TITUS
Armenian NT (Zohrab Bible)
Part No. 5
Previous part

Chapter: 5  
(Ե՜)


Section: 5  
Passage: 2-3 
Verse: 1   Link to gnt   Եւ տեսեալ զժողովուրդսն ել ի լեառն. եւ իբրեւ նստաւ անդ մատեան առ նա աշակերտքն նորա.

Verse: 2   Link to gnt   
Եւ բացեալ զբերան իւր ուսուցանէր զնոսա, եւ ասէր։

Verse: 3   Link to gnt   
Երանի աղքատաց հոգւով, զի նոցա է արքայութիւն երկնից։

Verse: 4   Link to gnt   
Երանի սգաւորաց, զի նոքա մխիթարեսցին։

Verse: 5   Link to gnt   
Երանի հեզոց, զի նոքա ժառանքեսցեն զերկիր։

Verse: 6   Link to gnt   
Երանի որ քաղցեալ եւ ծարաւի իցեն արդարութեան, զի նոքա յագեսցին։

Verse: 7   Link to gnt   
Երանի որոմածաց, զի նոքա ողորմութիւն գտցեն։

Verse: 8   Link to gnt   
Երանի այնոցիկ՝ որ սուրբ են սրտիւք, զի նոքա զԱստուած տեսցեն։

Verse: 9   Link to gnt   
Երանի խաղաղարարաց, զի նոքա որդիք Աստուծոյ կոչեսցին։

Verse: 10   Link to gnt   
Երանի որ հալածեալ իցեն վասն արդարութեան, զի նոցա է արքայութիւն երկնից։

Verse: 11   Link to gnt   
Երանի է ձեզ՝ յորժամ նախատիցեն զձեզ եւ հալածեսցեն, եւ ասիցեն զամենայն բան չար զձէնջ սուտ՝ վասն իմ։

Verse: 12   Link to gnt   
Ցնծասցէք եւ ուրախ լերուք, զի վարձք ձեր բազում են յերկինս. զի այսպէս հալածեցին զմարգարէսն որ յառաջ քան զձեզ էին։

Verse: 13   Link to gnt   
Դուք էք աղ երկրի. եթէ աղն անհամի իւ յաղիցի. ոչ իմիք ազդիցէ այնուհետեւ. բայց եթէ ընկենուլ արտաքս՝ կոխան լինել ի մարդկանէ

Verse: 14   Link to gnt   
Դուք էք լոյս աշխարհի. ոչ կարէ քաղաք թագչել որ ի վերայ լերին կայցէ։

Verse: 15   Link to gnt   
Եւ ոչ լուցանեն ճրագ եւ դնեն ընդ գրուանաւ, այլ ի վերայ աշտարակի. եւ լոյս տայ ամենեցուն՝ որ ի տանն իցեն։

Verse: 16   Link to gnt   
Այնպէս լուսաւորեսցէ լոյս ձեր առաջի մարդկան, որպէս զի տեսցեն զգործս ձեր բարիս, եւ փառաւորեսցեն զհայր ձեր որ յերկինս է։

Passage: 2-4 
Verse: 17   Link to gnt   
Մի համարիք եթէ եկի լուծանել զօրէնս կամ զմարգարէս. ոչ եկի լուծանել այլ լնուլ։

Verse: 18   Link to gnt   
Ամէն ասեմ ձեզ՝ մինչեւ անցցեն երկինք եւ երկիր, յովտ մի՝ որ նշանախեց մի է, ոչ անցցէ յօրինացն եւ ի մարգարէից՝ մինչեւ ամենայն եղիցի։

Verse: 19   Link to gnt   
Որ ոք լուծցէ մի ինչ ի պատուիրանացս յայսցանէ ի փոքունց, եւ ուսուսցէ այնպէս զմարդիկ, փոքր կոչեսցի յարքայութեան երկնից։ Իսկ որ արասցէ՝ եւ ուսուսցէ, նա՝ մեծ կոչեսցի յարքայութեան երկնից։

Verse: 20   Link to gnt   
Բայց ասեմ ձեզ, զի եթէ ոչ առաւելուցու արդարութեան ձեր առաւել քան զդպրացն եւ զփարիսեցւոց, ոչ մտանիցէք յարքայութիւն երկնից։

Verse: 21   Link to gnt   
Լուարուք զի ասացաւ առաջնոցն, թէ մի սպանաներ. զի որ սպանանիցէ՝ պարտական լիցի դատաստանի։

Verse: 22   Link to gnt   
Այլ ես ասեմ ձեզ. եթէ ամենայն որ բարկանայ եղբօր իւրում տարապարտուց, պարտաւոր լիցի դատաստանի։ Եւ որ ասիցէ ցեղբայր իւր յիմար, պարտաւոր լիցի ատենի։ Եւ որ ասիցէ ցեղբայր իւր մորոս, պարտաւոր լիցի ի գեհեն հրոյն։

Verse: 23   Link to gnt   
Եթէ մատուցանիցես զպատարագ քո ի վերայ սեղանոյ. եւ անդ յիշեսցես եթէ եղբայր քո ունիցի ինչ խէթ զքէն,

Verse: 24   Link to gnt   
թող զպատարագն քո առաջի սեղանոյն. եւ երթ նախ հաշտեաց ընդ եղբօր քում, եւ ապա եկեալ մատուսջիր զպատարագն քո։

Verse: 25   Link to gnt   
Լեր իրաւախոհ ըստ ոսոխին քում վաղագոյն, մինչդեռ իցես ընդ նմա ի ճանապարհի. գուցէ մատնիցէ զքեզ ոսոխն դատաւորի, եւ դատաւորն դահճի. եւ արկանիցիս ի բանտ։

Verse: 26   Link to gnt   
Ամէն ասեմ քեզ. ոչ ելանիցէս անտի, մինչեւ հատուցանիցես զյետին նաքարակիտն։

Verse: 27   Link to gnt   
Լուարուք զի ասացաւ՝ մի շնար։

Verse: 28   Link to gnt   
բայց ես ասեմ ձեզ, թէ ամենայն որ հայի ի կին մարդ առ ի ցանկանալոյ նմա, անդէն շնացաւ ընդ նմա ի սրտի իւրում։

Verse: 29   Link to gnt   
Եթէ ակն քո աջ գայթագղեցուցանէ զքեզ, խլեա զնա՝ եւ ընկեա ի քէն. զի լաւ է քեզ եթէ մի յանդամոց քոց կորիցէ, եւ մի ամենայն մարմինդ քո անկանիցի ի գեհեն։

Verse: 30   Link to gnt   
Եւ եթէ աջ ձեռն քո գայթագղեցուցանէ զքեզ, հատ զնա՝եւ ընկեա ի քէն. զի լաւ է քեզ եթէ մի յանդամոց քոց կորիցէ, եւ մի ամենայն մարմինդ արկանիցի ի գեհեն։

Verse: 31   Link to gnt   
Ապաքէն ասացաւ. եթէ որ արձակիցէ զկին իւր՝ տացէ նմա զարձակմանն։

Verse: 32   Link to gnt   
Բայց ես ասեմ ձեզ. եթէ ամենայն որ արձակէ զկին իւր առանց բանի պոռնկութեան, նա տայ նմա շնալ. եւ որ զարձակեալն առնէ շնայ։

Verse: 33   Link to gnt   
Դարձեալ լուարուք զի ասացաւ առաջնոցն. մի երդնուցուս սուտ, բայց հատուսցես Տեառն զերդումս քո։

Verse: 34   Link to gnt   
Այլ ես ասեմ ձեզ ամենեւին մի երդնուլ. մի յերկինս զի աթոռ է Աստուծոյ.

Verse: 35   Link to gnt   
եւ մի յերկիր՝ զի պատուանդան է ոտից նորա. եւ մի յերուսաղէմ՝ զի քաղաք է մեծի արքայի։

Verse: 36   Link to gnt   
եւ մի ի գլուխ քո երդնուցուս, զի ոչ կարես մազ մի սպիտակ առնել կամ թուխ։

Verse: 37   Link to gnt   
Այլ եղիցի ձեր բան, այոն այո, եւ ոչն ոչ. զի աւելին քան զայն ի չարէն է։

Verse: 38   Link to gnt   
Լուարուք զի ասացաւ. ակն ընդ ական. եւ ատամն ընդ ատաման.

Verse: 39   Link to gnt   
Այլ ես ասեմ ձեզ, մի կալ հակառակ չարին։ Այլ եթէ ոք ածիցէ ապտակ յաջ ծնօտ քո՝ դարձո նմա եւ զմիւսն։

Verse: 40   Link to gnt   
Եւ որ կամիցի ոք դատել եւ առնուլ զշապիկս քո, թող ի նա եւ զբաճկոն քո։

Verse: 41   Link to gnt   
Եւ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի, երթ ընդ նմա եւ երկուս։

Verse: 42   Link to gnt   
որում խնդրէ ի քէն՝ տուր. եւ որ կամի փոխ առնուլ ի քէն՝ մի դարձուցաներ զերեսս։

Verse: 43   Link to gnt   
Լուարուք ապաքէն զի ասացաւ. սիրեսցես զընկերս քո, եւ ատեսցես զթշնամիս քո։

Verse: 44   Link to gnt   
Այլ ես ասեմ ձեզ. սիրեցէք զթշնամիս ձեր. օրհնեցէք զանիծիչս ձեր. բարի արարէք ատելեաց ձերոց. եւ աղօթս ի վերայ այնոցիկ՝ որ լլկենն զձեզ եւ հալածեն։

Verse: 45   Link to gnt   
զի եղիջիք որդիք հօր ձերոյ որ յերկինսն է. զի զարեգակն իւր ծագէ ի վերայ չարաց եւ բարեաց, եւ ածէ անձրեւ ի վերայ արդարոց եւ մեղաւորաց։

Verse: 46   Link to gnt   
Զի եթէ սիրիցէք զայնոսիկ որ սիրեն զձեզ՝ զինչ վարձք իցեն. ոչ ապաքէն եւ մաքսաւորք զնոյն գործեն։

Verse: 47   Link to gnt   
Եւ եթէ տայցէք միայն ողջոյն բարեկամաց ձերոց՝ զինչ աւելի առնէք. ոչ ապաքէն մաքսաւորք եւ մեղաւորք զնոյն գործեն։

Verse: 48   Link to gnt   
Արդ՝ եղերուք դուք կատարեալք,որպէս եւ հայրն ձեր երկնաւոր կատարեալ է։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian NT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.