TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 603
Previous part

Chapter: 79 

Verse: 1 
Link to sept ՛Ի կատարած. ՛Ի վերայ զառանցելոցն վկայութի(ւն)ս. ասացեալ սաղմոս ՛ի վերայ եթւովպացւոցն. Հ՜Թ։


Verse: 2  Link to sept   Ո հովուեսդ ի(սրաէ)լի նայեա́ց, որ առաջնորդես ո(ր)պ(էս) խաշին յովսեփու։ Որ նստիսդ ՛ի քրովբէս յայտնեա́

Verse: 3  Link to sept   
առաջի եփրեմի բենիամինի եւ մանսաէի։ Զարթո́ զզօրու(թ)ի(ւն) քո, եւ ե́կ կեցուցանել զմեզ։

Verse: 4  Link to sept   
Ա(ստուա)ծ զօրու(թ)ե(ան)ց դարձո́ զմեզ, երեւեցո́ զերեսս քո ՛ի մեզ եւ կեցցուք։

Verse: 5  Link to sept   
Տ(է)ր ա(ստուա)ծ զօրու(թ)ե(ան)ց մինչեւ յե՞րբ բարկանաս յաղօթս ծառայից քոց։

Verse: 6  Link to sept   
Ջամբեցեր մեզ հաց արտասուաց, եւ արբուցեր մեզ արտասուս չափով։

Verse: 7  Link to sept   
Արարեր զմեզ նախատինս դրացեաց մերոց, այպն կատականաց թշնամեաց մերոց։

Verse: 8  Link to sept   
Ա(ստուա)ծ զօրութե(ան)ց դարձո́ զմեզ, երեւեցո́ զերեսս քո ՛ի մեզ եւ կեցցուք։

Verse: 9  Link to sept   
Այգի յեգիպտոսէ փոխեցեր. հաներ զհեթանոսս եւ զն(ո)ս(ա) տնկեցեր,

Verse: 10  Link to sept   
եւ առաջնորդեցեր նմա։ Հաստատեցեր զարմատս ն(ո)ր(ա) եւ ելից զերկիր.

Verse: 11  Link to sept   
ծածկեաց զլերինս հովանի ն(ո)ր(ա), եւ բարունակք ն(ո)ր(ա) զմայր ա(ստուծո)յ։

Verse: 12  Link to sept   
Ձգեաց զորթ իւր մինչեւ ՛ի ծով, մինչեւ ՛ի գետս են շառաւեղք ն(ո)ր(ա)։

Verse: 13  Link to sept   
Ընդէ՞ր քակեցեր զցանգ ն(ո)ր(ա), կթեն զնա անցաւորք ճանապարհի։

Verse: 14  Link to sept   
Ապականեաց զնա խոզ անտառի, եւ երէ վայրի արածեցաւ ՛ի նմա։

Verse: 15  Link to sept   
Ա(ստուա)ծ զօրութե(ան)ց դա́րձ հայեա́ց յերկնից եւ տե́ս, ա́յց արա այգւոյս այսմիկ

Verse: 16  Link to sept   
եւ դարման տա́ր սմա զոր տնկեաց աջ քո։ ՛Ի վ(ե)ր(այ) որդւոյ մարդոյ զոր զօրացուցեր զնա ՛ի քեզ,

Verse: 17  Link to sept   
այրեցեա́լ ՛ի հուր, աւերեալ, եւ ՛ի սաստէ քումմէ կորիցէ։

Verse: 18  Link to sept   
Եղիցի ձեռն քո ՛ի վ(ե)ր(այ) առն, աջ քո ՛ի վ(ե)ր(այ) որդւոյ մարդոյ զոր զօրացուցեր զնա ՛ի քեզ։

Verse: 19  Link to sept   
Ո́չեւս ՛ի բացէ եղիցուք մեք ՛ի քէն. կեցուսցես դու զմեզ, եւ զանուն քո տ(է)ր կարդասցուք։

Verse: 20  Link to sept   
Ա(ստուա)ծ զօրութե(ան)ց դարձո́ զմեզ, երեւեցո́ զերեսս քո ՛ի մեզ եւ կեցցուք։ Տունք. ժ՜ը։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.