TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 607
Previous part

Chapter: 83 

Verse: 1 
՛Ի կատարած. վ(ա)ս(ն) հնձանաց. որդւոցն կորխայ սաղմոս. Ձ՜Գ։


   Link to sept   Որպէս սիրելի́ են յարկք քո տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց,

Verse: 2  Link to sept   
ցանկայ եւ փափագէ անձն իմ ՛ի գաւիթս քո։ Սիրտ իմ եւ մարմին իմ՝ ցնծասցեն առ ա(ստուա)ծ կենդանի։

Verse: 3  Link to sept   
Քանզի ճնճղուկ եգիտ իւր տուն. եւ տատրակ զբո́յն ուր դիցէ զձագս իւր։ Սեղան քո տ(է)ր զօրութե(ան)ց, թագաւոր իմ եւ ա(ստուա)ծ իմ։

Verse: 4  Link to sept   
Երանի́ ամենեցուն որ բնակեալ են ՛ի տան տ(եառ)ն, յաւիտեանս յաւիտենից օրհնեսցեն զքեզ։

Verse: 5  Link to sept   
Երանեալ է այր որոյ օգնու(թ)ի(ւն) իւր ՛ի քէն է. ե́լս եդ ՛ի մտի իւրում

Verse: 6  Link to sept   
՛ի հովտէս տրտմութե(ան) ՛ի տեղւոջ յորում ուխտեաց։

Verse: 7  Link to sept   
Զօրհնու(թ)ի(ւն) ստասցի որ զօրէնս դնէ, գնասցէ նա ՛ի զօրութ(են)է ՛ի զօրու(թ)ի(ւն), եւ երեւեսցի ա(ստուա)ծ հրեշտակաց ՛ի սիովն։

Verse: 8  Link to sept   
Տ(է)ր ա(ստուա)ծ զօրու(թ)ե(ան)ց լո́ւր աղօթից իմոց, ո́ւնկն դիր ա(ստուա)ծ յակովբայ։

Verse: 9  Link to sept   
Ընդունելի́ ես դու մեր, տե́ս ա(ստուա)ծ եւ նայեա́ յերեսս օծելոյ քոյ։

Verse: 10  Link to sept   
Վասն զի լա́ւ է ինձ մի օր ՛ի գաւիթս քո, քան զհազարս։ Ընտրեցի ը(նդ) աղբ գալ ՛ի տան ա(ստուծո)յ, առաւել քան զբնականալ ՛ի յարկս մեղաւորաց։

Verse: 11  Link to sept   
Զողորմութի(ւն) եւ զճշմարտութի(ւն) սիրէ տ(է)ր ա(ստուա)ծ, զշնորհս եւ զփառս տացէ։

Verse: 12  Link to sept   
Տ(է)ր ո́չ պակաս առնէ զողորմու(թ)ի(ւն) իւր յայնցանէ, որ գնան յանբծութե(ան)։ Տ(է)ր ա(ստուա)ծ զօրութե(ան)ց երանեալ է այր որ յուսայ ՛ի քեզ։ Տունք. ժ՜դ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.