TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 594
Previous part

Chapter: 70 

Verse: 1 
՛Ի կատարած. որդւոցն յովնադաբայ՝ յետ առաջնոյ գերութե(ան). Սաղմոս ՛ի դաւիթ. Հ՜։


   Link to sept   ՛Ի քեզ տ(է)ր յուսացայ մի́ ամաչեցից յաւիտեան,

Verse: 2  Link to sept   
յարդարութե(ան) քում փրկեա́ զիս եւ ապրեցո́ զիս։ Խոնարհեցո́ առ իս զունկն քո, եւ կեցո́ զիս։

Verse: 3  Link to sept   
Լե́ր իմ ա(ստուա)ծ ապաւէն եւ տեղի ամուր կեցուցանել զիս. զի հաստատու(թ)ի(ւն) իմ եւ ապաւէն իմ դու ես։

Verse: 4  Link to sept   
Ա(ստուա)ծ իմ փրկեա́ զիս ՛ի ձեռաց մեղաւորի, ՛ի ձեռաց անօրինի եւ անիրաւի։

Verse: 5  Link to sept   
Դու ես համբերու(թ)ի(ւն) իմ տ(է)ր տ(է)ր, յոյս իմ ՛ի մանկութ(են)է իմմէ։

Verse: 6  Link to sept   
՛Ի քեզ հաստատեցայ ես յարգանդէ, յորովայնէ մօր իմոյ դո́ւ ես ապաւէն իմ, եւ առ ՛ի քէն է օգնու(թ)ի(ւն) իմ յա(մենայ)ն ժամ։

Verse: 7  Link to sept   
Որպէս զի նշաւակ եղէ ես բազմաց, եւ դու օգնական իմ եւ հզօրիչ իմ։

Verse: 8  Link to sept   
Լցցի բերան իմ գովու(թեամ)բ, ո(ր)պ(էս) օրհնեցից զփառս քո, զօրհանապազ զմեծվայելչու(թ)ի(ւն)ս քո։

Verse: 9  Link to sept   
Մի́ ընկենուր զիս տ(է)ր ՛ի ժամանակի ծերութե(ան), ՛ի պակասել զօրութե(ան) իմոյ մի́ թողուր զիս։

Verse: 10  Link to sept   
Ասացին թշնամիք իմ ինձ, եւ ոյք պաշարեցին զանձն իմ, խորհեցան ՛ի միասին եւ ասացին։

Verse: 11  Link to sept   
Ա(ստուա)ծ եթող զնա հալածեսցո́ւք եւ հասցո́ւք նմա, զի ո́չ ոք է որ փրկէ զնա։

Verse: 12  Link to sept   
Ա(ստուա)ծ իմ մի́ հեռի առնիր յինէն, եւ ա(ստուա)ծ յօգնել ինձ նայեա́ց։

Verse: 13  Link to sept   
Ամաչեսցեն եւ պատկառեսցին որ չարախօս կային զանձնէ իմմէ, զգեցցին զամօթ եւ զպատկառանս ոյք խնդրէին ինձ չար։

Verse: 14  Link to sept   
Ես յա(մենայ)ն ժամ յուսացայց, եւ յաւելից յօրհնու(թ)ի(ւն)ս քո։

Verse: 15  Link to sept   
Բերան իմ պատմեսցէ զարդարութի(ւն)ս քո, զօրհանապազ զգովութի(ւն)ս քո։ Ո(ր)պ(էս) ո́չ թէ խարդախութի(ւն) ինչ գիտէի ես դպրու(թ)ե(ան).

Verse: 16  Link to sept   
այլ մտի ՛ի զօրու(թ)ի(ւն)ս տ(եառ)ն, եւ տ(է)ր յիշեցի զարդարութի(ւն)ս քո միայն։

Verse: 17  Link to sept   
Ա(ստուա)ծ իմ ուսուցեր զիս ՛ի մանկութ(են)է իմմէ, եւ ցա́րդ եւս պատմեցից զարդարութի(ւն)ս քո։

Verse: 18  Link to sept   
Մինչեւ յալեւորել եւ ՛ի ծերանալ, ա(ստուա)ծ իմ մի́ թողուր զիս։ Մինչեւ պատմեսցի բազուկ քո ազգի ա(մենայ)նի որ գալոցն է։ Զզօրութի(ւն)ս քո

Verse: 19  Link to sept   
եւ զարդարութի(ւն) մինչեւ ՛ի բարձունս, զոր արարեր մեծամեծս. ա(ստուա)ծ ո́ նմանէ քեզ։

Verse: 20  Link to sept   
Որչափ ցուցեր ինձ նեղութի(ւն) բազում եւ չարչարանս, դարձար մխիթարեցե́ր զիս, եւ ՛ի խորոց անդնդոց երկրէ հաներ զիս։

Verse: 21  Link to sept   
Յաճախեցեր ՛ի զօրու(թ)ի(ւն)ս քո, դարձար եւ մխիթարեցեր զիս, եւ ՛ի խորոց երկրէ միւսանգամ հաներ զիս։

Verse: 22  Link to sept   
Արդ եւ ես խոստովա́ն եղէց քեզ ՛ի պատրաստութի(ւն) սաղմոսաց ճշմարիտդ ա(ստուա)ծ. սաղմոս ասացից քեզ օրհնութ(եամ)բ ս(ուր)բդ ի(սրաէ)լի։

Verse: 23  Link to sept   
Ցնծասցեն շրթունք իմ յորժամ սաղմոս ասիցեմ քեզ, եւ անձն իմ զոր եւ փրկեցեր։

Verse: 24  Link to sept   
Եւս եւ լեզու իմ՝ զօրհանապազ խօսեսցի́ զարդարու(թ)ի(ւն)ս քո։ ՛Ի ժամանակի ո(ր)պ(էս) յամօթ լիցին, եւ ամաչեսցեն ոյք խորհէին ինձ չար։ Տունք. ի՜զ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 29.11.2024. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.