TITUS
Girk tltoc
Part No. 20
Previous part

Letter: 45 
Page: 210 
Line: 1  Թուղթ Զոր Տէր Յովհաննէս Հայոց
Line: 2 
Կաթողիկոս Եւ Այլ Եպիսկոպոսունք
Line: 3 
Առ Աղուանից Եպիոսկոպոսուն Արարին.


Line: 4       Լաւաց եւ Ճշմարտից աստուածասիրաց,
Line: 5    
սիրելի եղբարց եւ աթոռակցաց մերոց, Աբասու
Line: 6    
Պարտաւայ եպիսկոպոսի, Մովսէս Բաղաղատու
Line: 7    
եպիսկոպոսի, Գրոգորի Կապաղականու եպիսկոպոսի,
Line: 8    
Հոռոմակա Ամարասու եպիսկոպոսի, Տիմոթէի
Line: 9    
Բաղասականու եպիսկոպոսի, Ամբակումայ Շաքիոյ
Line: 10    
եպիսկոպոսի, Յոհանկա Գարդմանայ եպիսկոպոսի,
Line: 11    
Ղեւոնդի Մեծակուանց եպիսկոպոսի ի Յովհաննիսէ
Line: 12    
Հայոց կաթողիկոսէ, յԱբրահամայ Տարաւնոյ
Line: 13    
եւ Մամիկոնենից եպիսկոպոսէ, ի Գրիգորէ
Line: 14    
Մարդպետական եպիսկոպոսէ, ի Ներսայ Բասենոյ
Line: 15    
եւ Մարդաղոյ եպիսկոպոսէ, ի Ստեփանոսէ
Line: 16    
Տայոց եպիսկոպոսէ՝ ի Մաշդոցէ Խոռխոռունեաց
Line: 17    
եպիսկոպոսէ, ի Գտայ Վանանդեայ եպիսկոպոսէ,
Line: 18    
յԱբդիսոյէ Ասսրեաց ուղղափառ եպիսկոպոսէ
Line: 19    
ի Քրիստոփորէ եպիսկոպոսէ, ի Բարայ Ամատունեաց
Line: 20    
եպիսկոպոսէ, ի Սեկունդոսէ Մոկաց եպիսկոպոսէ,
Page: 211  Line: 1    
եւ յայլ եպիսկոպոսաց աշխարհիս աւրհնութեամբ
Line: 2    
եւ հոգեւոր սիրով ողջոյն.

Line: 3       
Քանզի եհաս առ մեզ լուր դժնդակ համբաւոյ,
Line: 4    
եթէ են ոմանք գայլք յափշտակողք զգեստու
Line: 5    
ոչխարաց, որք եկին յաշխարհ ձեր ի վանաց
Line: 6    
պղծոյ Պետրոսի, որ անուամբ Աղքատասէր
Line: 7    
կոչի, եւ գործով Քրիստոսատեաց եւ ուրացող
Line: 8    
զսուրբ Երորդութիւնն՝ զչար որոմն անիծելոյն
Line: 9    
Նեստորի եւ զժողովոյն Քաղկեդոնի անարգելաբար
Line: 10    
սերմանեն յոգիս անմեղաց, թիւրելով զնոսա
Line: 11    
յուղղափառ հաւատոյ՝ մատնել ի յաւիտենական
Line: 12    
կորուստ, զորմէ լսելով առհասարակ ոգւոյ
Line: 13    
եւ մարմնոյ եղեն անբժշկելի ցաւք, վասնորոյ
Line: 14    
ամենայն հարկաւորութեամբ փութացաք կարեկից
Line: 15    
լինել եւ գրել ձեզ՝ յիշեցուցանելով զբանս
Line: 16    
սրբոյ առաքելոյն, Զգուշանալ եւ ամենայն
Line: 17    
հաւտիդ՝ յորում եդ զձեզ սուրբ Հոգին տեսուչս
Line: 18    
եւ վարդապետս, ւհաստատուն պահել զհաւատս
Line: 19    
ուղղափառութեան, զոր ընկալան հարքն մեր
Line: 20    
ի սրբոյց գրոց, ի հին եւ ի նոր կտակարանաց
Line: 21    
ի ձեռն սրբոյն Գրիգիրի, որ յերից երանելեաց
Line: 22    
ու̂ողով, ՅԺ՜Ըիցն ի Նիկա, Ճ՜Ծ-իցն ի Կոստանդիանուպոլիս,
Line: 23    
եւ Մ՜-ոցն յԵփեսոս, որոց ձայնակից եւ ժառանգաւոր
Line: 24    
նոցա հաւատոյն եղաք մեք ամենայն եկեղեցիք.

Line: 25       
Խոստովանիմք մեք, զմի Աստուած Հայր
Line: 26    
ամենակալ՝ յարարողն ամենայն երեւելեաց
Line: 27    
եւաներեւելեաց, եւ մի տէր Յիսուս Քրիստոս
Line: 28    
յՈրդին Աստուծոյ ծնեալ ի Հաւրէ՝ Աստուած
Line: 29    
յԱստուծոյ՝ լոյս ի լուսոյ՝ Աստուած ճշմարիտ,
Line: 30    
յԱստուծոյ ճշմարտէ, որով ամենայնքն՝
Line: 31    
եւ ի սուրբ Հոգին՝ որ ի Հաւրէ ելանէ,
Line: 32    
եւ ընդ Հաւր եւ ընդ Որդւոյ երկրպագի եւ
Line: 33    
փառաբանի, արարչակից եւ հաւասար Հաւր
Line: 34    
եւ Որդւոյ՝ Երորդութիւն կատարեալ միով բնութեամբ՝
Page: 212  Line: 1    
փառաւք եւ զաւրութեամբ եւ իշխանութեամբ՝
Line: 2    
նախախնամութեամբ զընդհանուր եղեալքս.

Line: 3       
Իսկ ի վախճան ժամանակիս, Աստուած
Line: 4    
գոլով մշտնչենաւոր Բանն Աստուծոյ եղեւ մարդ
Line: 5    
կատարեալ անյեղաբես՝ մարմնացեալ ի սուրբ
Line: 6    
Կուսէն անճառաբար, ոչ հեռացեալ ի բնութենէն՝
Line: 7    
եւ ոչ քայքայեալ ի մարմնաւորութիւն, այլ
Line: 8    
եկաց մնաց նոյն որ էրն անփոփոխելի եւ
Line: 9    
անայլայլելի. Աստուած մարմնացեալ ոչ մասամբ,
Line: 10    
այլ բոլորիւ, ոչ պակասութեամբ՝ այլ լիութեամբ՝
Line: 11    
ոչ երկուութիւն, այլ միւթիւն անբաժանելի՝
Line: 12    
ոչ Հայր եառ մարմին, այլ Որդի՝ եւ սուրբ
Line: 13    
Հոգին թանձրացեալ մարմնով, այլ Միածինն
Line: 14    
ի Հաւրէ՝ բայց կամաւք Հաւր, զաւրութեամբ
Line: 15    
սուրբ Հոգւոյն այլ գոյութեամբ միայն Բանն
Line: 16    
Աստուծոյ. Այսպէս սուրբ ծնունդն ճանաչի՝
Line: 17    
նոյն ինքն անբովանդակելին խանձարրապատեցաւ,
Line: 18    
զի մեք զգեցցուք զանապականութիւն՝ եդաւ
Line: 19    
ի մսուր, զի զանասնականն ի բաց փոխէսցուք
Line: 20    
զբարս՝ ի հրեշտակաց փառաբանեցաւ, զի մեք
Line: 21    
կոչեսցուք լինել փառաբանակիցք նոցա՝ ընձայեցաւ
Line: 22    
ի մոգուցն, զի պտղաբերեսցուք զհաւատս՝
Line: 23    
կաթնաբուծեցաւ, զի զանմեղութիւն ընկալցուք՝
Line: 24    
զարգացաւ ըստմարմնոյ ամենակատարն, զի
Line: 25    
ժամանեսցուք ի չափ հասակի լրմանն կատարմանն
Line: 26    
Քրիստոսի. Եկն կամաւք ի չարչարանս, զի
Line: 27    
ի տանջանաց մեղացն զերծուսցէ՝ խաչեցաւ,
Line: 28    
զի ի կենդանութեան պտղոյն վայելեսցուք՝
Line: 29    
մերաւ, զի մահուամբ սպանցէ զմահ՝ եդաւ ի գերըզմանի,
Line: 30    
զի խորտակեսցէ զինգս րժոխոցն՝ յերրորդ աւուր
Line: 31    
յարեաւ, զի զմեզ ի նորոգութիւն կենդանութեան
Line: 32    
փոխեսցէ՝ համբարձաւ յերկինս եւ նսդաւ ընդ
Line: 33    
աջմէ Հաւր, զի եւ մեք դասեալք լիցուք ընդ
Line: 34    
աջմէ նորա. Գալոց է միւսանգամ դատել զկենդանիս եւ
Page: 213  Line: 1    
զմեռեալսն, եւ թագաւորութիւն նորա վախճան ոչ
Line: 2    
ունի.

Line: 3       
Այսպէս հաւատարիմք եւ երկրպագեմք
Line: 4    
եւ փառաբանելով ասեմք՝ Սուրբ Աստուած,
Line: 5    
սուրբ եւ հզաւր, սուրբ եւ անմահ, որ խացեցար
Line: 6    
վասն մեր ողորմեա մեզ. իսք զոչ խոստովանողսն
Line: 7    
այսպէս նզովեցին սուրբ հարքն՝ նմանապէս
Line: 8    
եւ մեք նզովեմք զհինս զամենեսեան եղեալ
Line: 9    
հերձուածողս եւ զնորս, Արիոս եւ Պաւղոս
Line: 10    
Սամուստացի, զՄանի եւ զՄարկիովն, զԵւնոմիոս
Line: 11    
եւ զԵւտիքոս՝ զԱպողինարոս եւ զպեղծն Նեստոր,
Line: 12    
եւ Թէոդորոս, եւ Թէոդորիտոս, եւ զսնոտի
Line: 13    
ժողովն Քաղկեդոնի՝ եւ զտումարն Լեւոնի,
Line: 14    
որ լրբաբար յանդգնեցան ասել երկուս դէմս
Line: 15    
ի վերայ միոյ Քրիստոսի Աստուծոյ, եւ թէ
Line: 16    
սուրբ կոյսնհ ոչծնաւ Աստուած, այլ մարդ
Line: 17    
սոսկ ըստ մեզ եւ տաճար բանին Աստուծոյ.

Line: 18       
Այլ են ոմանք որ ասեն, մինչ յերկրի
Line: 19    
էր Քրիստոս՝ ոչ էր յերկինս, եւ մինչ ի
Line: 20    
խաչին վերայ էր՝ ոչ էր յաթոռ փառաց եւ
Line: 21    
մինչ ի գերազմանին էր՝ ոչ էր յաջմէ Հաւր՝
Line: 22    
զխորհեցողսն այսպէս՝ նզովեմք.

Line: 23       
Եւ զԻբա, եւ զԱկակ, եւ զԲարծումա
Line: 24    
ի Մծբնայ, որք հնազանդեցան ժողոոյն
Line: 25    
Նեստորի, եւ եղեն պատճառք կորսդեան
Line: 26    
բազմաց, եւ զՍեւերիոս եւ զգիրս ապականութեան
Line: 27    
նորա, այլ եւ զամենեսեան իսկ զայնորիկ
Line: 28    
որ այսմ հաւանին եւ հնազանդին նոցա ամպարիշտ
Line: 29    
սպանող վարդապետութեանն՝ նզովեմք.

Line: 30       
Եւ արաքեցաք առ ձեզ ի յուխտէ մերմէ
Line: 31    
զայր հաւատարիմ զՄատէոս քահանայ, բերել
Line: 32    
զգրեալսն մեր առ ձեզ, ընդ նմին յիշըցուցանելով
Line: 33    
զբանս Յովհաննու աւետարանչի որ ասէ, եթէ
Line: 34    
ոք եկեսցէ առ ձեզ եւ զվարդապետութիւն զայս ոչ
Page: 214  Line: 1    
ունիցի, մի ընդունիցիք զնա ի
Line: 2    
տունս, եւ մի բանիւ ողջոյն ասել նմա՝
Line: 3    
եթէ ոք ասիցէ այնպիսումն ողջոյն, հաղորդեսցի
Line: 4    
եւ չարգործոցն նորա՝ զի որ ոչ խոստովանի
Line: 5    
զտէր Յիսուս մարմնով եկեալ՝ նա իսկ է
Line: 6    
նեռնն եւ մոլորեցուցիչ՝ զայսպիսին ի տանց
Line: 7    
եւ ի սահմանաց ձերոց հալածեալ եւ զմահաբեր
Line: 8    
վարդապետութիւն նոցա ամենեւին ոչ արժանի
Line: 9    
լսելութեան. Արդ վասն զի հարքն ձեր հաւատակից
Line: 10    
էին հարանց մերոց, եւ դուք մեզ, հաճոյ
Line: 11    
թուեցաւ գալ ի ձենջ այսր եպիսկոպոսաց
Line: 12    
երից կամ աւելեաց, լսելով ի մենջ յանդիման
Line: 13    
զճշմարիտ վարդապետութիւն, զի մի ոք կորիցէ
Line: 14    
ի հովուաց կամ ի հաւտից՝ այլ ի վերայ
Line: 15    
բարւոյ գիւտի ձերոյ եղիցի ուրախութիւն
Line: 16    
հրեշտակաց յերկինս, եւ մեզ յերկրի ծառայիցի
Line: 17    
եւ երկրպագուացս նորին Քրիստոսի Աստուծոյ մերոյ.

Line: 18       
Ողջ լերուք ի Տէր.




Next part



This text is part of the TITUS edition of Girk tltoc.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 28.8.2010. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.