամուրս արգելանոցաց նոցա եւ
Line: 3    
զերամ երամ մոգս գայթակղեցուցիչս՝ ուր եւ
Line: 4    
գտանէին, սրոյ ճարակ առնէին՝ գէշ թռչնոց
Line: 5    
երկնից եւ գազանաց երկրի։ Սրբէին զտեղիսն
Line: 6    
յամենայն պղծագործ զոհից եւ ազատէին զեկեղեցիսն
Line: 7    
յանհնարին նեղութենէն։ Եւ բազումք ՛ի
Line: 8    
նախարարացն Աղուանից եւ ՛ի շինականաց, որք
Line: 9    
վասն անուանն Աստուծոյ ցրուեալ եւ վտարեալ
Line: 10    
էին յամուրս լերանց Կապիկու, իբրեւ տեսին զմեծ
Line: 11    
յաղթութիւն գնդին Հայոց, գային ժողովէին եւ
Line: 12    
նոքա՝ եւ խառնէին ՛ի զօրս նոցա, եւ միաբանեալ
Line: 13    
կցորդ լինէին նահատակութեան նոցա։ Խաղային
Line: 14    
գնային այնուհետեւ ՛ի վերայ պահակին Հոնաց,
Line: 15    
զոր ունէին բռնութեամբ Պարսիկք. առնուին քանդէին
Line: 16    
զպահակն, կոտորէին զզօրս, որ բնակեալ
Line: 17    
էին ՛ի ներքս եւ զդուռնն տային ՛ի ձեռն Վարդանայ
Line: 18    
ումեմն, որ էր յազգէ թագաւորացն Աղուանից։
Line: 19    
Եւ յայսմ ամենայն քաջութեանց վերայ ոչ
Line: 20    
ոք անկաւ ՛ի նոցանէ, բայց միայն որ նահատակեցաւն։
Line: 21    
Եւ անդէն զնոյն այր, որում զդուռնն
Line: 22    
յանձն արարին՝ արձակեցին դեսպան յաշխարհն
Line: 23    
Հոնաց, բանս դնել ընդ նոսա եւ ուխտս հաստատել՝
Line: 24    
անքակ ունել զմիաբանութիւնն։ Իսկ իբրեւ
Line: 25    
նոքա զայն լուան՝ իսկոյն հասին ՛ի տեղին եւ
Line: 26    
ականատեսք լինէին յաջողմանն։ Երդմամբ եդին
Line: 27    
ուխտ օրինօք երկնից, յանձն առին զերդումն
Page: 131   Line: 1    
քրիստոնէութեան՝ պահել ընդ նոսա հաստատուն
Line: 2    
միաբանութիւն։ Եւ այսպէս կատարեալ զամենայն
Line: 3    
կամս իւրեանց՝ մինչդեռ ՛ի տեղիսն էին,
Line: 4    
գուժկան հասանէր յերկրէն Հայոց վասն ուրացողին
Line: 5    
Վասակայ, եթէ աւերեաց զբազում երկիրս
Line: 6    
Հայոց։ Չու արարեալ Վարդան մեծաւ աւարաւն,
Line: 7    
անտրտում ուրախութեամբ՝ առ Աստուած եւ նորին
Line: 8    
յուսովն հասանէր յերկիրն Հայոց յաւուրս
Line: 9    
երեսուն։ Ազդ լինի Վասակայ բարեյաղթ գալուստ
Line: 10    
քաջին Վարդանայ եւ միաբանութիւնն Հոնաց
Line: 11    
եւ Աղուանից, գնայ փախստեամբ յերեսաց
Line: 12    
նորա, ըստ չար բարուցն չար կրեալ անցս՝ նա
Line: 13    
եւ ոչ գտանէ յԱստուծոյ ողորմութիւն։ Այս եղեւ
Line: 14    
՛ի ժամանակս Յազկերտի արքայի ՛ի մէջ Աղուանից
Line: 15    
եւ Հայոց վերնոյն օգնականութեամբ։



Next part



This text is part of the TITUS edition of Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 23.8.2008. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.