TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 680
Previous part

Chapter: 5 
ԳԼ(ՈՒԽ) Ե՜.


Verse: 1  Link to sept   Որդեակ՝ իմոյ իմաստու(թ)ե(ան) անսա́, եւ իմոց բանից մատո́ զունկն քո։

Verse: 2  Link to sept   
զի պահեսցես զխորհուրդս բարեա́ց։ զիմաստութի(ւն) շրթանց իմոց պատուիրեմ քեզ։ Մի́ հայիր ընդ կին չար.

Verse: 3  Link to sept   
զի մեղր կաթէ ՛ի շրթանց կնոջ պոռնկի, որ առ ժամանակ մի պարարէ́ զքիմս քո.

Verse: 4  Link to sept   
բայց յետոյ դառնագո́յն եւս գտանի քան զլեղի. եւ սրեալ առաւե́լ քան զսո́ւր երկսայրի։

Verse: 5  Link to sept   
Զի ոտք անզգամի իջուցանեն զմերձաւորս ն(ո)ր(ա) մահո́ւ հանդերձ ՛ի դժոխս.

Verse: 6  Link to sept   
եւ հետք ն(ո)ր(ա) չե́ն հաստատուն։ Զի ՛ի ճանապարհս կենաց ո́չ գնան. զեղխ են ճանապարհք ն(ո)ր(ա)՝ եւ ո́չ յայտնիք·

Verse: 7  Link to sept   
Արդ որդեա́կ՝ լո́ւր ինձ. եւ մի́ ապախտ առներ զբանս իմ։

Verse: 8  Link to sept   
Հեռի́ արա ՛ի նմանէ զճանապարհս քո. եւ մի́ մերձենար ՛ի դրունս տանց ն(ո)ր(ա)։

Verse: 9  Link to sept   
Զի մի́ մատնեսցես օտարաց զկեանս քո, եւ զստացուածս քո անողորմից։

Verse: 10  Link to sept   
Զի մի́ լցցին օտարք ՛ի զօրութ(են)է քումմէ. եւ մի́ վաստակք քո ՛ի տունս այլո́ց մտանիցեն։

Verse: 11  Link to sept   
Եւ զղջասցիս յետոյ յորժամ մաշիցին անդամք մարմնոյ քոյ։

Verse: 12  Link to sept   
եւ ասիցես՝ թէ զիա՞րդ ատեցի զխրատ. եւ ՛ի յանդիմանութե(ան)ց խոտորեցաւ սիրտ իմ։

Verse: 13  Link to sept   
Ո́չ լսէի ձայնի խրատտուի իմոյ, եւ ուսուցչի իմոյ ո́չ մատուցանէի զունկն իմ։

Verse: 14  Link to sept   
Սակաւիկ մեւս եւս եւ եղեալ էի ՛ի մէջ ա(մենայ)ն չարեաց, ՛ի մէջ եկեղեցւոյ՝ եւ ժողովրդեան։

Verse: 15  Link to sept   
Ա́րբ ջուր ՛ի քո́ց ամանոց, եւ ՛ի քոց ջրհորոց աղբիւրաց։

Verse: 16  Link to sept   
Բղխեսցեն քեզ ջուրք քո ՛ի քումմէ աղբիւրէ, եւ ՛ի քո́ հրապարակս գնասցեն ջուրք քո։

Verse: 17  Link to sept   
Եղիցին քե́զ միայնոյ լինել, եւ մի́ ոք օտար հաղորդեսցէ քեզ։

Verse: 18  Link to sept   
Աղբեւր ջրոյ քոյ եղիցի քե́զ առանձին. եւ ուրա́խ լինիջիր ընդ կնոջ մանկու(թ)ե(ան) քոյ։

Verse: 19  Link to sept   
Ե́ղն սիրոյ՝ եւ յաւանակ քոց շնորհաց խօսեսցի ընդ քեզ. եւ ՛ի քո իմաստու(թ)ի(ւն) համարեսցի եւ ընդ քեզ եղիցի յա(մենայ)ն ժամ։ զի եթէ զնորա սիրովն գնայցես՝ բազմապատիկ եղիցես։

Verse: 20  Link to sept   
Մի́ յաճախեր առ օտարս. եւ մի́ փարիր ՛ի գիրկս՝ որ ո́չ քո իցեն։

Verse: 21  Link to sept   
Զի առաջի աչացն ա(ստուծո)յ են ճանապարհք առն. եւ յա(մենայ)ն շաւիղս ն(ո)ր(ա) դիտէ́։

Verse: 22  Link to sept   
Անօրէնու(թ)ի(ւն)ք որսան զայր, եւ ՛ի տոռունս մեղաց իւրոց շաղի իւրաքանչի́ւր ոք։

Verse: 23  Link to sept   
Մեռանի նա ընդ անխրա́տս՝ վ(ա)ս(ն) անխրատու(թ)ե(ան)։ եւ ՛ի բազմութ(են)է կենաց իւրոց զրկեցաւ. եւ կորեաւ վ(ա)ս(ն) անզգամութե(ան)։


Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.