TITUS
Armenian NT (Zohrab Bible)
Part No. 72
Previous part

Chapter: 4  
(Դ՜)


Passage: 3-4 
Verse: 1   Link to gnt   Իբրեւ գիտաց Յիսուս՝ եթէ լուան փարիսեցիքն՝ եթէ Յիսուս բազում աշակերտս առնէ, եւ մկրտէ քան զՅովհաննէս.

Verse: 2   Link to gnt   
Քանզի ոչ եթէ Յիսուս ինքնին մկրտէր, այլ աշակերտքն նորա։

Verse: 3   Link to gnt   
Եթող զՀրէաստան երկիր. եւ եկն միւսանգամ ի Գալիլեա։

Verse: 4   Link to gnt   
Եւ էր նմա անցանել ընդ Սամարիա։

Section: 11  
Verse: 5   Link to gnt   
Գայ նա ի քաղաք մի Սամարացւոց՝ որում անուն էր Սեքար. մերձ ի գեղն զոր ետ Յակովբ որդւոյ իւրում Յովսեփայ։

Verse: 6   Link to gnt   
Եւ անդ էր աղբեւր մի Յակովբայ։ Եւ Յիսուս վաստակեալ ի ճանապարհէն, նստէր ի վերայ աղբերն, եւ էր ժամ իբրեւ վեցերորդ։

Verse: 7   Link to gnt   
Գայ կին մի ի Սամարեայ հանել ջուր։ Ասէ ցնա Յիսուս. տուր ինձ ըմպել։

Verse: 8   Link to gnt   
Զի աշակերտքն նորա երթեալ էին ի քաղաք անդր՝ զի կերակուր գնեսցեն։

Verse: 9   Link to gnt   
Ասէ ցնա կինն Սամարացի. դու՝ որ Հրէայդ ես, զիարդ յինէն ըմպել խնդրես ի կնոջէ Սամարացւոյ։ Զի ոչ երբէք խառնակին Հրէայք ընդ Սամարացիս։

Verse: 10   Link to gnt   
Պատասխանի ետ նմա Յիսուս՝ եւ ասէ. եթէ գիտէիր դու զպարգեւսն Աստուծոյ, եւ ով է՝ որ ասէդ ցքեզ՝ թէ տուր ինձ ըմպել, դու արդեւք խնդրէիր ի նմանէ, եւ տայր քեզ ջուր կենդանի։

Verse: 11   Link to gnt   
Ասէ ցնա կինն. Տէր՝ դու քանզի եւ դոյլ իսկ ոչ ունիս, եւ ջրհորս խոր է. իսկ արդ՝ ուստի ունիցիս զջուրն կենդանի։

Verse: 12   Link to gnt   
Միթէ դու մեծ ինչ ոք իցես քան զհայրն մեր Յակովբ՝ որ զայս ջրհոր ետ մեզ, եւ ինքն աստի արբ՝ եւ որդիք նորա, եւ խաշինք նորա։

Verse: 13   Link to gnt   
Պատասխանի ետ նմա Յիսուս՝ եւ ասէ. ամենայն որ ըմպէ ի ջրոյ յայդմանէ, միւսանգամ ծարաւէ. բայց որ ըմպէ ի ջրոյն զոր ես տաց նմա, մի ծարաւեսցէ յաւիտեան։

Verse: 14   Link to gnt   
Այլ ջուրն զոր ես տաց նմա, եղիցի նմա աղբեւր ջրոյ բղխելոյ ի կեանսն յաւիտենականս։

Verse: 15   Link to gnt   
Ասէ ցնա կինն. տէր՝ տուր ինձ զջուրն զայն, զի մի ծարաւեցից՝ եւ մի եկից այսր հանել ջուր։

Verse: 16   Link to gnt   
Ասէ ցնա Յիսուս. երթ կոչեա զայր քո՝ եւ եկ այսր։

Verse: 17   Link to gnt   
Պատասխանի ետ նմա կինն՝ եւ ասէ. չիք իմ այր։ Ասէ ցնա Յիսուս. բարւոք ասացեր՝ թէ չիք իմ այր.

Verse: 18   Link to gnt   
Զի հինգ այր փոխեալ է քո, եւ զոր այժմ ունիս՝ չէ քո այր. զայդ արդար ասացեր։

Verse: 19   Link to gnt   
Ասէ ցնա կինն. Տէր՝ թուի ինձ թէ մարգարէ իցես դու։

Verse: 20   Link to gnt   
Հարքն մեր ի լերինս յայսմիկ երկիր պագին. եւ դուք ասէք՝ թէ յԵրուսաղէմ եւեթ է տեղի ուր արժան իցէ երկիր պագանել։

Verse: 21   Link to gnt   
Ասէ ցնա Յիսուս. կին դու՝ հաւատա ինձ։ Զի եկեսցէ ժամանակ՝ յորժամ ոչ ի լերինս յայսմիկ, եւ ոչ յԵրուսաղէմ երկիր պագանիցեն հօր։

Verse: 22   Link to gnt   
Դուք երկիր պագանէք՝ որում ոչն գիտէք, մեք երկիր պագանեմք որում գիտեմքն. զի փրկութիւն ի Հրէից է։

Verse: 23   Link to gnt   
Այլ եկեսցէ ժամանակ, եւ այժմ իսկ է. յորժամ ճշմարիտքն երկրպագուք՝ երկիր պագանիցեն Հօր հոգւով եւ ճշմարտութեամբ. քանզի եւ հայր՝ այնպիսի երկրպագուս իւր խնդրէ։

Passage: 3-5 
Verse: 24   Link to gnt   
Հոգի է Աստուած, եւ երկրպագուացն նորա՝ հոգւով եւ ճշմարտութեամբ պարտ է երկիր պագանել։

Verse: 25   Link to gnt   
Ասէ ցնա կինն, գիտեմ զի մեսսիա գայ՝ անուանեալն Քրիստոս. յորժամ եկեսցէ, նա պատմեսցէ մեզ զամենայն։

Verse: 26   Link to gnt   
Ասէ ցնա Յիսուս. ես եմ, որ խօսիմս ընդ քեզ։

Verse: 27   Link to gnt   
Եւ յայն բան եկին աշակերտքն նորա, եւ զարմանային զի ընդ կնոջն խօսէր. բայց ոչ ոք ասաց ի նոցանէ թէ զինչ խնդրես, կամ զինչ խօսիս ընդ դմա։

Verse: 28   Link to gnt   
Եթող կինն զսափորն իւր՝ եւ չոգաւ ի քաղաքն, եւ ասէ ցմարդիկն։

Verse: 29   Link to gnt   
Եկայք տեսէք զայր մի որ ասաց ինձ զամենայն՝ որ ինչ իմ գործեալ է. միթէ՝ նա իցէ Քրիստոսն։

Verse: 30   Link to gnt   
Ելին ի քաղաքէն՝ եւ գային առ նա։

Verse: 31   Link to gnt   
Եւ մինչչեւ եկեալ էին նոքա, աղաչէին զնա աշակերտքն եւ ասէին. Ռաբբի՝ հաց կեր։

Verse: 32   Link to gnt   
Նա՝ ասէ ցնոսա. ես՝ կերակուր ունիմ ուտել, զոր դուքն ոչ գիտէք։

Verse: 33   Link to gnt   
Ասէին աշակերտքն ընդ միմեանս. միթէ՝ եբեր ինչ ոք դմա ուտել։

Verse: 34   Link to gnt   
Ասէ ցնոսա Յիսուս. իմ կերակուր այն է զի արարից զկամս այնորիկ որ առաքեացն զիս, եւ կատարեցից զգործն նորա։

Verse: 35   Link to gnt   
Ոչ դուք ասէք՝ եթէ այլ եւս չորք ամիսք են՝ եւ հունձք գան. ահաւասիկ ես ասեմ ձեզ. ամբարձէք զաչս ձեր, եւ տեսէք զարտորայն, զի սպիտակացեալ են՝ եւ ի հունձս հասեալ։

Verse: 36   Link to gnt   
Եւ որ հնձէն՝ վարձս առնու, եւ ժողովէ զպտուղ ի կեանսն յաւիտենականս։ Զի որ սեմանէն՝ եւ որ հնձէ, հասարակաց ցնծասցեն։

Verse: 37   Link to gnt   
Յայսմ իսկ է բանն ճշմարիտ. զի այլ է որ սերմանէ, եւ այլ է որ հնձէ։

Verse: 38   Link to gnt   
Ես առաքեցի զձեզ հնձել՝ զոր ոչ դուք ի վաստակս նոցա մտէք։

Verse: 39   Link to gnt   
Եւ ի քաղաքէն յայնմանէ Սամարացւոց՝ բազումք հաւատացին ի նա, վասն բանի կնոջն վկայելոյ՝ եթէ ասաց ինձ զամենայն, որ ինչ իմ գործեալ էր։

Verse: 40   Link to gnt   
Իսկ իբրեւ եկին առ նա Սամարացիքն, աղաչէին զնա լինել առ նոսա։ Եւ եղեւ անդ աւուրս երկուս։

Verse: 41   Link to gnt   
Եւ եւս բազումք հաւատացին ի նա վասն բանին նորա։

Verse: 42   Link to gnt   
Եւ ասէին ցկինն թէ ոչ այսուհետեւ վասն քո խօսիցդ հաւատամք. զի մեզէն իսկ լուաք ի դմանէ. եւ գիտեմք եթէ դա է ճշմարտիւ փրկիչ աշխարհաց։

Passage: 3-6 
Verse: 43   Link to gnt   
Եւ յետ երկուց աւուրց ել անտի եւ գնաց ի Գալիլեա։

Verse: 44   Link to gnt   
Զի ինքն իսկ Յիսուս վկայեաց, եթէ մարգարէ յիւրում գաւառի պատիւ ոչ ունի։

Verse: 45   Link to gnt   
Այլ յորժամ եկն նա ի Գալիլեա, ընկալան զնա Գալիլեացիքն. զի տեսեալ եւս էր զամենայն նշանսն զոր արար յԵրուսաղէմ ի տօնին. քանզի եւ նոքա եկեալ էին ի տօնն։

Verse: 46   Link to gnt   
Եկն դարձեալ ի Կանա Գալիլեացւոց՝ ուր արար զջուրն գինի. եւ անդ էր։ Թագաւորազն մի. որոյ որդի նորա հիւանդ կայր ի Կափառնաում։

Section: 12  
Verse: 47   Link to gnt   
Նա իբրեւ լուաւ, եթէ Յիսուս եկեալ է ի Հրէաստանէ ի Գալիլեա, եկն առ նա, եւ աղաչէր զի իջցէ եւ բժշկեսցէ զորդի նորա. քանզի մերձ էր ի մեռանել։

Verse: 48   Link to gnt   
Ասէ ցնա Յիսուս. եթէ ոչ նշանս ինչ եւ արուեստս տեսանէք, ոչ հաւատայք։

Verse: 49   Link to gnt   
Ասէ ցնա թագաւորազն. տէր՝ էջ մինչչեւ մեռեալ իցէ մանուկն իմ։

Verse: 50   Link to gnt   
Ասէ ցնա Յիսուս. երթ, որդին քո կենդանի է։ Եւ հաւատաց այրն բանին զոր ասաց նմա Յիսուս, եւ գնաց։

Verse: 51   Link to gnt   
Եւ մինչդեռ իջանէր, ընդառաջ եղեն նմա ծառայքն նորա. աւետիս ետուն՝ եւ ասեն, թէ մանուկն նորա կենդանի է։

Verse: 52   Link to gnt   
Հարցանէ ցնոսա վասն ժամուն՝ յորում ապաքինեաց։ Եւ ասեն ցնա. երէկ յեւթներորդ ժամու եթող զնա ջերմն։

Verse: 53   Link to gnt   
Գիտաց հայրն նորա՝ թէ յայնմ ժամու՝ յորժամ ասացն ցնա Յիսուս՝ թէ որդին քո կենդանի է. եւ հաւատաց ինքն եւ ամենայն տուն իւր։

Verse: 54   Link to gnt   
Զայս դարձեալ՝ երկրորդ նշան արար Յիսուս՝ եկեալ ի Հրէաստանէ ի Գալիլեա։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian NT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.