TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 612
Previous part

Chapter: 88 

Verse: 1 
Link to sept Իմաստութի(ւն) եմանայ յեզրայէլացւոյ. Ձ՜Ը։


Verse: 2  Link to sept   Զողորմութի(ւն)ս քո տ(է)ր յաւիտեան օրհնեցից, ազգէ յազգ պատմեցից զճշմարտութի(ւն)ս քո բերանով իմով։

Verse: 3  Link to sept   
Ասացեր թէ աշխարհս ողորմութ(եամ)բ շինեսցի, յերկինս պատրաստ եղիցի ճշմարտութի(ւն) քո։

Verse: 4  Link to sept   
Եդի ուխտ ընտրելոյ իմոյ, երդուայ դաւթի ծառայի իմոյ։

Verse: 5  Link to sept   
Յաւիտեան հաստատեցից զզաւակ քո, շինեցից ազգէ յազգ զաթոռ քո։

Verse: 6  Link to sept   
Խոստովան եղիցին երկինք սքանչելեաց քոց տ(է)ր, եւ ճշմարտու(թ)ի(ւն) քո յեկեղեցիս սրբոց։

Verse: 7  Link to sept   
Ո՞վ է յամպս որ հաւասարէ քեզ, կամ ո՞վ նմանիցէ տ(եառ)ն յորդիս ա(ստուծո)յ։

Verse: 8  Link to sept   
Ա(ստուա)ծ փառաւորեալ է ՛ի խորհուրդս սրբոց իւրոց, մեծ եւ ահաւոր ՛ի վ(ե)ր(այ) այնոցիկ որ շուրջ են զնովաւ։

Verse: 9  Link to sept   
Տ(է)ր ա(ստուա)ծ զօրութե(ան)ց ո́ նմանէ քեզ. հզօր ես դու տ(է)ր՝ եւ ճշմարտութի(ւն) քո շուրջ են զքեւ։

Verse: 10  Link to sept   
Դու տիրես զօրութե(ան)ց ծովու, եւ զխռովու(թ)ի(ւն) ալեաց ն(ո)ր(ա) դո́ւ ցածուցանես։

Verse: 11  Link to sept   
Դու խոնարհեցուցանես ո(ր)պ(էս) վիրաւորս զամբարտաւանս, ՛ի զօրու(թ)ի(ւն) բազկի քո ցրուեցեր զթշնամիս քո։

Verse: 12  Link to sept   
Քո են երկինք եւ քո́ է երկիր, զաշխարհս լրիւ իւրով դու հաստատեցեր,

Verse: 13  Link to sept   
զհիւսւս եւ զհարաւ դու արարեր, թաբոր եւ հերմոն յանուն քո ցնծասցեն։

Verse: 14  Link to sept   
Քո́ է բազուկ եւ քո́ է զօրու(թ)ի(ւն), զօրասցի́ աջ քո եւ բա́րձր եղիցի ձեռն քո։

Verse: 15  Link to sept   
Յարդարութի(ւն) եւ յիրաւունս հաստատեալ է աթոռ քո, ողորմութի(ւն) եւ ճշմարտութի(ւն) գնասցէ առաջի երեսաց քոց։

Verse: 16  Link to sept   
Երանի ժողովրդեան որ գիտեն զօրհնու(թ)ի(ւն)ս քո տ(է)ր. ՛ի լոյս երեսաց քոց գնասցեն,

Verse: 17  Link to sept   
եւ յանուն քո ցնծասցեն զօրհանապազ, եւ յարդարութե(ան) քում բարձր եղիցին։

Verse: 18  Link to sept   
Պարծանք զօրու(թ)ե(ան)ց մերոց դո́ւ ես, եւ ՛ի կամս քո բարձր եղիցի եղջեւր մեր։

Verse: 19  Link to sept   
՛Ի տ(եառ)նէ է օգնութի(ւն) սրբոյն ի(սրաէ)լի՝ թագաւորին մերոյ։

Verse: 20  Link to sept   
Յայնժամ խօսեցար տեսլեամբ ընդ որդիս քո, եւ ասացեր եդից զօգնու(թ)ի(ւն) ՛ի վ(ե)ր(այ) հզօրին, եւ բարձր արարից զընտրեալն ՛ի ժողովրդենէ իմմէ։

Verse: 21  Link to sept   
Գտի զդաւիթ ծառայ իմ, իւղով սրբով իմով օծի զնա։

Verse: 22  Link to sept   
Ձեռն իմ ընկալցի զնա, եւ բազուկ իմ զօրացուսցէ զնա։

Verse: 23  Link to sept   
Մի́ մեղիցէ նմա թշնամի, եւ որդի անօրէնութե(ան) մի́ չարչարեսցէ զնա։

Verse: 24  Link to sept   
Հարից առաջի ն(ո)ր(ա) զթշնամիս ն(ո)ր(ա), եւ զատելիս ն(ո)ր(ա) ՛ի պարտութի(ւն) մատնեցից։

Verse: 25  Link to sept   
Ճշմարտութի(ւն) իմ եւ ողորմութի(ւն) իմ ընդ նմա, եւ յանուն իմ բարձր եղիցի եղջեւր ն(ո)ր(ա)։

Verse: 26  Link to sept   
Եդից ՛ի ծովու զձեռն ն(ո)ր(ա), ՛ի վ(ե)ր(այ) գետոց զաջ նորա։

Verse: 27  Link to sept   
Նա կարդասցէ առ իս՝ հայր իմ ես դու, ա(ստուա)ծ ը(նդ)ունելի փրկութե(ան) իմոյ։

Verse: 28  Link to sept   
Ես անդրանիկ արարից զնա. եւ բա́րձր քան զա(մենայ)ն թագաւորս երկրի։

Verse: 29  Link to sept   
Յաւիտեան պահեցից նմա զողորմութի(ւն) իմ, եւ ուխտ իմ հաւատարի́մ ընդ նմա։

Verse: 30  Link to sept   
Հաստատեցից յաւիտեանս յաւիտենից զզաւակ ն(ո)ր(ա), եւ զաթոռ ն(ո)ր(ա) ո(ր)պ(էս) զաւուրս երկնից։

Verse: 31  Link to sept   
Թէ թողցեն որդիք ն(ո)ր(ա) զօրէնս իմ, եւ յիրաւունս իմ ո́չ կամեսցին գնալ։

Verse: 32  Link to sept   
Թէ զարդարութի(ւն)ս իմ անարգեսցեն, եւ զպատուիրանս իմ ո́չ պահեսցեն։

Verse: 33  Link to sept   
Հարից գաւազանաւ զանօրէնութի(ւն)ս ն(ո)ց(ա), տանջանօք զանիրաւութի(ւն)ս ն(ո)ց(ա)։

Verse: 34  Link to sept   
Բայց զողորմու(թ)ի(ւն) իմ ո́չ արգելից ՛ի նոցանէ, եւ ո́չ նենգեցից ճշմարտութե(ան) իմում,

Verse: 35  Link to sept   
եւ ո́չ անարգեցից զուխտ իմ, եւ ինչ որ ելանէ ընդ շրթունս իմ զայն ո́չ արհամարհեցից։

Verse: 36  Link to sept   
Մինագամ երդուայ ՛ի սրբութի(ւն) իմ, թէ դաւթի ես ո́չ ստեցից։

Verse: 37  Link to sept   
Զաւակ ն(ո)ր(ա) յաւիտեան կացցէ, եւ աթոռ ն(ո)ր(ա) ո(ր)պ(էս) արեգակն առաջի իմ.

Verse: 38  Link to sept   
որպէս լուսին զի հաստատեալ է յաւիտեան վկայ հաւատարի́մ յերկինս։

Verse: 39  Link to sept   
Իսկարդ դու մերժեցեր եւ անարգեցեր, եւ ը(նդ) վա́յր հարեր զօծեալ քո։

Verse: 40  Link to sept   
Դարձուցեր զուխտ ՛ի ծառայէ քումմէ, պղծեցեր յերկրի զսրբու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա)։

Verse: 41  Link to sept   
Քակեցեր զա(մենայ)ն պարիսպս ն(ո)ր(ա), եւ եդիր զամուրս ն(ո)ր(ա) ՛ի դողումն։

Verse: 42  Link to sept   
Յափշտակեցին զնա անցաւորք ճանապարհի, եղեւ նա նախատ դրացեաց իւրոց։

Verse: 43  Link to sept   
Բարձր արարեր զաջ նեղչաց ն(ո)ր(ա). ուրա́խ արարեր զա(մենայ)ն թշնամիս ն(ո)ր(ա)։

Verse: 44  Link to sept   
Դարձուցեր զօգնու(թ)ի(ւն) ՛ի սրոյ ն(ո)ր(ա), եւ ո́չ ընկալար զնա ՛ի պատերազմի։

Verse: 45  Link to sept   
Անարգեցեր զսրբու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա), զաթոռ ն(ո)ր(ա) յերկիր կործանեցեր։

Verse: 46  Link to sept   
Նուազ արարեր զաւուրս ժամանակաց ն(ո)ր(ա), եւ հեղեր զնովաւ զամօթ։

Verse: 47  Link to sept   
Մինչեւ յե՞րբ դարձուցանես զերեսս քո ՛ի սպառ, բորբոքեսցի ո(ր)պ(էս) հուր բարկու(թ)ի(ւն) քո։

Verse: 48  Link to sept   
Իսկ արդ յիշեա́ տե́ս ով է իմ հանգիստ. միթէ ՛ի զո՞ւր ինչ ստեղծեր զա(մենայ)ն որդիս մարդկան։

Verse: 49  Link to sept   
Ո́վ է մարդ որ կեցցէ եւ ո́չ տեսցէ զմահ, կամ փկեսցէ զանձն իւր ՛ի ձեռաց դժոխոց։

Verse: 50  Link to sept   
Ուր են ողորմու(թ)ի(ւն)ք քո տ(է)ր առաջինք, զոր երդուար դաւթի ճշմարտու(թեամ)բ քով։

Verse: 51  Link to sept   
Յիշեա́ զնախատինս ծառայի քոյ, զոր ընկալայ ՛ի ծոց իմյազգաց բազմաց։

Verse: 52  Link to sept   
Զոր նախատեցին թշնամիք քո տ(է)ր, նախատեցին փոխանակ օծելոյ քոյ։

Verse: 53  Link to sept   
Օրհնեալ տ(է)ր ա(ստուա)ծ յաւիտեանս յաւիտենից. եղիցի եղիցի։ Տունք. խ՜ը։ Կանոն Գոբղայս. է՜։ Սաղմոս. ժ՜զ։ տունս, յ՜խը։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.