TITUS
Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi
Part No. 102
Previous part

Chapter: 20  
Page: 372  
Line: 20 
ԳԼՈՒԽ Ի՜.

Line: 21 
Որ ինչ յերկերիւր թուականութեանն Հայոց գործք
Line: 22 
լեալ ՛ի սահմանս Աղուանից։


Line: 23       Ընդ ժամանակս ընդ այնոսիկ սփռեցաւ տարածեցաւ
Line: 24    
յոլորտս երկրի բռնութիւն հարաւայնոցն
Page: 373   Line: 1    
ազգի խիստ եւ կծանող, որ իբրեւ հուր լափեաց
Line: 2    
զամենայն գեղեցկութիւնս եւ զփառս մարդկան.
Line: 3    
եւ ըստ սրբոյն Պողոսի բանին եկն իմանալի ժամանակն
Line: 4    
այն ապստամբութեան. եւ թէ՝ դատաւորն
Line: 5    
հասեալ է առ դուրս, մերձ է ժամն ահարկու,
Line: 6    
եւ օրն չար եւ անաչառ։ Այսպէս Իսմայելեան
Line: 7    
Հագարացիքն յինքեանս գրաւեցին զփափկութիւնս
Line: 8    
երկրի. եւ ծով եւ ցամաք ունկնդիր եղեն
Line: 9    
նոցա։ Եւ եղեւ տանս Աղուանից զրկանք մեծապէս,
Line: 10    
զի զմայրաքաղաքն Պարտաւ խլեցին յիշխանացն
Line: 11    
Աղուանից Տաճիկք ըստ իւրեանց ազգաշաղախութեանն։
Line: 12    
Եւ որպէս զառաջինն աթոռ
Line: 13    
իշխանութեանն իւրեանց արկին ՛ի Դամասկոս
Line: 14    
Ասորեստանեայց, նոյնպէս աստ յԱղուանս նստուցին
Line: 15    
՛ի Պարտաւ կալ արքունեացն եւ ծծել զպարարտութիւն
Line: 16    
երկրիս. եւ մի ոմն յարքունեաց եկեալ
Line: 17    
բնակեցաւ ՛ի Պարտաւ։ Եւ Հայաստանեայք
Line: 18    
սակս աշխարհին հոգոց զհայրապետն իւրեանց
Line: 19    
զտէր Եսայի հանդերձ եպիսկոպոսօք առ նա առաքեն.
Line: 20    
զորոյ զգալուստն լուեալ տիկնոջն Վարդանուհւոյ՝
Line: 21    
կարեվէր եղեալ ՛ի դատաստանացն
Line: 22    
Աստուծոյ, դիմէ ընդ առաջ ՛ի լինել կարեկից
Line: 23    
իւրոյ տարժանելի աղետիցն, որ ՛ի ձեռանէ Տեառն
Line: 24    
էարբ զբաժակ դառնութեան ըստ վերագոյն գրելոցն։
Line: 25    
Եւ երանելի հայրապետն Հայոց՝ խոնարհեալ
Line: 26    
յարտասուս կնոջն եւ օթեվանս առ նմա
Line: 27    
կալեալ, ցայգապաշտամամբ մաղթանս առ Աստուած
Page: 374   Line: 1    
մատուցանէր առ ՛ի լուծանել զանէծս առաջնոց
Line: 2    
հայրապետացն։ Ընդ նմին եւ տէր Սողոմոն
Line: 3    
Աղուանից կաթուղիկոս իւրովք եպիսկոպոսօքն
Line: 4    
՛ի խորհուրդ եկեալ՝ լուծանէ զկապանս աթոռակալացն
Line: 5    
իւրոց եւ յիւրաքանչիւրոցն խնդրոց
Line: 6    
արմատ մի մնաց կնոջն վշտանգելոյ։

Line: 7       
Եւ Վարազ Տրդատայ՝ Վարազմանայ որդւոյ,
Line: 8    
Աստուած շնորհեաց զկեանս. եւ որդի նորին Ստեփաննոս
Line: 9    
կիսօրեայ վախճանեալ. եւ նորին եղբայրն
Line: 10    
Վարազման վրիպեալ ընկղմեցաւ ՛ի Կուր գետ՝
Line: 11    
նա եղեւ գերեզման նորա։ Իսկ Ջուանշերիկ նորին
Line: 12    
եղբայր մնաց ժառանգ. այս մինչեւ ցայս վայր։

Line: 13       
Իսկ՝ ՛ի լնուլ երկերիւր եօթանասուն թուոյ
Line: 14    
հայոց (ամ տեառն 821) ելին գաղտաբար ՛ի Պարտաւայ
Line: 15    
արք ընտիրք ՛ի Տաճկաց եւ յաւարի առին
Line: 16    
զԱմարաս գաւառ՝ գերի առեալ իբրեւ ոգիս հազարս,
Line: 17    
եւ ՛ի Մեծիրանց սահմանի ամրացեալք՝ ՛ի
Line: 18    
տեղւոջն որ կոչե Շիկաքար։ Յայնժամ արի եւ
Line: 19    
շքեղատեսակն Սահղի Սմբատեան Եռանշահիկն
Line: 20    
տէր՝ քաջազօր եղբարբք իւրովք եւ զօրօք ՛ի լուսանալ
Line: 21    
առաւօտուն ՛ի վերայ յարձակեալ առ հասարակ
Line: 22    
դիաթաւալ զնոսա ցիր եւ ցան կացուցանէին,
Line: 23    
եւ որպէս յառիւծոյ ժանեաց զգերեալսն ՛ի
Line: 24    
բաց կորզէին։ ՛Ի նոյն ամի ասպատակեաց Սեւադայ՝
Line: 25    
աշխարհաւերն Տաճիկ, որոյ Աւառանշան
Line: 26    
անուն ճանաչէր, ՛ի սահմանս Հայոց. եւ յաւարի
Line: 27    
առեալ զաշխարհն ամենայն դառնայ ՛ի Սիւնիս,
Page: 375   Line: 1    
եւ ամրանայ ՛ի Բերդատեղի աւանին Շաղատու, որ
Line: 2    
է ՛ի գաւառին Ծղկաց։ Եւ Վասակ Սիւնեաց տէր
Line: 3    
ածեալ զԲաբան ՛ի Պարսից՝ եհար զնոսա եւ արար
Line: 4    
փախստական. եւ Սիւնեաց տէրն, ՛ի նմին ամի
Line: 5    
վախճանեցաւ. եւ էառ Բաբան զդուստրն Վասակայ
Line: 6    
Սիւնեաց տեառն ՛ի կնութիւն։ Եւ ՛ի նոյն
Line: 7    
ամի տէր Ներսեհ ՛ի փղիպեան՝ սպան զՎարազ
Line: 8    
Տրդատ ՛ի Ստեփանոսեան, եւ զորդի նորին ՛ի մօրն
Line: 9    
գոգ զենին եւ զամենայն ստացուածս նորա յափըշտակեցին։
Line: 10    
Այս Վարազ Տրդատ ՛ի Միրհական
Line: 11    
տոհմէ էր, որք զԱղուանս ժառանգեցին որդի ՛ի
Line: 12    
հօրէ առնլով։ Սա ութերորդ էր ՛ի Վարազ Գրիգորէ՝
Line: 13    
առաջին իշխանէ Աղուանից։ Յետ այսորիկ
Line: 14    
անհրամանակատար եղեւ գաւառն Բաղաց՝ յանօրէն
Line: 15    
Բաբանայ. եւ ել նա ՛ի Պարսից եւ էառ աւերեաց
Line: 16    
զերկիրն եւ ՛ի սուր սուսերի էարկ զկանայս եւ
Line: 17    
զմանկունս Բաղաց։ Եւ անտի ՛ի միւս տարին էանց
Line: 18    
Բաբան ՛ի գաւառն Գեղարքունի եւ էարկ ՛ի
Line: 19    
սուր զբնակիչսն ոգիս իբրեւ տասն եւ հինգ հազարս.
Line: 20    
եւ զմեծ Մաքենացւոց մայրաքաղաքն այրեաց,
Line: 21    
մնաց միայն ջրաղացն եւ այլ ոչ ինչ. եւ էր
Line: 22    
թիւն Հայոց երկու հարիւր եօթանասուն եւ վեց։
Line: 23    
Եւ յետ երկուց ամաց եհար Բաբան զՏաւուսին
Line: 24    
եւ հալածական արար անձինս իբրու հաբիւր եւ
Line: 25    
յիսուն հազար։ Եւ ՛ի միւսում տարին եհար Բաբան
Line: 26    
զԱբրահիմ զորդին Ղեթայ։ ՛Ի նմին ամի դաւաճանողքն
Line: 27    
՛ի սէր եւ ՛ի խաղաղութիւն, որոց անուանք
Page: 376   Line: 1    
Դաւոն եւ Շապուհ ճանաչէր, սպանին
Line: 2    
զՍտեփաննոս զկոչեցեալն Աբլասադ, որ էածն
Line: 3    
զԲաբան եւ եհար զԲաղակացիսն, որ ՛ի սուր նիզակաց
Line: 4    
կոտորեցին զԲերձոր գաւառ եւ զաւանսն
Line: 5    
Զուռեաց՝ զԿառնակաշ, զՀակարի եւ զՏափատ։ Եւ
Line: 6    
դարձեալ ապստամբքն ՛ի Բաբանայ դիմադարձ
Line: 7    
պատերազմաւ ամրացան ՛ի բերդն Գորոզու, կալեալ
Line: 8    
զգաւառսն ամս տասն եւ երկու, որք են
Line: 9    
այսոքիկ՝ Վերին Վայկունիք, Բերձոր, Սիսական,
Line: 10    
Հաբանդ, Ամարաս, Պազկանք, Մխանք, եւ Տրի
Line: 11    
գաւառ։ Յետ այնորիկ զսպանողսն Աբլասադայ
Line: 12    
կալեալ մերձաւորացն՝ չարաչար կործանեցին։ Եւ
Line: 13    
Յիսայի անուանեալն Աբու Մուսէ՝ այր խաղաղութեան,
Line: 14    
քեռորդի Աբլասադայ՝ ըմբռնեալ զգաւառսն՝
Line: 15    
իշխանացաւ ամենայնի։ Եւ ՛ի նոյն ամին
Line: 16    
էանց Բաբան զգետովն Երասխ ՛ի Պարսից, եւ
Line: 17    
յԱմարաս գաւառ բնակեցաւ. բան խաղաղութեան
Line: 18    
սկսաւ խօսել, զի ՛ի հնազանդութիւն նմա եկեսցեն,
Line: 19    
եւ ժամագիւտ զղջմամբ ոմանք հնազանդեցան եւ
Line: 20    
յետոյ դաւեալք անհնազանդ եղեն։ Անտի դարձեալ
Line: 21    
Բաբանայ յերկիր իւր ՛ի Պարսս յԱտրպատական՝
Line: 22    
եթող զօրավար ոմն Ռոստոմ հանդերձ
Line: 23    
զօրօք, եւ ետ նմա հրաման ոչ պատերամիլ ընդ
Line: 24    
բերդին, այլ ՛ի սէր համակել, զի հնազանդեսցին։
Line: 25    
Իսկ Ռոստոմայ անփոյթ արարեալ զպատուէրն
Line: 26    
Բաբանայ՝ ել տալ պատերազմ ընդ ամրացելոցն
Line: 27    
՛ի բերդին։ Յայնժամ ապաւինեալ բերդեցեացն
Page: 377   Line: 1    
՛ի զօրութիւնն Քրիստոսի՝ զխաչս եւ զսրբոց նըշխարս
Line: 2    
ընդդէմ բերեալ՝ ՛ի հարուածս սաստիկս
Line: 3    
հարկանէին զպարսկական գունդն, եւ զերծեալ
Line: 4    
յայնմանէ զՔրիստոս փառաւորէին՝ գոհանալով
Line: 5    
զնմանէ։



Next part



This text is part of the TITUS edition of Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 23.8.2008. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.