TITUS
Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi
Part No. 28
Previous part

Chapter: 28  
Page: 106  
Line: 14 
ԳԼՈՒԽ ՜ԺԲ.

Line: 15 
Շարագրած յաղագս աշակերտաց սրբոյն Մաշտոցի ընդ
Line: 16 
ներգոյս զրուցատրաբար։


Line: 17       Յետ սրբոյն Մաշտոցի սուղ ինչ անցեալ
Line: 18    
ժամանակ՝ նորին աշակերտեալքն որք ՛ի կողմանս
Line: 19    
գաւառացն Աղուանից, գումարեալք ՛ի մի
Line: 20    
վայր յազդմանէ Սուրբ Հոգւոյն եւ խորհրդազգացք
Line: 21    
լինելով՝ փութային հասանել գործոց բարեաց։
Line: 22    
"Զի՞նչ մեք արասցուք՝ ասեն, զի որ մեր լուսաւորութեանն
Line: 23    
էր առիթ՝ ննջեաց ՛ի Քրիստոս, եւ
Line: 24    
ահա ՛ի նմանէ մնացեալ եմք որբք. եկայք, եղբարք՝
Page: 107   Line: 1    
յաստուածային ՛ի քաղաքն Երուսաղէմ
Line: 2    
երթիցուք եւ ՛ի նոցանէ խնդրեսցուք մեզ առաջնորդ,
Line: 3    
զի բնական լուսաւորութեան երկրիս արեւելից
Line: 4    
՛ի ձեռն սրբոյն Եղիշայի յԵրուսաղեմէ
Line: 5    
եղեալ է սկիզբնՅայնժամ հանդերձեցան, կազմեցան՝
Line: 6    
յերիս բաժանեալ գունդս, եւ համբարձեալ
Line: 7    
՛ի կողմանցն Աղուանից՝ յառաջ խաղային
Line: 8    
առ սահմանօք Ասորեստանի եւ երթեալ հետեւողաբար
Line: 9    
յԵրուսաղէմեան հասանէին քաղաք եւ
Line: 10    
մտեալ յաստուածաբնակ եկեղեցին՝ երկրպագանէին
Line: 11    
ամենակեցոյց փայտին կենաց։ Եւ հանդիպեցան
Line: 12    
հոգեզուարճ աստուածազարդ հայրապետին,
Line: 13    
տուեալ ողջոյն եկեղեցւոյն՝ խոնարհամիտ
Line: 14    
համբուրիւ ընկալեալ ՛ի նոցանէ լինէին։ Եւ զջան
Line: 15    
քրտանց սրբոյն Մաշտոցի բովանդակ պատմէին
Line: 16    
առաջի սրբոյ հայրապետին, եթէ՝ զինչ գունակ
Line: 17    
սքանչելեօք առ բարբարոսականսն կատարեալ
Line: 18    
լինէին ուղղութիւնք։ Զոր լսելով նոցա, մեծաւ
Line: 19    
խնդութեամբ ընկալեալ՝ բազում մեծարանս ցուցանէին
Line: 20    
խնամով. եւ առնէին անդ աւուրս բազումս՝
Line: 21    
յարելով յինքեանս արս երիս աստուածասէր
Line: 22    
քահանայս, որոց առաջինն Աթանասիոս.
Line: 23    
զնոսա ողոքական բանիւք հաւանեցուցանէին գալ
Line: 24    
ընդ իւրեանս, զի յառաջնուրդութիւն զնոսա վիճակեցուսցեն
Line: 25    
յաշխարհին իւրեանց։ Եւ կատարեալ
Line: 26    
նոցա զերկրպագութեան ուխտս՝ երանաւէտ
Line: 27    
համբուրիւ ողջունէին զսրբոյ պատրիարգին ոտս
Page: 108   Line: 1    
եւ նորին հրամանաւ ուղարկեալք անտի՝ ոսկեղէն
Line: 2    
եւ արծաթեղէն սպասուք եւ բազում նշխարօք յամենայն
Line: 3    
սրբութեանցն Աստուծոյ՝ յարազուարճ
Line: 4    
ցնծութեամբ հրաժարեալք քահանայիւք հանդերձ
Line: 5    
գնային. եւ եկեալ հասանէին ՛ի սուրբ պահս քառասնորդացն
Line: 6    
յեօթներորդ շաբաթու պասեքի
Line: 7    
Զատկին ՛ի ձորախորխում անտառայր մայրաստանիկ
Line: 8    
աշխարհն Արցախայ ՛ի գաւառն Մեծ Կուենից.
Line: 9    
եւ ՛ի կիրճս ճանապարհին եւ երկաջոկեալ
Line: 10    
գունդն յերկուս բաժանելով՝ նստէին գուպարս
Line: 11    
յայնմ տեղւոջ, որում Աստեղն կոչեն բլուր ՛ի
Line: 12    
հիւսիսոյ կողմանն. իսկ գունդն երկրորդ յայնկոյս
Line: 13    
Տրտուական գետոյն ՛ի հարաւական կողմանն
Line: 14    
՛ի մայրոլորտ հովտին ՛ի պուրակին բնակէր
Line: 15    
Չղախ անուանելոյ, զի ուխտիւք խոստացեալ
Line: 16    
էին առ միմեանս կատարել ՛ի տեղւոջն
Line: 17    
զամենասուրբ զատիկն։



Next part



This text is part of the TITUS edition of Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 23.8.2008. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.