TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 723
Previous part

Chapter: 2 
ԳԼ(ՈՒԽ) Բ՜.

Փեսայն ցիւր եւ ցհարսնն ասէ։


Verse: 1  Link to sept   Ես ծաղի́կ դաշտաց՝ շուշան հովտաց։

Verse: 2  Link to sept   
Իբրեւ շուշա́ն ՛ի մէջ փշոց. ա́յնպէս մերձաւորդ իմ ՛ի մէջ դստերաց։ Հարսնն ցփեսայն ասէ։

Verse: 3  Link to sept   
Իբրեւ խնծորի ՛ի փա́յտս անտառի, ա́յնպէս եղբօրորդիդ իմ ՛ի մէջ ուստերաց։ Ընդ հովանեա́ւ ն(ո)ր(ա) ցանկացայ նստել՝ եւ նստայ. եւ պտուղ ն(ո)ր(ա) քա́ղցր է ՛ի կոկորդի իմում։ Ցօրիորդսն հարսնն ասէ։

Verse: 4  Link to sept   
Մուծէ́ք զիս ՛ի տուն գինւոյ, կարգեցէ́ք ՛ի վ(ե)ր(այ) իմ զսէր.

Verse: 5  Link to sept   
հաստատեցէ́ք զիս իւղով. կուտեցէ́քհաստատեցէ́ք զիս իւղով. կուտեցէ́ք յիս խնձոր. զի խանդակա́թ եմ ես սիրով։

Verse: 6  Link to sept   
Ձա́խ ն(ո)ր(ա) ընդ գլխով իմով. եւ աջ ն(ո)ր(ա) պւատեսցէ զինեւ։ Հարսնն ցօրիորդսն ասէ։

Verse: 7  Link to sept   
Երդմնեցուցանեմ զձեզ դստերք ե(րուսաղէ)մի ՛ի զօրութի(ւն)ս եւ յուժգնու(թ)ի(ւն)ս անդաստանի, եթէ յառնիցէք՝ զարթուսջի́ք զսէրն մինչեւ կամեսցի։ Լուաւ զձայն փեսային եւ ասէ։

Verse: 8  Link to sept   
Ձա́յն եղբօրորդւոյ իմոյ. ահաւասիկ սա եկն վազս առնու ՛ի վ(ե)ր(այ) լերանց՝ խաղաղացեալ ՛ի վ(ե)ր(այ) բլրոց։

Verse: 9  Link to sept   
Նման է եղբօրորդին իմ այծեման կամ որթուց եղանց ՛ի վ(ե)ր(այ) լերանց բեթելայ։ Հարսնն նշա́ն տայ օրիորդացն զփեսայէն, եւ ասէ։ Ահա́ւասիկ սա եկաց յայնկոյս որմոյն մերոյ, կարկառեալ ընդ պատուհանս, հայեցեալ ընդ վանդակապատն։

Verse: 10  Link to sept   
Պատասխանի́ տայ եղբօրորդին իմ ինձ՝ եւ ասէ, արի́ եկ մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ։

Verse: 11  Link to sept   
Զի ահա ձմեռն անց. անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան.

Verse: 12  Link to sept   
ծաղիկք երեւեցան յերկրի մերում. ժամանակ եհաս յատանելոյ՝ ձայն տատրակի լսելի́ եղեւ յերկրի մերում։

Verse: 13  Link to sept   
Թզենի արձակեաց զբողբոջ իւր. որթք մեր ծաղկեալք ետո́ւն զհոտ իւրեանց։ Արի́ եկ մերձաւոր իմ, գեղեցի́կ իմ,

Verse: 14  Link to sept   
աղաւնի իմ՝ եւ եկ դու աղաւնեակ իմ ընդ հովանեաւ վիմիդ առ պատուարաւ պարսպիդ։ Երեւեցո́ ինձ զերեսս քո, եւ լսելի́ արա ինձ զբարբառ քո. զի բարբառ քո քաղցր է՝ եւ տեսիլ քո գեղեցիկ։ Ցօրիորդսն փեսայն ասէ զաիյս ինչ։

Verse: 15  Link to sept   
Կալարո́ւք մեզ աղուեսունս մանրկունս զապականիչս այգեաց. եւ որթք մեր ծաղկեսցեն։ Հարսն ասէ զայս ինչ։

Verse: 16  Link to sept   
Եղբօրորդին իմ ինձ՝ եւ ես նմա́ որ հովուէն ՛ի մէջ շուշանաց՝

Verse: 17  Link to sept   
մինչեւ տիուն լուսաւորեսցէ՝ եւ ստուերքն շարժեսցին։ Դարձի́ր նմանեա́ց դու եղբօրորդի իմ այծեման կամ որթուց եղանց ՛ի վերայ լերանց խնկաբերաց։




Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.